Երևան
12 °C
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, ուղիղ հակառակը՝ գնալով թեժանում են: Երբ փետրվարի 4-ին, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նոր տնօրենի՝ Իրինա Բաղդասարյանի հետ գնացել էր դպրոց՝ վերջինիս ներկայացնելու, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները նրանց դիմավորել էին ամոթ, հեռացիր և այլ կոչերով: Դրանից հետո նոր տնօրենին թույլ չէին տվել մտնել դպրոց:
Փետրվարի 5-ին ևս դպրոցում և գործադուլ է եղել, և դասադուլ: Միայն թե պայքարը փողոցից տեղափոխվել է դպրոցի շենք: Ներսում են ուսուցիչներն ընդդիմացել ոստիկանների աջակցությամբ դպրոց մտած նոր տնօրենին:
Ասելիքը մեկն է. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջում են հստակեցում, թե ինչի համար, և ինչ հիմքով է Իրինա Բաղդասարյանը նշանակվել թիվ 25 դպրոցի տնօրեն այն պարագայում, երբ կայացած մրցույթում վերջինս ստացել է 2, իսկ մրցույթին մասնակցած դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը՝ 4 միավոր:
Փոխվարչապետին ուղղված ՀԺ-ի հարցին, ստացվել է հետևյալ պատասխանը.
«Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. մարտի տասի 319 Ն որոշման 26-րդ կետի՝ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կայացած խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր ստացել անհրաժեշտ 5 միավոր, և համաձայն սույն որոշման 28.1 կետի՝ ՀՀ փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին առաջարկել(30.11.20) է Իրինա Բաղդասարյանի թեկնածությունը: Ընտրության համար հիմք են ծառայել թեկնածուների ներկայացրած ծրագրերի և հարցազրույցի ընթացքում վերհանված կարողունակությունների գնահատումը: Ստացված բողոքներին տրվել են գրավոր պատասխաններ»:
Ծնողների այն պնդումներին, թե հեռավար հարցազրույցն անցկացվել է միայն թեկնածուներից մեկի՝ Իրինա Բաղդասարյանի հետ, ըստ պատասխանատու կողմի, իրականությանը չեն համապատասխանում: Հեռավար հարցազրույցներ անցկացվել են երկու թեկնածուների հետ: Հարցաշարը նույնական է եղել մասնակիցների համար, նրանք պատասխանել են նույն հարցերին:
Ուսուցիչներն ու նոր տնօրենին դեմ ծնողները պնդում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամկետներ է խախտել, և տնօրենի պաշտոնում թեկնածուին հաստատելու որոշումն ուշ է ներկայացրել: Արդյո՞ք դա այդպես է և երբ է որոշումը հրապարակվել: Տիգրան Ավինյանի գրասենյակից պատասխանել են, որ հարցազրույցի ընթացքում մասնակիցները ըմբռնում են ցուցաբերել և բողոք չեն բողոքել հետաձգման հանգամանքից:
«Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կայացել է ս.թ. սեպտեմբերի 15-ին, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ չեն ուղարկվել սահմանված ժամկետում, քանի որ նշյալ որոշման 28.1 կետի դրույթի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է նյութերն ուղարկի:
Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկվել են ս.թ. սեպտեմբերի 28-ին, իսկ ՀՀ կառավարության 27.09.2020 թիվ N 1586-Ն որոշմամբ՝ ՀՀ-֊ում հայտարարվել է ռազմական դրություն: Գրասենյակի՝ ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքային գրաֆիկի անցում կատարելու, ինչպես նաև առավել հրատապ հարցերին արձագանքելու նպատակահարմարությունից ելնելով՝ հավակնորդների հետ տեղի ունենալիք հարցազրույցի անցկացումը հետաձգվել է: Հեռավար հարցազրույցի ընթացքում մասնակիցները ըմբռնում ցուցաբերելով՝ բողոք չեն արտահայտել հետաձգման հանգամանքի վերաբերյալ»:
Բայց, եթե մրցույթի մասնակիցներն այս հարցում խնդիր չեն տեսել, նույն վերաբերմունքը դրա նկատմամբ չունեն դպրոցի ուսուցիչներն ու ծնողները: Նրանք նաև պնդում են, որ Տիգրան Ավինյանին իրենց ուղղած բազմաթիվ դիմումները, բողոքները, խնդրանք-նամակները մնացել են անպատասխան: Փոխվարչապետի գրասենյակից հակադարձում են. բոլոր ստացված բողոքներին պատասխան տրվել է:
«Դիմումնեի, բողոքների և նամակների բովանդակությունը հետևյալն է. կա՛մ ծնողներն ու ուսուցիչները խնդրում են ընտրություն կատարել ի օգուտ իրենց առաջարկած թեկնածուի, կամ խնդրում են, որ փոխվարչապետը չեղարկի կայացրած որոշումը: Ինչպես նշվել է՝ ընտրության համար հիմք են ծառայել թեկնածուների ներկայացրած ծրագրերի և հարցազրույցի ընթացքում վերհանված կարողունակությունների գնահատումը, որը, այս դեպքում, չի համապատասխանել ծնողների և ուսուցիչների առաջարկին: Իսկ ինչ վերաբերում է որոշումը չեղարկելու խնդրին, ապա բոլոր դիմումատուները գրավոր տեղեկացվել են, որ փոխվարչապետի կողմից դպրոցի տնօրենի նշանակման որոշումը փոփոխելու կամ չեղարկելուընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, և առաջարկվել է բողոքներն ու անհամաձայնությունները վիճարկել դատական կարգով»:
Կա հստակ ու բացահայտ պնդում, որ Իրինա Բաղդասարյանի նշանակումը հովանավորչության ներքո է արվել: Տիգրան Ավինյան-Կարեն Սարուխանյան և Կարեն Սարուխանյան-Գեղամ Բաղդասարյան շահարկումներն են(Գեղամ Բաղդասարյանը Իրինա Բաղդասարյանի եղբայրն է, Շիրակի մարզպետարանի իրավաբանը): Ի՞նչ մեկնաբանություն ունի փոխվարչապետն այս հարցի հետ կապված: Գրասենյակից պատասխանում են. «տնօրենների ընտրության համար հիմք են ծառայում թեկնածուների ներկայացրած ծրագրերի և հարցազրույցի ընթացքում վերհ անված կարողունակությունների գնահատումը, որոնք ներկայացվում են փոխվարչապետին՝ ընտրություն կայացնելու համար: Մինչ օրս ընտրվել են ամենաբարձր միավորներ ստացած թեկնածուները, հետևապես, հովանավորչության մասին պնդումն անհիմն է»:

«Սարուխանյանի դրածո, հեռացիր». ի՞նչ է նշանակում այս պաստառը: Շիրակի նախկին մարզպետ, այժմ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը չգիտի, թե դա հատկապես ում վառ երևակայության արդյունքն է: «Երևի ինձ հետ կապում են էն մասով, որ իմ օգնականը՝ Պալյան Էմման խորհրդի նախագահն է եղել, բայց ինքը շուտ է նշանակվել, նոր չէ: Կարծում եմ, դա են ինձ հետ կապում, թե չէ ես ինչ կապ կարող եմ ունենալ»,-մեզ հետ զրույցում ասաց Սարուխանյանը:
«Մենք ծնողներով, ներքին կարգով իմացել ենք, որ Սարուխանյանի հովանավորչությամբ է էս ամեն ինչը ընթացել, էդպես են խոսում, ասում են, որ բարեխոսել է: Եղբայրը Բաղդասարյանի մարզպետարանում է աշխատել, ինքն էլ ծանոթ է»,-մեզ հետ զրույցում ասաց դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ Հերմինե Գյուլջյանը:
ՀԺ-ի հարցին, թե ծնողները պնդում են, որ հովանավորչական կապը տեսնում են Կարեն Սարուխանյան-Գեղամ Բաղդասարյան (որը Իրինա Բաղդասարյանի եղբայրն է և Շիրակի մարզպետարանի իրավաբանն է) փոխհարաբերության մեջ, Սարուխանյանն ասաց՝ ոչ միայն Գեղամ Բաղդասարյանի, այլ ընդհանրապես, որևէ մեկի մասով իր ունեցած հովանավորչական կապը բացառված է: «Ես էս պատմության հետ գործ չունեմ, ու չեմ էլ ունենալու»,-ասաց Սարուխանյանը:
Հերմինեն «Հայկական ժամանակի» հետ զրույցում մեկ անգամ ևս նշեց, որ չեն հրաժարվելու իրենց նախաձեռնությունից, այնքան ժամանակ երեխաներին դպրոց չեն ուղարկի, քանի դեռ հարցին իրենց ցանկացած լուծումը չի տրվի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը չի չեղարկվի:
Պարզվում է,սակայն, որ նման հույսեր ոչ ուսուցիչները պետք է փայփայեն, ոչ ծնողները: Ըստ Տիգրան Ավինյանի գրասենյակից ստացված պատասխանի, փոխվարչապետի կողմից դպրոցի տնօրենի նշանակման որոշումը փոփոխելու կամ չեղարկելու ընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:
Ի դեպ, նաև շրջանառվեց տեղեկություն, թե դպրոցի ուսուցիչներից մի քանիսը հրավիրվել են ոստիկանություն, պահվել երկար ժամանակ: Մեզ հետ զրույցում, սակայն, Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը վստահեցրեց. նման բան չկա, ոստիկաններն ընդամենը ներկա են եղել դպրոցի տարածքում, պահպանել հասարակական կարգը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT