Երևան
12 °C
ՀՀ վարչապետը Կապանում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, դիմել միջոցառմանը ներկա օրենսդիր, գործադիր, իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին, կապանցիներին, շնորհավորել նրանց Էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով և նշել.
«Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդրումը, և ահա, այն առաջինն իրականություն է դառնում Սյունիքի մարզում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ ընդգծել՝ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին են»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վերաբերմունքի փոփոխություն է մեր շրջակա միջավայրի, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ:
Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ, չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը. «Եվ ես ուզում եմ համոզվել, որ Էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը և պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, և ուրիշ տարբերակ չկա»։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Իհարկե, ես չեմ ասում, որ այսպիսի մի արարողությամբ ամեն ինչ մի վայրկյանում միանգամից փոխվելու է: Ո՛չ, որովհետև իներցիան հաճախ շատ անհաղթահարելի ուժ է, բայց մենք պետք է լինենք հետևողական, սկզբունքային, մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք և պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների և մեր սերունդների նկատմամբ»:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն Էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24- ժամյա ծառայություն: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում:
Միջոցառումն ավարտվել է Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել, մասնավորապես 22 հատ Իսուզու դե մաքս մակնիշի ամենագնաց մեքենաներ 331,8 մլն դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ՝ Էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 մլն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 մլն դրամ:
Երկրի ղեկավարին ներկայացրել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության Կապանի տեղամասի վերանորոգման աշխատանքները: Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացել է 70 419 800 դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկել է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. երբ է ելույթ ունենալու Պարգը
Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում
Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալների հետ
ՌԴ պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին. Պեսկովը հայտնել է՝ երբ կհրապարակվի կազմը
Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Ընդդիմության երեսփոխանները «կատաղած են». ինչի համար է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «սիրտը գցում». տեսանյութ
«Նոա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը
Շինաղբով պատված «Եռաբլուր»-ին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ է հիմնվել. Ավինյան
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Ադրբեջանից և Թուրքիայից հետո որպես երրորդ սպառնալիք ՀՀ քաղաքացիները դիտարկում են ՌԴ-ն. Ղազարյան. տեսանյութ
Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը կարևոր հանգրվան՝ ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնման ճամփին. Միրզոյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում. ժամանակացույց
ՀԷՑ վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ինչու լույս չկա Երևանի բազմաթիվ հասցեներում
Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ. Գևորգ Պապոյան
ԲՏԱ նախարարն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. դրանցից մեկը հայտնվել է դաշտում
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը. Արշակյանն ընդունել է Հունգարիայի պատգամավորներին
Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել. այն արդեն գործում է
Ոչ ֆորմալ շփումներ գործընկերների հետ. Սուրեն Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ահազանգում եմ և անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով. Սոնա Ղազարյան
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լյուքսեմբուրգում Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը համագործակցության հարցեր են քննարկել
Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»
Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ
Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել
Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել
ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը
ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թուրքական ապրանքները
Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան
Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին
2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը
Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ
Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT