Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են մրցանակակիրները

Հունվարի 31-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս եկել կանայք. 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 35 մարզուհի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ընդգծել է, որ կորոնավիրուսի համավարակը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ: Մրցաշարերի և հավաքների բացակայության հետևանքով մարզուհիները դեռևս չեն մոտեցել իրենց լավագույն մարզավիճակին:

«Աղջիկները հանդես են եկել իրենց հնարավորությունների 85-90%-ի չափով: Անակնկալներ, կարելի է ասել, չեն գրանցվել. միայն +87 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը մեջքի վնասվածքի պատճառով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ չեմպիոն դարձավ Ջուլիետա Ավանեսյանը:

Ուսումնամարզական հավաքների միջոցով մինչև ապրիլ կփորձենք մոտենալ լավագույն մարզավիճակին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, անհրաժեշտ է հավուր պատշաճի պատրաստվել մեդալներ և Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար»,- ասել է Ներսիսյանը և հավելել, որ կանանց հավաքականը փետրվարի 10-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Աբովյանի մարզաբազայում:

Կանանց առաջնությունում, ըստ քաշային կարգերի, մրցանակակիր են դարձել.

45 կգ

Լարիսա Հարությունյան

Գյուլնարա Տիգրանյան

Հռիփսիմե Ղազարյան

49 կգ

Կարինե Ավդալյան

Անի Քոլոյան

Հասմիկ Խաչատրյան

55 կգ

Ալեքսանդրա Գրիգորյան

Վալենտինա Մովսիսյան

Կարինե Ազիզյան

59 կգ

Իզաբելա Յայլյան

Մերի Միսակյան

Անի Թումասյան

64 կգ

Անուշ Արշակյան

Աննա Ամրոյան

Ալինա Սուքիասյան

71 կգ

Միլենա Խաչատրյան

Մարիամ Միքայելյան

Էլեն Հարությունյան

76 կգ

Էմմա Պողոսյան

Մերի Թումասյան

Արփինե Նիկոլյան

81 կգ

Լիանա Գյուրջյան

Մարգարիտա Առաքելյան

Վերոնիկա Նալբանդյան

87 կգ

Տաթև Հակոբյան

Մարիամ Մկրտչյան

Նանե Ստեփանյան

+87 կգ

Ջուլիետա Ավանեսյան

Արփինե Դալալյան

Սյուզաննա Գրիգորյան

Մինչև փետրվարի 6-ը կընթանա տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում է ավելի քան 100 ծանրորդ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1773 դիտում

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը