Հրաձգության աշխարհի հնգակի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը մտադիր է պայքարել օլիմպիական ուղեգրի համար

04/02/2021 schedule21:53

Ստենդային հրաձգության աշխարհի հնգակի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը հայտարարել է, որ մտադիր է պայքարել Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Նա հայտնել է, որ փետրվարի 20-ին մեկնելու է Կահիրե և մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

«Նպատակ ունեմ լավ հանդես գալ, դառնալ  Տոկիոյի  խաղերի մասնակից: Մարզաձևում խաղարկվող բոլոր բարձունքները նվաճել եմ, բայց պակասում է օլիմպիական մեդալը»,- նշել է Ավետիսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում:

Նշենք, որ 51-ամյա Ավետիսյանը ԽՍՀՄ փլուզումից հետո հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ներկայացնելով Հայաստանը՝ նա 1994թ.-ին դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է և սկսել է ներկայացնել Ռուսաստանը, որի դրոշի ներքո հանդես գալով ևս 4 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի, 5 անգամ էլ՝ փոխչեմպիոնի կոչումը: 2008թ.-ին, չկարողանալով ընդգրկվել Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում, Ավետիսյանը որոշել է նորից ներկայացնել Հայաստանը՝ այդ պատճառով ստիպված լինելով երկու տարի չմասնակցել որևև մրցման: 2012թ.-ին, արդեն ներկայացնելով Հայաստանը, ևս մեկ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Օլիմպիական խաղերի մասնակցել է միայն մեկ անգամ՝ 2000թ.-ին՝ Սիդնեյում, և զբաղեցրել է 6-րդ տեղը:

Ավետիսյանը նաև պատմել է, թե ինչպես է իր ընտրած մարզաձևն օգնել Ռոման Հովհաննիսյան անունով մարդուն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ. «Ի դեպ, արցախյան վերջին պատերազմը, որը ցավալի ավարտ ունեցավ, ապացուցեց  իմ մարզաձևի կարևորությունը: Դատեցե՛ք ինքներդ: Ափսեանետից արագությամբ օդ թռչող ափսեին պիտի վայրկյանների ընթացքում հասցնես դիպուկ կրակոցով ջարդել: Ռոման Հովհաննիսյան անունով մի մարդ ականատես դարձավ իմ պարապմունքներին: Զգացի, որ հրապուրվել է: Մարզիչ ամուսինս՝ Գոռ Բարսեղյանը, նրան հրացան,  ու մի քանի խորհուրդ տվեց, նա էլ սկսեց օդ կրակել: Անցան ամիսներ: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո իմացանք, որ նա ափսեից հազարապատիկ մեծ չափերի ԱԹՍ-ներ է խոցել»,- պատմել է Ավետիսյանը:

Ներկայումս Ավետիսյանը մարզվում է Արտաշատում, որտեղ, իր խոսքերով, շատ լավ պայմաններ կան. «Հիմա Հայաստանում ստենդային հրաձգության միայն մեկ օջախ կա: Այն գտնվում է Արտաշատի Այգեզարդ գյուղում, կառուցվել է մեր ընտանիքի միջոցներով: Ամեն բան համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մեր տեղը գիտի միայն Իրանի ֆեդերացիան: Այդ երկրի հավաքականը քանիցս ուսումնամարզական հավաք է անցկացրել մեզ մոտ, հիացել հրաձգարանով, օժանդակ հարմարություններով, հյուրանոցային համարներով: Եթե հատկացվեն մարզչական հաստիքներ, ապա ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, մարզվողների հօծ խմբեր կունենանք ու մեր բանակին խիստ անհրաժեշտ հրաձիգ զինվորներ կպատրաստենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3036 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար