Հայաստանում շուրջ 37 հազար 500 ուսուցիչներից որակավորման երրորդ աստիճանի տարակարգ են ստացել ընդամենը 2-ը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի համապատասխան հրամաններով 2020 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին մեկական ուսուցչի շնորհվել է երրորդ աստիճանի տարակարգ։

Ուսուցչի որակավորման պատմության մեջ առաջին անգամ այսպիսի բարձր տարակարգ են ստացել Երեւանի N 186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանը եւ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Կոստանդյանը։

Նկատենք, որ ուսուցչի որակավորման տարակարգ Հայաստանում շնորհվում է 2012 թվականից եւ տարիներ շարունակ, փաստորեն, շուրջ 40 հազար ուսուցիչներից որեւէ մեկին չէր հաջողվել հաղթահարել այդ շեմը։

Գոյություն ունի նաեւ 4-րդ աստիճանը, որը Հանրապետությունում ոչ ոք դեռեւս չի ստացել:

Սահմանված հավելավճարներն էլ քիչ չեն. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար ուսուցիչները  պետք է ստանան մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով հավելավճար, երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով,  երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով, իսկ   չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու դեպքում աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Ինչո՞ւ են այսքան քիչ բարձր տարակարգ ստացած ուսուցիչները. ուսուցիչները չե՞ն ցանկանում բարձր վարձատրվել, թե՞ անհաղթահարելիության չափ դժվար է տարակարգ ստանալու գործընթացը: Այս հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակի» հետ զրույցում իրենց տեսակետներով եւ դիտարկումներով կիսվեցին  երրորդ աստիճանի  տարակարգ ստացած երկու ուսուցիչները:

Երեւանի N186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գայանե Բուլդոյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով դժվար հաղթահարելի են ներկայացված պահանջները, որոնք նախարարությունը սահմանում է ուսուցիչներին տարակարգ շնորհելու համար ՝ Գ. Բուլդոյանը ասաց.

«Միանշանակ պետք է ասեմ, որ տարակարգ ստանալու համար ինձնից պահանջվել է բավականին մեծ աշխատանք: Ես մեթոդական ձեռնարկի համահեղինակ եմ, ունեմ ամսագրերում տպագրված հոդվածներ, ԿՏԱԿ-ում նյութեր ունեմ տեղադրած, հեռավար ուսուցման դասեր եմ կազմակերպել ուսուցիչների հետ, 2019 թվականին «Տարվա լավագույն ուսուցիչ» եմ ճանաչվել: Ես, իհարկե, տարակարգերի վերաբերյալ  չեմ ուզում խոսել միայն իմ օրինակով, քանի որ ես ունեմ կենսափորձ. 35 մանկավարժական տարիները հնարավորություն են տվել կուտակել աշխատանքներ, որոնց արդյունքում կարողացել եմ ստանալ համապատասխանաբար տարակարգի երեք աստիճանները: Սակայն, խնդիրը պետք է դիտարկենք ավելի ընդհանրական. արդյոք  այն պահանջները, որոնք առաջարկվում են տարակարգեր ստանալու համար, հասանելի՞ են ուսուցիչներին եւ ավելորդ բարդություններ չե՞ն առաջացնում»,- անկեղծ պատասխանեց Գայանե Բուլդոյանը:

Ըստ նրա՝ այս պահանջները  բավականին բարդ են ու նաեւ ինչ-որ տեղ անիրականանալի. ֆիզիկապես մարդը ի վիճակի չէ այդքանը անել, որպեսզի հաղթահարի այդ պահանջները: Սրանք նա հիմնավորեց իր աշխատանքային գործընկերների օրինակով.

«Ես ունեմ ընկերներ՝ համագործակցող եւ միասին առաջ գնացող, որ, լինելով լավագույն մասնագետներ, չեն կարողանում հաղթահարել  սահմանված պահանջները: Յուրաքանչյուր  տարակարգ ստանալու համար անընդհատ բաղադրիչները փոխվում են. սրանք նաեւ հաճախ դառնում են բոլորովին անհաղթահարելի երիտասարդ ուսուցիչների համար, եւ սրա շուրջ պետք է շատ լրջորեն մտածել, քայլեր ձեռնարկել»,- նշեց նա:  

Ըստ Գ. Բուլդոյանի՝ տարակարգ ստանալու հետ կապված խնդիրները չեն լուծվի՝  մի բաղադրիչը մյուսով փոխարինելով.

«Ես ասել եմ նախարարությունում, որ գործող ուսուցիչների կարծիքները պետք է հաշվի առնեն, որոշակի կարգ մշակեն՝ առաջին հերթին իրատեսական եւ մեծ մասի համար ընդունելի: Համակարգային փոփոխությունների պահանջ կա. կենսափորձ ունեցող մարդկանց պիտի կանչեն ու խորհուրդ հարցնեն. եւ, առհասարակ, կրթության ոլորտում այնքան բան փոխելու կարիք կա, որ դրա մասին կարելի է անվերջ խոսել»,- նշեց նա:

Երրորդ աստիճանի տարակարգ ստացած մյուս ուսուցիչը՝ Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Կոստանդյանը 2017 թվականին ճանաչվել է Կոտայքի մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ», 2021 թվականի «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողների շարքում է։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առաջին աստիճանի տարակարգ ստանալը, ըստ էության, շատ ավելի մատչելի է. սրա մասին են վկայում նաեւ առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների մեծ թիվը (2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37․500 ուսուցիչներից 2․226-ն ունի առաջին աստիճանի տարակարգ-խմբ․). սահմանված  ընդհանուր 8 բաղադրիչից  ընդամենը երկուսի առկայությունը ապահովելը, նրա կարծիքով, չափազանց հեշտ է:

«Տարակարգի առաջին աստիճան ստացած ուսուցիչները շատ են,  որովհետեւ
որակավորման տարակարգի բնութագրիչներից առաջինը  վարպետության մակարդակն է. Դրա մասին հավաստում է դպրոցի  տնօրենը. այսինքն՝ ծնողները, կոլեգաները կարծիք են գրում, դրա հիման վրա տրվում է համապատասխան փաստաթուղթը. սա, կարծում եմ, բոլորի համար հաղթահարելի բաղադրիչ է: Կարծում եմ, հաղթահարելի է նաեւ վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը. ես, օրինակ,  առաջինի համար ներկայացրել եմ հեռավար ուսուցում բաղադրիչը», - ասաց ինֆորմատիկայի ուսուցչուհին:

Մյուս աստիճանների վերաբերյալ՝ Կոստանդյանը ասաց, որ երկրորդ եւ այսպես հաջորդական աստիճանների  պահանջները, իհարկե, գնալով ավելանում են. երկրորդ  աստիճանի տարակարգ ստանալու համար անհրաժեշտ է 4 բաղադրիչի առկայություն,  երրորդի համար՝ 6,  իսկ չորրորդի համար՝ նաեւ մնացած երկուսը: 

Ինչ վերաբերում է իր՝ երրորդ աստիճան տարակարգ ստանալուն եւ առհասարակ տարակարգերին վերաբերող բարդություններին՝ Գայանե Կոստանդյանը նշեց. «Հեշտ չէ երրորդ աստիճան  տարակարգ ստանալը. դրա համար  պետք է բավականին աշխատանք արվի, սակայն մի բան գոնե ինձ համար միանշանակ է. եթե ես կարողացել եմ 55 տարեկանում հաղթահարել, ապա 30 տարեկանում էլ կարող են. պարզապես ցանկություն եւ քրտնաջան աշխատանք է պետք», - ասաց նա:

Տարակարգ  ստանալու միակ խոչընդոտը, ըստ նրա, ուսուցիչներին ատեստավորվումից հետո հինգ տարվա ընթացքում տարակարգ ստանալու պահանջն է.

«Այ սա, իսկապես,  խոչընդոտ է շատ ուսուցիչների համար, որովհետեւ մարդիկ կան, որ ունեն 4 բաղադրիչը, ուզում են երկրորդ աստիճանի տարակարգ ստանալ, բայց  չեն կարող դիմել. նրանց ատեստավորումից անցել է հինգ տարուց ավելի, բայց, ըստ կարգի, տարակարգ ստանալու  համար հստակ սահմանված է, որ ուսուցիչը ատեստացիա անցնելուց հետո կարող է դիմել՝ տարակարգ ստանալու», -նշեց Գայանե Կոստանդյանը:

Նշենք, որ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին կարգի նոր նախագիծ է դրվել հանրային քննարկման, որով նախատեսվում է ընդլայնել ուսուցիչների հնարավորությունները։ Նոր կարգը հաստատվելու դեպքում արդեն կարող են հաշվի առնվել նաեւ վերապատրաստման օնլայն դասընթացների փաստաթղթերը կամ, օրինակ, եթե մինչ այժմ կարեւորում էին օլիմպիադաներում մեդալակիր աշակերտներ ունենալը, հիմա առաջարկվում է հաշվի առնել նաեւ օլիմպիադաներում կամ առարկայական տարբեր մրցույթներում մրցանակակիր սովորողներ ունենալու հանգամանքը, հաշվի առնել հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ֆիզկուլտուրայի ուսուցիչների համապատասխան փաստաթղթերը։ Իսկ ահա ուսուցչի՝ պահանջվող վարպետության մակարդակն առաջարկվում է բարձրացնել՝ վարպետության մակարդակի բնութագրիչը դիտարկել միայն լավ եւ գերազանց մակարդակների դեպքում:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14845 դիտում

Երևանում «Ֆելկսվագեն»-ը բախվել է մայթեզրի եզրաքարին, այնուհետ՝ երկաթյա սյանը, մեկ այլ մեքենայի ու ծառին

Սարգսյանն ու Քոչարյանը Գյումրիում հնարավորություն ունեն միանալու, սակայն մի խնդիր կա. Դալլաքյան

Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ

Ի՞նչ է սպասվում Գյումրիում, ամեն ինչ նոր է սկսվում. Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրել է ամենահավանական 3 տարբերակ

Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների քննության ժամանակացույցը

Զելենսկին ցանկանում է չեղարկել հանքային գործարքը, բայց դա մեծ հետևանքներ կունենա. Թրամփ

Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն հանրապետությունում ընդհանուր աճ կա

«Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս

Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են

Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Հատուկ օպերացիա Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ

Իրանը կբախվի ռազմական հարձակման և երկրորդային մաքսատուրքերի, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ

Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ

Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին

Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է

ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը

Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում

Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը

Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից

Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ

Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները

Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում