Վահագն Վերմիշյանը պնդեց՝ կալանավայրում կտտանքների է ենթարկվել. դատարանի որոշմամբ՝ նա կմնա կալանքի տակ

01/02/2021 schedule21:44

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր բերվել էր դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվեց նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը:

Վերմիշյանը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները, խախտելով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք:

Այսօրվա նիստին Վերմիշյանի պաշտպան Էդգար Արամյանը նշեց, որ վերացել են կալանքի այն հիմքերը, որը դատարանին նախկինում ներկայացվում էր. «Մասնավորապես նշվում էր, որ Վահագն Վերմիշյանը զբաղեցնում է պաշտոն, դրանից ելնելով կարող է չարաշահել պաշտոնական դիրքը, ազդեցություն ունենալ գործի մասնակիցների՝ վկաների վրա, նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»,-նշեղ Արամյանը և հիմնավորեց, որ Վերմիշյանը այլևս չի զբաղեցնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, նախաքննությունը ավատվել է և ցուցմունքները արդեն պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է թաքնվելու նշեց, որ հաշի առնելով իր պաշտպանյալի համբավը, պետք է նկատի ունենալ, որ Վերմիշյանը նման վարքագիծ չի դրսևորի:  Արամյանը նաև հավելոց, որ եթե անձը գտնվում է կալանքի տակ մեկ տարուց ավելի խափանման միջոցը պետք է փոխվի, բացառությամբ եթե նա չի կատարել առանձնակի ծանր հանցագործություն: Հիշեցրեց, շուտով կլրանա Վերմիշյանի կալանավորման 1 տարին և խնդեց դատարանին իր որոշման մեջ անդրադառնալ նաև այդ հանգամանքին: Առաջարկեց խափանման միջոցը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թողնվեց դատավորի հայացողությանը, սակայն խնդրեց, որ սահմանվի գրավի ողջամիտ չափ:

Մեղադրող դատախազը սակայն հակադարձեց՝ նշելով. «Դատավարության մասնակիցների վրա անօրինկան ազդեցություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, ինչպես նաև թաքնվելու հավանականությունը շարունակում է առկա լինել»: Բացի այդ, մեղադրողը նշեց, որ նախաքննության ընթացքում եղել է մեղադրանքի լրացում: Դատախազը նաև նշեց, որ այս գործի քննության ընթացքում հարցվել է նոր քր. գործը՝ փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանտկանիշներով, որն էլ կցվել այս մայր գործին:

Ամբաստանյալ Վերմիշյանն էլ դրվագներ պատմեց քրեական գործից և ասաց, որ այս գործը իր գլխին «սարքել են», քանի որ ինքը Կառավարության նիստերին և Քաղաքաշինության կոմիտեի նիստերին դեմ է արտահայտվել կառավարության որոշումներին. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի, հիմա հողերը տվել է արդեն, կարող է ինձ ազատ թողնել: Մեկ տարի ինձ հետևել են: Այդ տղաներին արդեն դեմքով էի ճանաչում, կատակում էի, ասում էի, այդպես ավելի ապահով է»,- նշեց Վերմիշյանը:

Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել. «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»: Դատավոր Մնացականյանը ընդհատեց Վերմիշյանի խոսքը և դատախազից հետաքրքրվեց, արդյոք այդ հանգամաքնեը քննվել են: Հարցին պատասխանեց Վերմիշյանը և ասաց, որ ինքը այդ մարդը չէ, որ նման բանի համար բողոք ներկայացնի, դատավորի մյուս հարցին էլ ի պատասխան ասաց, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել:

Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատաևանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերմիշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով դատարանը որոշեց անփոփոխ թողնել նախկին բարձրաստիճան պաշտոնյանի կալանքը:

Նիստի ավարտից հետո Վահագն Վերմիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, եւ այն անհիմն է որակում. «Ամբողջը կարգադրված է եղել Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից՝ նպատակն էլ Վահագն Վերմիշյանին մեկուսացնելը, լռելու ցանկություն չունեմ»:

Այն ինչ վերաբերում է ԱԱԾ հաղորդագրությանը, որում ասվում է, որ Վահագն Վերմիշյանը կասկածանքն ընդունում է, ասաց, որ հայց են պատրասում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Լրագրողի ճշտող հարցի Փաշինյանի թե՞ ԱԱԾ-ի դեմ, պաշտպաններից Մուշեղ Առաքելյանն ասաց, որ ըստ կարգի կորոշեն:

Նա մեր զրույցում գնահատելով նախաքննության ընթացքը նշեց, որ օբեկտիվ քննություն չի իրականացվել, իրենց բազում միջորդությունները մերժվել են, գործով առերսումներ չեն եղել:

Նշենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 6 անձ, որոնց թվում է նաեւ Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝  գրավը: Նա մեղադրվում է առաձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2790 դիտում

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար