Ճամբարակում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջեւ. Tert.am

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1793 անձ:
Tert.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 543 ընտրող: Ընտրությունների ընթացքին ընտրատեղամասում հետևում են նաև երկու դիտորդական կազմակերպություններ՝ «Համազգային երիտասարդական ասոցիացիա»-ն և «Ազատ երիտասարդների խորհուրդ» կազմակերպությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի`միայն մեկ հոգու մատնահետքի ճանաչման հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ կարգավորվել է:
Ճամբարակում ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանի մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրությունները խաղաղ են ընթանում, ավելին՝ իրենք գոհ են ընտրողների ակտիվությունից։
Վազգեն Ադամյանի մեկնաբանությունից քիչ անց սակայն տեղամասում խնդիր առաջացավ ընտրողներին ուղեկցողների հետ կապված:
Մասնավորապես, ընտրությանը մասնակցող մի տղամարդ, որն, ըստ Ադամյանի կողմնակիցների, ալկոհոլի ազդեցության տակ էր, իր գրանցման թերթիկը ճմրթել էր: Ադամյանի վստահված անձինք պահանջեցին, որ տվյալ տղամարդուն պետք է ուղեկցող լինի, իսկ սա հանձնաժողովի նախագահին դուր չեկավ: Վերջինս ասաց, որ հարբած մարդուն ուղեկցող չի հասնում: Այստեղ վիճաբանություն սկսվեց հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանի և Ադամյանի վստահված անձ Թարխան Խոչոյանի միջև: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Արդեն համը հանում եք, բոլորին ի՞նչ է, ուղեկցո՞ղ է պետք»: 

Հանձնաժողովի նախագահն այնուհետև շարունակեց, թե Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանը «լրագրողներ է տեսել և ուզում է դրսևորվել: Խոչոյանն էլ իր հերթին պատասխանեց. «Էդ որ էն կողմից են գալիս, (Յուրա Ավալյանի կողմնակիցներին նկատի ունի) կարելի է, իսկ որ էս կողմից են գալիս, չի՞ կարելի»: 

Հանձնաժողովի նախագահը Խոչոյանից պահանջեց իր հետ բարձր տոնով և ձեռքերով չխոսել, Խոչոյանն էլ պատասխանեց. «Լավ եմ անում»:
Այնուհետև հանձնաժողովի նախագահը ընտրական օրենսգիրքը վերցրեց ձեռքը. փորձում էին հասկանալ, թե ըստ օրենքի ում է ուղեկցող հասնում:

Ինչպես Tert.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահը`ընտրողներից 32-ը ուղեկցողի օգնությամբ է  մասնակցել ընտրության:
Ի դեպ`Ադամյանի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց, որ քիչ հետո ինքն էլ է մասնակցելու ընտրության և վստահված անձ է խնդրելու:

Դիտարկմանը, թե բոլորը գյուղում ուղեկցողո՞վ են մասնակցելու ընտրությանը, նա պատասխանեց. «Ես եմ` տառաճանաչ չեմ, գյուղի կեսը դպրոց չի գնացել»:

Tert.am-ը նաև զրուցեց Իրինա Աթաբեկյանի հետ՝ հասկանալու`ի վերջո ի՞նչ կատարվեց։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ օգնողի ինստիտուտից օգտվող անձանց մի մասին ուղեկցում են (օգնելու համար)Ադամյանի վստահված անձինք՝ հաճախ խախտելով օրենքը: Իսկ օրենքը, ըստ հանձնաժողովի նախագահի, պահանջում է որևէ մեկին չօգնել, մինչև հանձնաժողովի նախագահը թույլտվություն չտա։
«Սակայն շատ դեպքերում չեն սպասում, գալիս են, ասում են՝ կույր է, և մարդկանց տանում են ընտրության»,– ասաց նա:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5370 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները