Երևան
12 °C
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Այսօր հայտնի կլինի՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանը կմնա՞ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ երեկ քննեց Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Նախկին պատգամավորը դիմում էր գրել դատարանին նշելով, որ չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստին: Սարգսյանը խնդրել էր փոխել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:
Լեւոն Սարգսյանը, հիշեցնենք մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու եւ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թ. հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան: Արմեն Ավետիսյանն այս գործով որպես տուժող հարցաքննվել է:
Երեկվա նիստում մեղադրող դատախազ Վաչե Ղազարյանը պնդեց՝ Սարգսյանի խափանման միջոց կալանքը պետք է մնա անփոփոխ: Ըստ դատախազի ներկայացրած հիմքերի՝ ազատության մեջ մնալով, Սարգսյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից եւ խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա ճնշում գործադրելով: Որպես թաքնվելու հիմք, դատախազը շեշտեց այն հանգամանքը, որ Լեւոն Սարգսյանի նկատմամբ արդեն իսկ մեկ անգամ հետախուզում է հայտարարվել: Թեեւ հետախուզման հիմքի մեջ դրվել է այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն դատախազի խոսքով՝ հետագայում Լեւոն Սարգսյանը տեղեկացել է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, բայց դրանից հետո չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:
Ավելին՝ ըստ Ղազարյանի՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, դիմել է այդ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն դիմումը մերժվել է: Ուստի, դատախազի խոսքով՝ առկա է ողջամիտ հավանականություն, որ Լեւոն Սարգսյանը կարող է կրկին թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: «Ինչ վերաբերում է դատավարության մասնակիցների վրա ազդեցություն գործելուն, ապա նշեմ, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականացված ավազակային հարձակման բացահայտումից հետո Լեւոն Սարգսյանը սույն քրեական գործով դատակոչված անձանցից մեկին հրահանգել է հարցաքննությունների ընթացքում իր անունը չտալ: Բացի այդ, սույն քրեական գործով նախաքննության ընթացքում հարցաքննված անձանցից մեկը վարույթն իրականացնող մարմին ներկայացված դիմումով խնդրել է իր եւ Լեւոն Սարգսյանի միջեւ նախաքննության փուլում առերեսում չիրականացնել, պայմանավորված Լեւոն Սարգսյանի անձով եւ նրա ունեցած կապերով»,- հավելեց Վաչե Ղազարյանը: Եզրափակելով, դատախազն ասաց, որ այլ խափանման միջոցը ի զորու չէ կանխել Լեւոն Սարգսյանի ոչ իրավաչափ վարքագիծը, ուստի դատարանից խնդրեց Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:
Հակադարձելով դատախազին, նախկին պատգամավորի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են: Ըստ նրա՝ Սարգսյանի կալանավորման հիմքում 4 ցուցմունք է դրվել: Ցուցմունք տված անձինք 2009 թվականին Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով անցնող մեղադրյալներն են՝ Սուրեն Մելքոնյան, Արա Կարապետյան, Արմեն Նիկողոսյան, Արսեն Սողոմոնյան: Պաշտպանի խոսքով, 4 ցուցմունքից մնացել է միայն Արա Կարապետյանի ցուցմունքը, մյուսներն, ըստ նրա՝ հրաժարվում են ցուցմունքից եւ առերես հարցաքննությունից: «Արմեն Նիկողոսյանը հրաժարվել է իր ցուցմունքից, Լեւոն Սարգսյանի հետ հանդիպումներից, Սուրեն Մելքոնյանը հրաժարվում է առերեսումից: Ես իմ պրակտիկայում չեմ տեսել, որ մարդն ասի՝ առերեսում մի արա, ես կաշկանդվում եմ Լեւոն Սարգսյանից, քննիչն էլ ասի՝ հա ճիշտ ա ասում, էլի»,- ասաց Սարգսյանը: Խոսելով Լեւոն Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի եւ դա որպես թաքնվելու ռիսկ գնահատելու մասին՝ Աշոտ Սարգսյանը նշեց, որ հետախուզում հայտարարելու ժամանակ հայտնի է եղել, որ Լեւոն Սարգսյանը գտնվում է ՌԴ-ում, ավելին, ԱԱԾ հակահետախուզական վարչության պետն, ի թիվս այլ տեղեկությունների, քննիչին տվել է նաեւ Սարգսյանի հեռախոսահամարը, սակայն գործում առկա չէ որեւէ տեղեկություն այն մասին, որ Սարգսյանին որեւէ մեկը զանգահարել եւ հայտնել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված։ «Դատախազը, որ ասում է՝ Լեւոն Սարգսյանը կարող է թաքնվել, ո՞նց, ոչ անձնագիր կա, քրեական գործը վրեն կախված, ո՞ւր է գնալու, ես ուզում եմ հասկանալ՝ ոնց է թաքնվելու: Ասում է՝ խոչընդոտելու է. ո՞նց է խոչընդոտելու: Սուրեն Մելքոնյանն ասում է՝ ես նրա հեղինակությունից կաշկանդվում եմ, Լեւոն Սարգսյանի կարգավիճակը ո՞րն ա, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող անձ»:
Նախկին պատգամավորի պաշտպաններից Դավիթ Կարապետյանն էլ նշեց, որ գործը ոչ թե ԱԱԾ-ում պետք է քննվեր, այլ՝ ՀՔԾ-ում: Ըստ նրա՝ երբ Լեւոն Սարգսյանի վերաբերյալ վարույթ է սկսվել, ԱԱԾ քննիչը, գիտակցելով, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետի վերաբերյալ գործը պետք է Հատուկ քննչական ծառայությունում քննվի, այն ուղարկել է դատախազություն, սակայն գործը գլխավոր դատախազության գրությամբ՝ կրկին վերադարձվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նախաքննություն իրականացնելու համար։ Ըստ նրա՝ այս գործով միայն գլխավոր դատախազը կարող էր ՀՔԾ-ի գործը վերցնել եւ հանձնել ԱԱԾ-ին, այնինչ դա արել է գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը Լեւոն Սարգսյանին դիտավորյալ այնպիսի հոդվածով է մեղադրանք առաջադրել, որի վաղեմության ժամկետն անցած չէ։ Սարգսյանը, հիշեցնենք մեղադրվում է ՀՀ քր. օր. 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով):
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վկա Սուրեն Մելքոնյանի՝ Սարգսյանի հետ առերեսվելուց հրաժարվել է կաշկանդվելու պատճառով նրա եւ Սարգսյանի միջեւ առերեսում չի իրականացվել՝ Կարապետյանը նշեց, որ բավական չէ՝ առերեսում չիրականացնելով՝ վարույթն իրականացնող մարմինը Լեւոն Սարգսյանի հակընդդեմ հարցման իրավունքը խախտել է, դեռ այդ հանգամանքը ներկայացնում է որպես նրա կալանավորման հիմք։
Ըստ պաշտպանական կողմի, եթե դատարանն այնուամենայնիվ կգտնի, որ Լեւոն Սարգսյանը ամեն դեպքում առնչություն ունեցել է իրեն մեղսագրվող արարքին, ապա միջնորդում են նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ, գումարի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Պաշտպանների գնահատմամբ՝ եթե Լեւոն Սարգսյանն ազատ արձակվի՝ ե՛ւ արդարադատությունը դրանով կշահի, ե՛ւ դատաքննությունը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի այսօր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են
Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի
Ողբերգությունը կրիմինալի՝ կրկին քաղաքական որոշիչ գործոն դառնալը չէ, այլ մտավոր էլիտայի քաջալերելը. Աբրահամյան
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
Հիմնանորոգվում են Տաշիր քաղաքի Յուրի Գագարին և Դպրոցականներ փողոցները. տեսանյութ
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Հայաստան կժամանի Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը
Մարզերում ու Երևանում սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում
Քվեարկության վերահաշվարկ կատարելու և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը
Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը
Գյումրիում քոչարյանական ուժերի հաղթանակով ցնծացող բոյկոտիստ դերասանը իսպառ պատռեց դիմակը. Չախոյան
Չինաստանում թռչող տաքսիներին առաջին արտոնագրերն են տրվել. տեսանյութ
Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ
Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը
Անհավանական է դառնում Գյումրիում ՀՀԿ-ի և Քոչարյանի թեկնածուների միությունը. Դալլաքյան
Եթե ինքն էլ միանա Ղուկասյանին, կստացվի, որ ՔՊ-ն ճիշտ էր, իսկ ինքը՝ բացարձակ ստախոս
Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է. տեսանյութ
Սարգիս Խանդանյանի ադրբեջանցի գործընկերը նրան «պոպուլիստ է» անվանել և մերժել հանդիպման առաջարկը
Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել
Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում
Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է
ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը՝ մանդատից հրաժարվելու մասին
Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ
59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել
Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան
Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան
Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում՝ փորված փոսից, դուրս է բերվել նրա մարմինը
1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին
Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT