Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ խմբակցության տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ հանրային լայն շրջանակներում չկա: Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը բացասաբար է ընդունվել խորհրդարանական ընդդիմության շրջանում:
«Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը ընդդիմության և ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Եվ քանի որ այդ քաղաքական ուժերը, ինչպես մենք նշել ենք, խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունը այդ պահանջը չի ձևակերպել»,- նշեց Մակունցը:
Հարցին՝ արդյոք այս հայտարարությամբ չի՞ լարվի ներքաղաքական իրավիճակը, Մակունցը պատասխանեց. «Մենք արդեն նշել ենք, որ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը մեզ համար հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով, և դրանով է պայմանավորված եղել, որ մենք ասել ենք՝ շատ բարի, եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել: Ինչ վերաբերում է մեր հետագա անելիքներին, ապա նշել ենք, որ մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս արդեն նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը»:
Խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելուն դեմ է եղել ընդդիմությունը: «Եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի հիմա գա և քննարկում ունենա արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, դա նշանակում է, որ նրանք առնվազն այդ ազդակը չեն ստանում: Եթե ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում են մի քանի հազար քաղաքացի, և իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ապա դա ձևակերպում է նաև այդպես: Ես ոչինչ չունեմ ասելու, որ ցանկացած քաղաքական ուժի շփման շրջանակները, այդ թվում՝ քաղաքացիների հետ որոշակի ձևով սահմանափակված է, բայց նաև մեր շփումները քաղաքացիների հետ չեն հաղորդում մեզ այդպիսի ազդակներ: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք անդրադառնալու արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը արդեն ճանապարհային քարտեզը ամփոփելուց հետո»:
Կարծիքին, որ «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվել է արտահերթ ընտրություններից, որովհետև «վախեցել է» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունից, Մակունցը նշեց, որ որոշումները վախենալու կոնտեքստում չեն կարող լինել: «Մեր կողմից է հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, հետևաբար եթե կան քաղաքական ուժեր, որոնք ընկրկում են ընտրություններից, ապա իրենց պետք է ուղղել այդ հարցը»: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ինքը մասնակցելու է և հաղթելու է:
Մակունցը նաև նշեց, որ ունեն որոշակի սոցիոլոգիական հարցումներ իրենց քաղաքական ուժի վարկանիշի հետ կապված, սակայն իրավասու չեն դրանք տրամադրել:
Հարցին՝ արդյոք արտահերթ ընտրություններ չանցկացնելու պատճառով չե՞ն նմանվում Սերժ Սարգսյանին, որը խոստացել էր այլևս չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն 2018-ին առաջադրվել էր, Մակունցը նշեց. «Ձեր հարցադրման հետ համաձայն չեմ, ես նախ համաձայն չեմ որևէ ուժի հետ համեմատության հետ կոնտեքստում և համաձայն չեմ նաև խոստումներ կատարելու կամ դրանք չկատարելու կամ դրժելու հետ կապված»:
Ձեր դժգոհությունը, ձեր մտահոգությունը ուղղեք խնդրում եմ ընդդիմությանը և հարցրեք, թե ինչու նրանք չեն քննարկում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը»,- ամփոփելով նշեց Մակունցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT