Հենց անունդ բարձրանում է, կյանքդ շատ է բարդանում․ օպերային անվանի երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 70 տարեկան

Հունվարի 29-ը անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Երգիչն այսօր կդառնար 70 տարեկան։

Ընդամենը տասը տարվա արտասահմանյան ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը՝ դասվելով լեգենդար Էնրիկո Կարուզոյի, Բենիամինո Ջիլիի, Ֆրանկո Կորելլիի շարքը։

Երեւանի Ալ․ Սպենդիարյանի օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2021 թվականի ստեղծագործական ողջ տարին նվիրվելու է մեծանուն օպերային երգչի հոբելյանին։ Մեկնարկը կտրվի հունվարի 31-ին «Անուշ» օպերայով։

«Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում»,- ասված է Օպերային թատրոնի պաշտոնական էջում:

Հավելենք, որ ներկայումս էլ «Անուշ» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

Գեղամ Գրիգորյանի ստեղծագորական ուղին երկար տարիներ կապված է եղել Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» օպերային թատրոնի հետ։ Երգիչը մեծ ավանդ է ունեցել թատրոնի ձեւավորման եւ կայացման մեջ։ 1989-ից 1990 թվականներին «Մարիինյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւի հրավերով Գեղամ Գրիգորյանը հանդես է եկել այդ թատրոնում։ Ուստի պատահական չէ, որ հունվարի 28-ին «Մարիինյան» թատրոնում անվանի երգչի հիշատակին ներկայացվել է Պ․ Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումը։ Ի դեպ, գլխավոր դերերից մեկը մարմանավորում է Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ օպերային արտիստ Հասմիկ Գրիգորյանը: Այս մասին հայտնել է «Մարիինյան» թատրոնի մամուլի ծառայությունը։

«Գեղամ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի բեմ է հրավիրվել 1980-ականների վերջին: Որպես առաջատար մենակատար՝ Գրիգորյանը հանդես է եկել Կիրովի (Մարիինյան) թատրոնի օպերային պրեմիերաների մեծ մասում, մեկնել է հյուրախաղերի եւ մասնակցել «Պիկովայա դամա», «Սադկո», «Իոլանտա», «Իշխան Իգոր», «Պատերազմ եւ խաղաղություն», «Ճակատագրի ուժը» օպերաների ձայնագրությանը: Պետերբուրգյան հանդիսատեսի համար հիշարժան են Գեղամ Գրիգորյանի կատարումները «Պիկովայա դամա» ներկայացման մեջ՝ Հերմանի դերում»,- ասված է թատրոնի հաղորդագրության մեջ:

Այնուհետեւ Գեղամ Գրիգորյանը 1999 թվականին հրավիրվել է Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Երկար տարիներ նա ղեկավարել է թատրոնն ու հսկայական ավանդ ներդրել։

Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մի առիթով երջանկահիշատակ արվեստագետն ասել է․ «Հենց անունդ բարձրանում է, սկսում ես ավելի շատ հուզվել, կյանքդ շատ է բարդանում»։

Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը (Մանտուայի դուքս՝ «Ռիգոլետո» օպերայից՝ 208 ներկայացում, Ռադամես՝ «Աիդա» օպերայից՝ 70 ներկայացում)։ Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը՝ Գյաուրով, Միրելլա Ֆրենի, Լեոնտին Պրայս, Գրեյս Բամբրի, Գենա Դիմիտրովա, Լուչիանո Պավարոտտի, Պլաչիդո Դոմինգո, Լեո Նուչի, Գերգիև, Զուբին Մետա, Լևիս, Լիվայն, Բարտոլետտի, Սվետլանով, Ռիխտեր։ Ռեժիսորներ՝ Գրեմ Վիկկ, Կանչալովսկի, Ձեֆիրելլի, Ջանկարլո Դել Մոնակո, Հուգո դե Անա և շատ ուրիշներ։

Գեղամ Գրիգորյանը մահացել է 2016 թվականի մարտի 23-ին, 65 տարեկանում։

ՀՀ կրթիության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ փոխնախարար Արա Խզմալյանը այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2796 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները