Ինչու ծպտուն չհանեցիք ԲԴԽ նախագահի խայտառակ հայտարարության կապակցությամբ. Ա. Բաբաջանյանը՝ Վճռաբեկի նախագահի թեկնածուին

Ինչու որեւէ դատավոր, այդ թվում՝ դուք, ծպտուն չհանեցիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ նոյեմբերի 15-ի խայտառակ հայտարարության կապակցությամբ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպիսի հարցով դիմեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին: Պատգամավորը խնդրեց ասել՝ համակարծի՞ք են եղել նրա հետ, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունում Վարդազարյանը կոչով դիմել էր դատավորներին առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, ու հավելել էր՝ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

«Մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից, ՀՀ քաղաքացուց եւ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի, եթե չասեմ՝ կուսակցության, որի նպատակն է ամեն գնով վերացնել Հայաստանի պետականությունը... Ուզում եմ, որ դուք գնահատեք դատական իշխանության վերջին ամիսների այդ վարքը, ու ամենեւին կարեւոր չէ՝ ինչպես են դատական իշխանությունը, առանձին դատավորներ վերաբերվում այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ձեր չսիրած, կամ սիրած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այստեղ պետության հարցն է»,- ասաց Բաբաջանյանը՝ խնդրելով Թադեւոսյանից գնահատական տալ դատական իշխանությանը:

Ի պատասխան՝ Թադեւոսյանն ասաց, որ ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ հարցի հասցեատերը ինքը չէ. «Այդ հայտարարության կամ հաղորդման իմաստը, ենթատեքստը, լեյտմոտիվը լավագույնս կարող է բացատրել հեղինակը»,- պատասխանեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր դատավոր կարող է պատասխան տալ իր փոխարեն:

Բաբաջանյանն այնուհետեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ է արել Լիլիթ Թադեւոսյանը, որպեսզի, Գագիկ Ջհանգիրյանի բնորոշմամբ, «աղվանական արդարադատության տարիներին» դատական իշխանությունը չզավթվեր քաղաքական իշխանության կողմից:

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն ասաց, որ հարցի առաջին հատվածը դիտարկում է որպես քաղաքական գնահատական, ուստի պարտավորված լինելով պահպանել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն՝ որեւիցե գնահատական չի տա:

«Ինչ է արել քրեական պալատը՝ լավագույն ապացույցը Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն են եւ նախադեպային խոսքն է բավական կարեւոր եւ սկզբունքային հարցերի վերաբերյալ»,- նկատեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4019 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը