Արտանիշ, Շողակաթ և Աղբերք համայնքների դպրոցներում ճաքեր կան, հանձնարարել եմ հատուկ ուսումնասիրել. Գնել Սանոսյան

06/02/2021 schedule16:30

Երեկ և այսօր տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Գեղարքունիքի մարզի տարբեր համայքներում և վնասված շինություններ կան, և փլուզումներ: Ներկա պահին ստեղծված հանձնաժողովը համայնքների ղեկավարների հետ ուսումնասիրում է դրանք, գնահատում վնասի չափը, ցուցակագրում, որպեսզի նախնական վնասի պատկերն ունենալուն պես երկուշաբթի այն ներկայացնի ՀՀ կառավարությանը:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու ընդգծեց՝ բարեբախտաբար մեծ ավերածություններ ու զոհեր չկան:

Հիմնականում փլուզվել են հողաշեն հին կամ կիաքանդ գոմերի ու կառույցների պատերը:

Սակայն վթարային շենք-շինությունների համար անհանգստանալու կարիք կա: Դրանցում փլուզումներ չեն եղել, բայց, ըստ մարզպետի, չի բացառվում, որ վթարայնության աստիճանի փոփոխություն եղած լինի:

«Օրինակ ճամբարակում կան 3-րդ 4-րդ աստիճանի վթարային շենքեր և ենթադրվում է, որ ավելի է փոխվել դրանց աստճանը դեպի վատը: Կան դեպքեր, որ խանութում ապրանքները շուռ են եկել, վնասվել են, կամ բնակարանում կահույքն է շուռ եկել, վնասվել: Այս պահին վնասի ծավալ ու չափ ասել չեմ կարող:

Պրոցեսը լայն թափով գնում է: Երեկ որոշակի աշխատանք կարողացել էինք անել, որովհետև հրատապը էլեկտրամատակարարումը վերականգնելն էր, որը եղավ, և կարևորը մեր բնակիչներն արդեն կարողացան նաև տաք պայմաններում իրենց բնակարաններում  մնալ: Վաղ առավոտից էլ մենք ենք անցել գործի: Ենթադրվում է. որ այս նախնական աշխատանքից հետո որոշ շենքերի սեյսմիկ վիճակը ստուգելու կարիք կլինի, հատկապես դպրոցներինը»,-ասաց Սանոսյանը:

Մարզպետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել դպրոցներին: Արտանիշ, Շողակաթ և Աղբերք համայնքների դպրոցներում հանձնաժողովն այսօր ճաքեր, վնասներ է արձանագրել:   

«Դպրոցները վթարային չէին, բայց շենքերը բավակնին հին են, ժամանակին կառուցվել են 7 բալ ուժգնության համար, ոչ թե 9-ը: Դրա համար հաշվի առնելով առկա ճաքերն էլ , անձամբ ես խնդրել եմ, որ լրացուցիչ ուշադրություն դարձվի: Հիմա հանձնաժողովն էս պահին դպրոցներում աշխատում է: Կգնահատեն, մենք նախնական եզրակացություն կանենք, մինչև պետական մասնագետներն աշխատեն»,-տեղեկացրեց մարզպետը:

Եթե ճաքեր կան, սակայն դեռևս չկա մասնագիտական եզրակացություն վտանգավո՞ր են դրանք, թե անվտանգ,ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսն այդ դպրոցներում: Սանոսյանն ասաց, եթե հասկանան,  որ դպրոցներում, կամ դրանց որևէ հատվածում կա վտանգ, ապա այդ տարածքներում դասեր չեն անցկացվի: Այլ որոշում կկայացնեն, մինչև մասնագիտական վերջնական կարծիք ունենան:

Այս պահին մարզում խուճապ չկա: Գնել Սանոսյանն ասաց, վերջին տարիներին Գեղարքունիքում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ չէր եղել: Սրանով պայմանավորված էլ երեկ մարդիկ խսիտ անհանգստացել են: Առկա վիճակն ավելի է խորացրել հոսանքազրկումը: «Հենց այն վերականգնվեց, մարդիկ սկսեցին հանդարտվել, վերադառնալ իրենց տները: Այսօր բոլորը հանգիստ են»,-ասաց մարզպետը:

 Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, գրանցվել էր երկու երկրաշարժ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք: Ցնցումները զգացվել էին Գեղարքունիքի մարզում 5-6 բալ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ, Երևան քաղաքում 3 - 4  բալ ուժգնությամբ:
Եվս մեկ երկրաշարժ գրանցվել է այսօր՝ փետրվարի 6-ին, Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի  Շողակաթ համայնքում`2-3  բալ ուժգնությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2160 դիտում

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև