Մեր նախագիծը չի վերաբերում «մեր աղբյուրներով» ձեւակերպումներին, հակառակը... պատգամավորը՝ աղմուկ բարձրացրած նախագծի մասին

Լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների կապակցությամբ, որի արդյունքում արգելվելու է անանուն աղբյուրներին հղում կատարելը:

Ընդ որում, նախագծում նշված է, թե որոնք են դրանք: Խոսքը հետեւյալ աղբյուրների մասին է. համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Հեղինակները նախագծի անհրաժեշտությունը բացատրում են սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացմամբ եւ դրանց անվերահսկելիությամբ, որոնք, նրանց համոզմամբ, տեղեկատվություն սպառողների համար առաջացնում են ռիսկեր, բացի այդ, սպառնում են ազգային անվտանգությանը:

«Եվ ելնելով մերօրյա իրողություններից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին եւ խոսքի ազատությունը»,- ասվում է նախագծում:

Նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ փոփոխությունը չի վերաբերում լրատվամիջոցների կողմից հաճախ կիրառվող «մեր տեղեկություններով» կամ «մեր աղբյուրներով» ձեւակերպումներին:

«Ընդհակառակը, երբ որ լրատվամիջոցը ասում է՝ «մեր աղբյուրներով», այդ պահից սկսած՝ ինքն է դառնում այդ տեղեկությունների հրապարակման պատասխանատուն: Մեր խնդիրը վերաբերում է այն դեպքերին, երբ հղում է արվում այնպիսի աղբյուրների, որոնք որեւէ տեղ գրանցված չեն, եւ դժվար է գտնել, թե ով է դրա հետեւում կանգնած: Դա այսօր դարձել է գործիք՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Թե որ տելեգրամյան ալիքը ինչ է գրում, դա նրա հետեւորդների խնդիրն է: Մեր խնդիրը սկսվում է այն պահից, երբ այդ տեղեկությունը ընթերցվում է եթերում, հրապարակվում ԶԼՄ-ում»,- պարզաբանեց նա:

Հովակիմյանն ընդգծեց, որ այդպիսի դեպքերում նույնիսկ դատարան դիմելը հարց չի լուծում:

«Ենթադրենք՝ զրպարտություն կամ վիրավորանքն է տարածվել ինչ-որ տելեգրամյան ալիքով: Լրատվամիջոցը դա վերցրել ու հրապարակել է՝ այդ ալիքին հղում անելով: Տուժողը դիմում է դատարան, բայց հրապարակող լրատվամիջոցն ասում է՝ ես տելեգրամյան ալիքից եմ վերցրել, գնա պարզի: Իսկ ո՞վ է գրանցել այդ ալիքը, ում է պատկանում՝ հնարավոր չէ պարզել: Զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացված են մեզ մոտ, դու իրավապահներին չես կարող դիմել: Նրանց կարող ես դիմել միայն այն դեպքում, երբ կա բռնության սպառնալիք, կյանքի սպառնալիք, այսինքն՝ քրեական հանցագործություն»,- շեշտեց պատգամավորը:

Ըստ նրա՝ թեեւ նախագիծը ներկայացնելուց առաջ քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, սակայն եթե լրատվամիջոցները մտահոգություններ ունեն, պատրաստ են լսել առաջարկներ եւ ընդունել դրանք:

«Եթե նույնիսկ ձեւակերպումը լրատվամիջոցների մոտ խնդիր է առաջացնում, եւ մտածում են, որ դա «մեր աղբյուրներով» ինստիտուտին էլ է վերաբերում, ուրեմն կարող ենք ավելի հստակեցնել: Պատրաստ ենք փոխել ձեւակերպումը, այդ թվում՝ նաեւ լրատվամիջոցների առաջարկությամբ ու օժանդակությամբ»,- հավելեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3740 դիտում

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի