Երևան
12 °C
Իսրայելում վերսկսվել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ դատական գործընթացը: Նախորդ տարվա մայիս ամսից ի վեր այսօր առաջին անգամ դատական նիստ է տեղի ունեցել: Նեթանյահուն անցնում է միաժամանակ 3 տարբեր քրեական գործերով:
Դատական նիստին մասնակցել է ինքը վարչապետը, ժամանել է դիմակով ու թիկնապահների և փաստաբանների ուղեկցությամբ, նիստերի դահլիճում մնացել մի քանի րոպե: Նա գրավոր հերքել է բոլոր երեք քրեական գործերում իրեն առաջադրված մեղադրանքները, այնուհետ ինչ-որ թուղթ ստանալով փաստաբաններից, ասել է. «Ես հաստատում եմ գրավոր պատասխանները, որ դատարան են ներկայացվել իմ անունից», այնուհետ լքել է նիստերի դահլիճը:
Հունվարի վերջին Նեթանյահուի փաստաբանները դատարան են ներկայացրել նրա անունից արված գրավոր պատասխաններով հայտարարություն, որտեղ, ըստ Yedioth Ahronoth թերթի, նշվում է, որ նախարարների կաբինետի ղեկավարի գործողությունները «գործ 4000» -ում ՝ Walla տեղեկատվական պորտալի հետ կապված, եղել են ԶԼՄ-ների հետ մամուլի ծառայության օրինական աշխատանքի շրջանակներում: Մյուսը՝ «Գործ 2000 »-ը, պարունակում է մեղադրանքներ այն մասին, որ Կառավարության ղեկավարը չի պատասխանել կաշառքի առաջարկին արագ մերժմամբ, ուստի դա անհեթեթ է, իսկ երրորդի՝ «Գործ 1000»-ի դեպքում, խոսքը գնում է իր հին ընկերներից մեկից թանկարժեք նվերներ ստանալու մասին , որի համար «չկան իրավական արգելքներ»:
Առավել հնչեղ գործով հետաքննությամբ հաստատվել է, որ Նեթանյահուն արտոնություններ է տրամադրել խոշոր հեռահաղորդակցական ընկերության ՝ իր կաբինետի աշխատանքը դրական լուսաբանելու դիմաց: Բացի այդ, մեղադրող կողմը պնդում է, որ Բենիամին Նեթանյահուն եւ նրա ընտանիքը 2007-ից 2016 թվականներին ամերիկացի պրոդուսեր Առնոն Միլչենից եւ ավստրալացի գործարար Ջեյմս Փաքերից նվերներ են ընդունել ՝ ներառյալ թանկարժեք զարդեր, ընդհանուր մեկ միլիոն շեկել (258 հազար եվրոյի չափով) :
Առաջին գործով վարչապետին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի համար, մյուս երկուսի դեպքում՝ հասարակության վստահության չարաշահման եւ խարդախության մեջ է նա մեղադրվում:
Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքները կեղծ են, քրեական գործերը՝ շինծու: Նեթանյահուն պնդում է, որ այս ամենի մեջ կա մեկ առաջադրանք՝ աջ ուժերի ներկայացուցիչներին հեռացնել իշխանությունից:
Բենյամին Նեթանյահուն Իսրայելի կառավարության հնաբնակներից է, նա 12 տարի արդեն վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Իր նախորդներից ոչ ոքի չի հաջողվել պաշտոնավարել նման երկար ժամկետում: Մարտի 23-ին երկրում նախատեսված են Քնեսեթի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նեթանյահուի համար լինելու է արդեն չորրորդ նախընտրական շրջանը:
Հակառակորդներն էլ մեղադրում են նրան կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում կառավարության վատ աշխատանքի մեջ, նշում են, որ իրականում կառավարության գործողությունները հեռու էին արդյունավետությունից, եւ որ ինքը ՝ Նեթանյահուն, մեղադրանքների ծանրության տակ, վաղուց ժամանակն է, որ հրաժարական տա:
Ինքը ՝ Նեթանյահուն, պնդում է, որ իր թիմին, ընդհակառակը, հաջողվել է «առաջնորդել Իսրայելին համաճարակի ցունամիի միջով», նաեւ՝ անհապաղ կազմակերպելով բնակչության զանգվածային պատվաստում կորոնավիրուսի դեմ:
Նեթանյահուն կառավարության առաջին ղեկավարն է, ով դատարանում պատասխանում է իրեն հասցեագրվող մեղադրանքներին՝ չնայած օրենքը ենթադրում է, որ եթե ինքը կամ իր ենթականերից որեւէ մեկը հայտնվի նման իրավիճակում, պարտավոր է հրաժարական տալ:
Euronews-ը գրում է, որ Նեթանյահուի փաստաբանները պնդում են՝ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը գործի վարույթն անցկացնում է բազմաթիվ ընթացակարգային խախտումներով:
Երուսաղեմի շրջանային դատարանում ընթացիկ դատական նիստը մի քանի անգամ հետաձգվել է 2020 թվականի նոյեմբերից ի վեր ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իշխանությունների ձեռնարկած միջոցառումների պատճառով:
Մեղադրական եզրակացությունները փոխանցվել են Երուսաղեմի շրջանային դատարան 2020 թվականի հունվարի 28-ին: Այն ժամանակ, ըստ գլխավոր դատախազության, դա արվել էր «օրենքի տառին համապատասխան» այն բանից հետո, երբ հենց ինքը ՝ վարչապետը, նույն օրը, հետ էր կանչել Քնեսետից (խորհրդարան) իր նկատմամբ քրեական հետապնդումից պաշտպանելու՝ անձեռնմխելիություն տրամադրելու խնդրանքը:
Նեթանյահուն առաջին դատական նիստի ժամանակ, հայտարարելով, որ Իսրայելի ոստիկանությունն ու դատախազությունը համատեղ դավեր են նյութում իր դեմ, պահանջել էր, որպեսզի բոլոր դատական նիստերի ուղիղ հեռարձակում ապահովվի: Գործը քննում են Երուսաղեմի դատարանի 3 դատավորներ:
Կաշառքի գործով Նեթանյահուին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, մյուս 2 գործերով պատժի առավելագույն պատժաչափը 3 տարին է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT