Երևան
12 °C
Այսօր՝ հունվարի 29-ին, Արցախյան առաջին պատերազմում զոհված Միհրան (Գնել) Արմիկի Մաղաքյանը կդառնար 60 տարեկան: Նա ծնվել է 1961 թվականին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում:
Միհրան Մաղաքյանը մեկն է եղել Արցախյան առաջին պատերազմի այն նվիրյալներից, որ թողած երեք անչափահաս երեխաներին ու կնոջը, պատերազմի սկզբից ի վեր՝ 1990-ական թվականներից սկսած, զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը՝ տալով ամենաթանկը՝ կյանքը:
«Ինքը շատ մարդասեր, ընկերասեր, ընտանիք սիրող, հայրենիք սիրող մարդ էր, բայց ամենաշատը հայրենասեր էր ու ընկերասեր»,- այսպես է ամուսնուն բնութագրում Միհրան Մաղաքյանի այրին՝ Անահիտ Հարությունյանը:
Ասում է, որ թեպետ երեք անչափահաս երեխա ունեին, բայց երբեք չի ընդդիմացել ամուսնու որոշմանը՝ մտածելով, որ հենց իր և երեխաների համար է գնում. «Երբ ինքը գնում էր, ես չէի ընդդիմանում, բայց վերջին անգամ երբ գնաց ու էլ չվերադարձավ, գնալուց առաջ երեխաները փաթաթվել էին ոտքերին, խնդրում էին, որ չգնա, բայց անգամ երեխաները հետ չկարողացան պահել: Ես էլ երեխաներիս ասում էի, որ՝ երեխեք ջան, մի ընդդիմացեք: Ինքը գնում է պաշտպանելու իր ընտանիքը, ձեզ»,- հիշում է ազատամարտիկի այրին՝ հավելելով, որ թեպետ երեխաները փոքր էին՝ 3, 8 և 10 տարեկան, բայց հասկացել են ու ըմբռնել:
Այժմ Միհրանի և Անահիտի երեք երեխաներից ոչ մեկը Հայաստանում չեն, բայց հայրենիքի հանդեպ սերը, ասում է կինը, իրենց հոր թողած ժառանգությունն է, որն արժևորած են ապրում․ «Երեխաներս առողջ են դատում հոր որոշումը՝ հասկանալով, որ եթե իրենց հայրը չգնար, մյուսը չգնար, բա երկիրը ո՞վ պիտի պահեր: Ու մենք հպարտ ենք: Ես ինքս ասում եմ՝ լավ է լինել հերոսի այրի, քան հիմարի կին»:
Մրգաշատցի ազատամարտիկ Միհրան Մաղաքյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 7-ին «Եղնիկների» համար մղվող մարտերում՝ դառնալով Մրգաշատ համայնքի առաջին զոհը: Նրա աճյունն ամփոփում են հարազատ գյուղի քաղաքացիական գերեզմանատանը կից պանթեոնում, Մրգաշատ համայնքի 2-րդ դպրոցն էլ՝ անվանակոչում նրա անունով, որի օրինակով էլ սկսում են դաստիարակվել մրգաշատցի սերունդները: Ու Արցախյան վերջին՝ սեպտեմբերին սկիզբ առած պատերազմի ժամանակ այդ օրինակով դաստիարակված՝ հերոսանում է ևս 8 մրգաշատցի երիտասարդ:
Իսկ ազատամարտիկի քրոջ որդին, որը նույնպես որպես պահեստազորային մասնակցում էր վերջին պատերազմին, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածներում, ըստ հարազատների, գերեվարվում է:
«Դա եղել է հրադադարից հետո՝ էդ Խծաբերդի կռիվների ժամանակ, իրենց ջոկատից 9-ը զոհվեցին, 2-ը հիմա չկան: Նկար էր հրապարակել ադրբեջանական կողմը, մենք նայեցինք ու էդ նկարում իրեն ճանաչեցինք: Դիմեցինք Եվրադատարան, հաստատեցին, բայց հիմա, փաստորեն, չկա ոչ մի պատասխան, Ադրբեջանը չի հաստատում»,- նշում է Անահիտ Հարությունյանը՝ հավելելով, որ ամուսնու քրոջ որդու 25-ամյակը դեկտեմբերին լրացել է գերության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT