Երևան
12 °C
Մենք չենք կարող քաղաքական դաշտում միանձնյա բոլորին համոզենք, որ եկեք գնանք ընտրությունների՝ լինելով իշխանություն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանը:
Սիմոնյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պետք է արվեին հանրության համար: «Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-Ն չեն ներկայացնում հանրությանը, ո՞ւմ են ներկայացնում: Իշխող ուժը իր համա՞ր պետք է ընտրություն անի: Եթե Էդմոն Մարուքյանը մի կողմից դա է ասում, մյուս կողմից ասում է՝ ես եմ վարչապետը, ես եմ վարչապետի թեկնածուն: «Բարգավաճ Հայաստան»-ը մեկ Վազգեն Մանուկյանին որպես վարչապետ է ներկայացնում, մեկ այլ բան է ասում, մեկ՝ 17 եմ, մեկ՝ 15 եմ, մեկ 6 ֆորմատ եմ, մեկ գալիս է հանդիպման, բայց իր ասածն է կրկնում: Այսինքն՝ իշխանությունը ի՞նչ պետք է անի, շրջապտույտի մեջ ընկնի, տեսնի ինչքան են մեզ այդ շրջապտույտի մեջ պահելու,- ասաց Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ վարչապետը ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որ հունիս ամսին կամփոփեն:
Փոխնախագահը նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում վարչապետի հրաժարականի հարց չկա: «Գագիկ Ծառուկյանը Վազգեն Մանուկյանի թեկնածությունն է պաշտպանում, Էդմոն Մարուքյանը ինքը իր թեկնածությունն է պաշտպանում, և երբ գնում էին ընտրության, ամեն մեկը իր վարչապետի թեկնածուն ուներ: Այսինքն՝ մենք արհեստականորեն գնում ասում ենք՝ գիտեք ինչ՝ եկեք մի հատ էլ ընտրություն անենք, տեսնենք՝ «Իմ քայլ»-ի համար ո՞վ է վարչապետը: «Իմ քայլ»-ը ունի վարչապետի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանն է, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է»:
Հարցին՝ արդյոք «վախեցել են» Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելուց, Սիմոնյանը նշեց. «Ահավոր «վախեցած ենք», որ մասնակցելու է ընտրություններին, որ ասելու չէ: Նույնիսկ քաղաքական մեկնաբանություն չեմ ուզում անել: Ռոբերտ Քոչարյանը երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, այդ ժամանակ չի կարողացել այդ ընտրությունները «կրի»:
Նա նաև նշեց՝ ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, որովհետև լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու: «Իսկ վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններին նաև պառլամենտում չհայտնվեն: Իրենք էլ են դա շատ լավ գիտակցում: Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրություններին համաձայնվե՞ն: Չի լինում այդպիսի բան: Ընդդիմությունն է միշտ ընտրություն ուզում: Մեր քաղաքացիների հանդիպման ժամանակ մեր նկատմամբ պահանջը շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որը կարելի է մտնել համացանց և «խելացի» վարձկան էջերի մոտ կարդալ»:
Ըստ փոխնախագահի՝ քաղաքացիները ներկայիս իշխանություններից պահանջում են «թավիշը» վերացնել: «Այսինքն՝ օրենքը խստագույնս գործելու է: Ինչ-որ մարդիկ փորձում են սակարկել, «թավիշ չի լինելու»-ն տանել լրիվ այլ ուղղությամբ, բռնության, անօրինականության: Դրա մասին չէ խոսքը, իշխանությունը չի կարող այդպիսի բան ասել և թույլ չի տա իրեն այդպիսի բան ասել»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրություններ չանցկացնելը բերի ներքաղաքական իրավիճակի սրման, փողոցային պայքարի վերսկսման, փոխնախագահը նշեց. «Որ մենք ասում էինք՝ ուզում ենք ընտրություններ լինեն, փողոցային պայքարը չէ՞ր լինում, կամ փողոցային պայքարը այլ բա՞ն էր ասում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ իշխանությունը բազմիցս առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն շատ բարձր տեղում է, գնում ենք ճիշտ ճանապարհով. Հարությունյան
Ազգությամբ հնդիկ քաղաքացիները Երևանում մտել են հայրենակցի տուն, ծեծի ենթարկել, թալանել, փորձել բռնաբարել կնոջը
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրևներ ու ամպրոպ
Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ
Անցողիկ շեմը չհաղթահարած «Ապրելու երկիր»-ի թեկնածու Կարեն Մալխասյանին Վարդան Ղուկասյանը պաշտոն է տվել
Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. վարչապետ
«Հանրապետություն»-ը կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ պաշտոններ ունենալու մոլուցքով. Սարգսյան
Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրությանը, պոպուլիզմ է, որին ես դեմ եմ. Մինասյան
Բոլոր այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք. Մինասյան
Լոռու մարզ այցելության առաջին կանգառը՝ Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայտնաբերվել են 13 հետախուզվող, 3 անհետ կորած
Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա. կան ձերբակալվածներ. տեսանյութ
4 մլն դրամ կաշառք ստանալու գործով երկու անձ է ձերբակալվել, ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնյա է
Ռոբերտ Քոչարյանը կասկածներ ունի, որ իրեն ուզում են «քցել». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Մոսկվայի մարզում վերջին 100 տարվա ընթացքում մայիսյան ամենաառատ ձյունն է տեղացել
Վիրավորին տեղափոխել են, մեր մեքենան սեփական է․ Գագիկ Մելքոնյանը՝ իրենց մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին
Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը
Ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տվել եմ. Հովհաննիսյանը նշել է՝ ինչպես է անտոկոս վարկ ստացել
Ես չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել. ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. Ֆինանսների նախարար
Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավը ենթարկվել է հարձակման. այն խորտակվում է. տեսանյութ
Արտաշատի բնակարաններից մեկից զարդերի գողության համար կասկածվող երիտասարդը հայտնաբերվել է. տեսանյութ
Էկոնոմիկայի նախարարությունը բարձր որակավորմամբ մասնագետների ներգրավման ծրագրի մասին պարզաբանում է տարածել
Երևանում բախվել է 4 ավտոմեքենա. կա տուժած. մեքենաներից մեկն ԱԺ պատգամավորի է պատկանում
Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ
Հրազդանի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդությունից հրաժարվելու մասին
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է 2 համաշխարհային պատերազմներում ԱՄՆ-ի հաղթանակի օրեր
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու առաջիկայում
Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է է՛լ ավելի բարձրացվի․ ՄԻՊ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել
Կատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT