Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

11/04/2025 schedule21:37

ՀՀ կառավարությունը վերջին նիստում հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունների նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավարման արդյունավետության բարելավումը: Այդ նպատակով դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, իսկ տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ:

Մասնավորապես ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որի շրջանակում հավակնորդները նախ անցնում են հավաստագրման գործընթաց, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր այն հաստատության համար, որի կառավարումը ստանձնելու հայտ են ներկայացրել: Հավակնորդի ներկայացրած ծրագիրը անցնում է անկախ փորձաքննություն, որն իրականացվում է մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Եթե ծրագիրը ստանում է դրական եզրակացություն, վերջին՝ երրորդ փուլում, հավակնորդը մասնակցում է հարցազրույցի՝ ԿԳՄՍ նախարարության և լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ 2023 թվականից մեկնարկած այս գործընթացն ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես այս պահին արդեն 437 դպրոցներ (հանրակրթական դպրոցների շուրջ 32%-ը) անցել են կառավարման նոր մոդելին, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում:

«Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13%-ը, իսկ հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38%-ը: Այս փաստերը վկայում են, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրներ կան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ նախորդ տարեվերջին «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պատճառով:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ գործուղման կարգն արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Միաժամանակ վերլուծվել են նշանակման ընթացիկ կարգերի լավարկման հնարավորությունները. ընդունված որոշումը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանելու մասնավորապես զարգացման ծրագրերի փորձաքննության և տնօրենների նշանակման գործընթացում՝ հիմնվելով այս ընթացքում արձանագրված որոշակի խնդիրների վերլուծության վրա:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվել են համապատասխան դրույթներ՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի հետ համագործակցության, կամ փորձաքննող մյուս կազմակերպության (կազմակերպությունների) հետ փոխհամաձայնեցված գործունեության մասին տեղեկության առկայության և համապատասխան մարմինների կողմից տեղեկության ստուգման արդյունքներից կախված, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել:

Ըստ նոր փոփոխության՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունենալու, սակայն հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարելու դեպքում տնօրենի հավակնորդը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի այս կամ այն բաղադրիչը:

«Հարցազրույցի ընթացքում երբեմն պարզ է դառնում, որ հավակնորդն առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը: Նման դեպքերի համար կունենանք արդյունավետ արձագանքելու եղանակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նոր կարգավորման՝ զարգացման ծրագրի գնահատումը կիրականացվի 2 բաղադրիչով՝ բովանդակություն և աշխատանքի ինքնուրույնություն:

Ներկայացնելով հաջորդ փոփոխությունը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն կընձեռվի փորձաշրջանով: Հանձնաժողովի առնվազն 5 անդամի կողմից դրական եզրակացություն ստացած մասնակիցը կհամարվի հարցազրույցի փուլը հաղթահարած և լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կնշանակվի 5 տարի ժամկետով՝ առանց փորձաշրջանի: Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով:

«Հնարավորություն կունենանք հեռանկարային դիտարկվող հավակնորդներին, որոնք բավարար պատկերացում ունեն հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն դեռ չունեն կառավարման մեծ փորձառություն, աշխատելու հնարավորություն տալ՝ փորձաշրջանով: Փորձաշրջանի արդյունքով կորոշվի նրանց հետագա պաշտոնավարման հարցը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, զարգացման ծրագրի իրականացման, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով (առնվազն 2 ամիսը մեկ անգամ տվյալ հաստատություն այցելելու պահանջով) նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցի տնօրենն է կամ մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցի տնօրեն, կամ համապատասխան լիազոր մարմնի կրթության ոլորտը համակարգող վարչության մասնագետ: Փորձաշրջանի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանի ղեկավարը գնահատում է փորձաշրջանի ընթացքում տնօրենի կատարած աշխատանքները:

Տնօրենի ներկայացրած կատարողական հաշվետվության վերաբերյալ դրական եզրակացության և ղեկավարի դրական գնահատման արդյունքով և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած (դրական է համարվում 18 և ավելի միավորը): Կատարողականի բացասական եզրակացության կամ փորձաշրջանի ղեկավարի, կամ մասնագիտական հանձնաժողովի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1035 դիտում

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին

Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ

Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել

Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում

Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ

Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ

Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա

Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը

Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է