Մենք դարերով միայն մեղավոր ենք փորձել գտնել, փոխանակ մեր միջի մեղքը տեսնենք և շտկենք դա. Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը համոզված է, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ մեծ ջանք և հայրենասիրություն է անհրաժեշտ: Իսկ մշակույթին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի, քանի որ մենք Հայկի ժողովուրդն ենք և մինչև չվերադառնանք մեր արմատներին, երբեք չենք կարող առաջ գնալ: 

«Մենք աշխարհի բանակների հետ կարող ենք մեր մշակույթով մրցել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց դերասան-երգիչը, սակայն ափսոսանք հայտնելով, որ մենք ամեն ինչի վրա դնում ենք մեր շեշտը, բացի ամենակարևորից՝ մշակույթից: 

Արման Նշանյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Արման, գրեթե մեկ տարի էր՝ մշակութային կյանքը կանգ էր առել: Այս ընթացքում ինչո՞վ էիք զբաղված:

- Կորոնավիրուսի ամենաթեժ ժամանակներում ավարտեցի իմ երկրորդ գեղարվեստական ֆիլմը, բայց այս անգամ պրոդյուսերի դերում էի: Ֆիլմը «Ոսկե գլոբուս» շահած սցենարիստ և ռեժիսոր Մայքլ Գուրջյանինն է, որտեղ խաղացել են Հովիկ Քեչքերյանը (Իսպանիա), Նելլի Ուվարովան (Ռուսաստան), Միխաիլ Տրուխինը (Ռուսաստան), Համազգային թատրոնից մեր շատ տաղանդաշատ Նարինե Գրիգորյանը: Նաև մեր մյուս մի շարք տաղանդավոր դերասաններն են խաղացել՝ Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը և այլք: Այժմ այն մոնտաժում ենք: Այս տարի արդեն պատրաստ կլինի «Կաննիի» փառատոնին ներկայացնելու համար: Եվ հուսով ենք, որ մյուս տարի էլ կներկայացվի «Օսկարում»: Շատ խոր գեղարվեստական ֆիլմ է: Պատմվում է 47 թվականի ստալինյան հայրենադարձության շարժման մասին, որ հայերին հետ են կանչում հայրենիք և հետո խաբում ուղարկում Սիբիր: Մի ամերիկահայի պատմություն է, որը կորցրել է իր արմատները ցեղասպանության ժամանակ: Նա գալիս է Ստալինի այն խոստումներով, որ պետք է գաք և ձեր հայրենիքը վերակառուցեք և նաև, կարելի է ասել, ձեր արմատները ձեր հայրենիքի հետ վերակառուցեք: Սրանից բացի՝ զբաղված էի նաև «Սողոմոնի երգերը» ֆիլմի փիառով, հարցազրույցներ էինք տալիս «Զումով» ԱՄՆ՝ ֆիլմի վերաբերյալ: Նպատակը, որ աշխարհն իմանա Հայոց ցեղասպանության, Համիդյան ջարդերի և Կոմիտասի աշխատանքների մասին: Այն, ինչ կատարվել է, չպետք է այլևս երբեք կրկնվի որևէ տեղ:

- Հիշատակեցիք «Սողոմոնի երգերը» ֆիլմը: Հայտնի դարձավ, որ այն նույնպես ներկայացվել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը: Ե՞րբ է տեղի ունենալու մրցանակաբաշխությունը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք: 

- Ֆիլմը Հայաստանի ազգային կինոակադեմիան է ներկայացրել մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա ապրիլի 25-ին: Ակնկալիքները մեծ են, բայց շատ դժվար է, որովհետև այս տարի 100-ից ավելի ֆիլմեր են ներկայացվել: Նախկինում ֆիլմ ներկայացնելը ավելի դժվար էր, քանի որ ցանկացած ֆիլմ իր բնիկ երկրում պետք է ունենար 7 օր ցուցադրություն: Բայց քանի որ այս տարի քովիդ է, որոշվել է, որ կարող է նաև հեռուստացույցով կամ ինչ-որ կայքով էլ լինել: Եվ սա, բնականաբար, հեշտացնում է ֆիլմեր ներկայացնելը: Բայց դա էլ մեկ ուրիշ խնդիր է ստեղծել. քանի որ ֆիլմերը շատ են, հանձնաժողովը դժվարանում է բոլորը նայել, պետք է, այսպես ասած, խնդրել, տարբերակ գտնել, որ համոզենք նայեն և իրենց կարծիքը հայտնեն: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ այն Հայաստանում ցուցադրվի, քանի որ մեր ազգի համար կարևոր թեմա է, բայց պայմանավորված կորոնավիրուսով, պատերազմով՝ հետաձգվեց:

- Արման, խոսենք նաև սերիալներից. Հայաստանում ցուցադրվող սերիալները, մասնավորապես դրանցում ներկայացվող բռնության տեսարանները, կիրառվող բառամթերքը հաճախ քննադատության են ենթարկվում հանրության որոշ հատվածի կողմից։ Դուք ինքներդ՝ որպես սերիալներում նկարահանված դերասան, ի՞նչ կարծիք ունեք հայկական արտադրության սերիալների վերաբերյալ։

- Մենք հեռուստացույցով հիմնականում նայում ենք գեղարվեստական ֆիլմեր: Մեր երեխային էլ ենք փորձում հեռուստացույցից հեռու պահել, բայց ոչ թե նրա համար, որ վատն է հեռուստատեսության ներկայացրած պրոդուկտը, այլ պարզապես խլում է ժամանակը, և դրա փոխարեն կարելի է այլ բաներով զբաղվել: Բայց ես, որքան գիտեմ, հիմա Հանրայինի պրոյեկտներն են շատ հաջող: Բայց քանի որ, ինչպես նշեցի, շատ չեմ դիտում հեռուստացույց, չեմ կարող այլ կարծիք հայտնել:

- Ես նկատի ունեի այն, թե դուք ինչպե՞ս եք գնահատում հայկական արտադրության սերիալների որակը:

- Ճիշտն ասած՝ ես շատ պատահաբար եմ տարիներ առաջ մտել սերիալ: Եվ գիտեք՝ կարող են բողոքել այն մարդիկ, որոնք նայում են և եթե չեն հավանում, ապա ինչո՞ւ են այդքան մանրակրկիտ նայում, ընդ որում, նաև անգիր անում բառերը: Եթե չեն հավանում ինչ-որ բան, թող անջատեն իրենց հեռուստացույցները, դա ամենամեծ բողոքի ակցիան կլինի: Եվ հեռուստաալիքները իրենց ռեյտինգները մոնիթորինգ անելու ժամանակ կհասկանան, որ մեր ժողովուրդը այս պրոդուկտը չի հավանում: Եվ նրանք կսկսեն մտածել՝ միգուցե փոխենք մեր պրոդուկտը: Տեսեք, օրինակ, թուրքական ապրանք ես ինքս չեմ գնում և կարծում եմ, որ հիմա շատերը չեն գնում, դա մնում է վաճառողի վրա, և էդ վաճառողը մյուս անգամ է՛լ թուրքական պրոդուկտ չի բերի կամ մի անգամ էլ կփորձի, երրորդ անգամ էլ չի բերի: Կոպիտ ասած՝ պետք է ազդի հեռուստաընկերությունների գրպանին, և նրանք կսկսեն ուրիշ քայլերի դիմել: Ի վերջո, դա մեր երկրում բիզնես է, և, ցավոք սրտի, չունենք մշակութային մի կոմիտե, որ նստի, դիտի, կարդա այդ սցենարները և որոշի՝ սա պետք է հեռարձակվի, սա՝ ոչ: Մենք ամեն ինչի վրա դնում ենք մեր շեշտը, բացի ամենակարևոր բանից, որը կոչվում է մշակույթ:

- Այսինքն՝ պահանջա՞րկն է ծնում առաջարկ:

- Պահանջարկն է միշտ աշխարհով մեկ թելադրում, բայց զարգացած լուրջ երկրներում հասկանում են, որ ժողովուրդը չպետք է թելադրի, այլ պետք է մշակույթը թելադրի ժողովրդին: Որովհետև ամեն ինչն է մշակույթ. բանակը մշակույթ է, լեզուն մշակույթ է, կրոնը մշակույթ է, զգեստը մշակույթ է, ուտելիքը մշակույթ է, նույնիսկ քաղաքի լուսավորությունն է մշակույթ, կանաչապատումը նորից մշակույթ է, ամեն ինչը մշակույթ է, բայց մեզ մոտ ամեն ինչ քննարկվում է, բացի մշակույթից: Այսինքն՝ կապ չունի՝ ով գալիս-գնում է, մշակույթը մնում է անտեր: Էնքան որ խնդիրներ չառաջանան մշակույթի ոլորտում, դա բավարար է: Մեզ թվում է՝ մշակույթը երկրորդական կամ նույնիսկ երրորդական խնդիր է: Բայց ես հորդորում եմ բոլորին, որ վերջապես հասկանան՝ մշակույթից է սկսվում և վերջանում ամեն ինչ: Թուրքերն ու ադրբեջանցիները, հրեաները, ովքեր մասնակցեցին պատերազմին մեր դեմ, իրենց համար հեկտարներով կամ քառակուսիներով հողը էական չէ, իրենք դրա անվան տակ փորձում են վերացնել մեր մշակույթը: Եվ ով չի տեսնում սա, պարզապես կույր է: Սա դարերով է գալիս՝ սկսած Հայկից ու Բելից: Մենք Հայկի ժողովուրդն ենք և մինչև չվերադառնանք մեր արմատներին, երբեք չենք կարող առաջ գնալ: Մենք աշխարհի բանակների հետ կարող ենք մեր մշակույթով մրցել:

- Ըստ ձեզ՝ ինչո՞ւ լուծումներ չեն տրվում այդ խնդիրներին:

- Սա տարիների խնդիր է, և ես չեմ էլ ուզում, որ իմ այս ասածները հնչեն որպես քննադատություն այն մարդկանց հասցեին, որոնք հիմա այդ ոլորտում են, քանի որ գիտակ և շատ լավ մասնագետներ ունենք մենք, որոնք փորձում են ինչ-որ բան անել: Բայց ես կարծում եմ, որ մեզ, օրինակ, կինոյի ոլորտում գործող մարդկանց պետք է աջակցի Կառավարությունը, որ մենք էլ կարողանանք մշակույթը զարգացնել մեր երկրում: Թեպետ այս Կառավարությունը նոր-նոր փորձում է լուծել ինչ-որ հարցեր: Կառավարությունների կողքին պետք է լինեն մարդիկ, որոնք ճիշտ ուղղություն ցույց կտան, ոչ թե իրենց շահերից ելնելով, այլ երկրի և ժողովրդի շահերից ելնելով: Կոպիտ ասած՝ պետք է տեսած մարդիկ լինեն, որոնք չեն շահագործելու նախագահների և վարչապետների զբաղվածությունը: Վարչապետը, նախագահը չեն կարող հասկանալ, թե բոլոր ոլորտներում ինչ է պետք անել, դրա համար իրենք ունեն խորհրդատուներ, որոնք պետք է ամեն օր զբաղվեն ոլորտների խնդիրներով: Մենք այսօր նաև ունենք խնդիր լուրջ մասնագետների: Օրինակ՝ դրսում ապրող մշակույթի շատ գործիչներ ցանկանում են աշխատել մեր երկրում, բայց մենք չենք տալիս նրանց այդ հնարավորությունը: Պետք է Սփյուռքի հարցերով զբաղվող մարմինը նպաստի, դիմի, խնդրի, բերի մեր լավ մասնագետներին, որպեսզի նրանք օգնեն հայրենիքին: Եվ ես գիտեմ տարբեր ոլորտների շատ լավ մասնագետների, որոնք պատրաստ են վերադառնալ հայրենիք:

- Խոսեցիք Սփյուռքից: Այս օրերին նաև շատ են խոսակցություններ շրջանառվում այն մասին, որ առաջիկայում ևս արտագաղթի մեծ ալիք է սպասվում: Իրատեսական համարո՞ւմ եք դա:

- Գիտեք ինչ՝ արտագաղթի խնդրի ցավը նոր չէ, այն արդեն 30 տարի է, և ես չեմ կարծում, որ նման խնդիրներ կարող են Կառավարության փոփոխությունով լինել. մենք միշտ գնացել ենք տարբեր երկրներ և արարել ենք այդ երկրներում: Այն, ինչ կատարվում է հիմա մեր երկրում տնտեսապես, դա չի եղել այս նոր իշխանության կամ պատերազմի հետևանքով: Ես փաստերով եմ սիրում խոսել. 18 թվականին, երբ հեղափոխությունը եղավ, մինչև քովիդը, 19 թվին ամենամեծ տնտեսական աճն է գրանցվել Հայաստանում: Եվ իմ շրջապատը, որը ահռելի մեծ է Լոս Անջելեսում, բոլորը, տոմսերը ձեռքներում, պատրաստ սպասում էին, որ գային հայրենիք, բայց սկսվեց քովիդը: Իմ շատ ընկերներ, որոնք բիզնեսներ ունեն, իրենք էլ են ասում, որ 19 թվին շատ մեծ աճ են ունեցել: Սրանք փաստեր են: Սա ոչ մի քաղաքական կողմնապահության խնդիր չէ: Ով ուզում է լինի նախագահը, ով ուզում է լինի վարչապետը, եթե լավ է իմ ժողովրդի վիճակը, ես էդ մարդու կողքին կանգնած եմ: Իմ հայրն է ինձ սովորեցրել, որ արվեստագետը ոչ մի քաղաքական կուսակցության մեջ չպետք է լինի:

- Արման, եւ վերջին հարցը. քանի որ դուք երկար տարիներ ապրել եք Հայաստանից դուրս և այսօր էլ սերտ կապ ունեք դրսի մեր հայրենակիցների հետ, ձեր տեղեկություններով՝ ի՞նչ տրամադրություններ են այսօր տիրում սփյուռքում:

- Անորոշ, անհասկանալի, ինչպես բոլորիս: Մենք շատ դժվարությունների միջով անցանք այս տարի, և սրանից վերականգնվելը շատ մեծ ջանք և հայրենասիրություն է պահանջում: Հիմա մենք պարզապես մեղավոր ենք փնտրում: Եվ մենք դարերով միայն մեղավոր ենք փորձել գտնել, փոխանակ մենք մեր միջի մեղքը տեսնենք և շտկենք դա: Մենք միայն մեր շքամուտքի դիմացն ենք մաքրում: Սա է մեր սխալը: Երբ որ սա կարողանանք մեր մեջ փոխել, այդ ժամանակ կվերադառնան մշակույթն էլ, հույսն էլ, ամեն ինչն էլ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51966 դիտում

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ