Երևան
12 °C
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ու հետընտրական զարգացումների վերաբերյալ աղմուկին:
Նա մանրամասնել է, որ եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է, քանի որ Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։
«Ընդդիմության կողմից Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ արվող եզրահանգումները և ուրախությունը, մեղմ ասած, տարօրինակ են։ 2021 թվականի ավագանու ընտրությունների համեմատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է շուրջ 10,000-ով ավելի քվե, իսկ պնդումները, թե ՔՊ-ի կողմից քաղաքային իշխանություն չձևավորելու դեպքում իշխանափոխության շանսերը մեծանում են, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են քաղաքական տրամաբանությանը։
ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, հետևաբար, եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է, քանի որ Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։
Ավելին, այս ընտրությունները ՔՊ-ի համար Գյումրու ՏԻՄ մակարդակում արձանագրած ամենաբարձր արդյունքն են՝ կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր (2016 թ.՝ 638 ձայն, 2021 թ.՝ 7,786 ձայն, 2025 թ.՝ 17,183 ձայն), ինչը հստակ վկայում է Գյումրիում քաղաքական դիրքերի շարունակական ամրապնդման մասին։
Նկատելի է նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն, որը 2008 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել էր շուրջ 31,000 քվե, 2025 թվականին ստացել է ընդամենը մոտ 9,000 քվե, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն 2008թ. ընտրություններում ստացել էր շուրջ 19,000 քվե, 2025-ին ստացել է մոտ 7,000 քվե։ Ակնհայտ է, որ այդ տարիներին այդ քվեները ձևավորվել էին մի շարք արատավոր երևույթների միջոցով։
Քաղաքական տեսանկյունից ընտրությունների արդյունքները միանշանակ հօգուտ ՔՊ-ի են, և ՏԻՄ կառավարման համակարգին տիրապետող ցանկացած անձ հասկանում է, որ հետընտրական զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, մեծ հաշվով, նույնպես նպաստելու են ՔՊ-ի դիրքերի հետագա ուժեղացմանը»,- գրել է Գալջյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը
Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը
Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ
Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ
Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT