Ինչպես դեռահասների շրջանում կանխարգելել ինքնասպանությունները. խորհուրդներ մասնագետից

09/02/2021 schedule18:56

Վերջերս դեռահասների շրջանում ինքնասպանությունների դեպքերը պատճառ դարձան ավելի շատ խոսելու թեմայի մասին՝ փորձելու հասկանալ դրանց խորքային պատճառներն ու կանխել ժամանակին:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թեւոսյանն այսօր «Մեդիակենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց դեռահասության տարիքին բնորոշ առանձնահատկությունները, անդրադարձավ այն գործոններին ու հանգամանքներին, որոնք կարող են դառնալ ինքնասպանության պատճառ:

«Ինքնասպանությունը բազմաբնույթ պատճառների համակցություն է, որտեղ միավորվում են ինչպես սոցիալական, այնպես էլ անձնային գործոնները, իսկ դեռահասների դեպքում՝ նաեւ տարիքային գործոնը: Դեռահասության տարիքում շատ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում՝ սեռահասունացում, հրաժեշտ մանկական ես-ին, հրաժեշտ մանկական պատկերացումներին, որովհետեւ մեծ տարիքում երեխան սկսում է գիտակցել, որ այն իդեալական պատկերացումները, որ ավելի փոքր հասակում ուներ ծնողի մասին, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Դեռահասը շատ ծանր է տանում իր համար արած այս բացահայտումը: Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ որոշ դեպքերում սրանց կարող են ավելանալ նաեւ արտաքին դժվարությունները՝ կոնֆլիկտներ ընտանիքում, դպրոցում, անհաջողություններ ուսման մեջ եւ այլն, ապա կյանքի այս բարդագույն փուլը նրան հանգեցնում է անկանխատեսելի քայլերի եւ արարքների. դեռահասի մոտ առաջանում է անելանելիության զգացում, որից դուրս գալու, ազատվելու միակ ելք նա տեսնում է իր կյանքին վերջ տալու մեջ»,- նշեց հոգեբանը:

Մասնագետի դիտարկմամբ՝ դեռահասի համար ինքնասպանության իրական նպատակը երբեք մահանալը չէ. նա իր այդ քայլով պարզապես ուզում է ազատվել ցավերից կամ ներքին տանջող ապրումներից, ուստիեւ շատ կարեւոր է ժամանակին տեսնել ու զգալ այն ազդակները, որոնք փոխանցում է դեռահասը, որպեսզի հնարավոր լինի կանխել ամենասարսափելին:  

«Իր զգացմունքների մասին դեռահասը միշտ եւ ինչ-որ ձեւով ազդակներ է ուղարկում շրջապատին. դրա մասին կարող է բարձրաձայնել ինչպես ուղղակիորեն՝ լավ չեմ, չեմ ուզում ապրել, այնպես էլ կարող է դրսեւորվել անուղղակիորեն՝ էլ չեմ դիմանում, ոչ մեկի պետք չեմ եւ նման մտքեր արտահայտելով: Նրանց հուզական վիճակը երբեմն կարող է արտահայտվել ոչ միայն խոսքային դրսեւորումներով, այլ նաեւ՝ վարքային ձեւերով. դեպի արտաքին աշխարհ է ուղղվում ագրեսիան. երբեք անվայել վարք չցուցաբերած երեխան սկսում է հայհոյել, փորձում ճնշել ուրիշներին կամ մեղադրել բոլորին: Պատահում է, որ հոգեհուզական դրսեւորումները արտահայտվում են նաեւ նրա ներաշխարհում. իր մեջ պարփակվում է, կատարում ինքնավնասումներ, ունենում դատարկության զգացում, հետաքրքրությունների կորուստ, առաջանում են ընկճված հուզական վիճակներ, որտեղ կան ինքնամեղադրանքներ, պատժվելու վախ ծնողների եւ շրջապատի կողմից»,- նշեց Մարիա Թեւոսյանը:

Ըստ մասնագետի՝ դեռահասի վարքի փոփոխվելը կարող է դառնալ առաջադիմության անկման պատճառ. դա կարող են նկատել ծնողներն ու մանկավարժները. երեխայի նկատմամբ ուշադիր եւ սրտացավ մարդը իսկույն կտեսնի, որ կորել է նրա հետաքրքրությունը շրջապատի, ընկերների հանդեպ: Սրանք եւս կարող են միանգամից դառնալ ազդակներ, որպեսզի ժամանակին հետամուտ լինենք երեխայի վարքագծի փոփոխությունները ուսումնասիրելու, պատճառները իմանալու եւ նրան աջակցելու:

Ըստ մասնագետի՝ շատ դեպքերում ժամանակին եւ ճիշտ որոշումներ չկայացնելու պատճառներից մեկը դառնում է այն, որ երեխայի վարքագծում նկատելով այդ փոփոխությունները՝ ծնողները բարկանում են, մեղադրում երեխային, որ չի ուզում աշխատել, ծույլ է եւ այլն: Եվ հենց այստեղ է, որ դեռահասի մոտ սկսում է թերարժեքության բարդույթը խորանալ. առաջանում է այն միտքը, թե ինքը չի համապատասխանում ծնողի՝ իր մասին ունեցած պատկերացումներին: Մինչդեռ այստեղ շատ կարեւոր է տեսնել, թե ինչ է կատարվում դեռահասի ներաշխարհում, փորձել աջակցել եւ ոչ թե մեղադրել կամ քննադատել:

«Այսօր ծնողներն ավելի շատ հետաքրքրվում են դեռահասների հետ կապված արտաքին գործոններով՝ դասերով, պարապմունքներով, ստացած գնահատականներով, նրանք քիչ են հետաքրքրվում դեռահասի ներաշխարհով, հետաքրքրություններով. ինչ են ուզում նրանք, ինչն է նրանց հետաքրքրում: Պետք է հետաքրքրություն դրսեւորել երեխայի անձի, կյանքի նկատմամբ, կազմակերպել համատեղ ժամանց, շատ զրուցել տարբեր թեմաներով եւ այդ զրույցներում հնարավորություններ տալ երեխային արտահայտել իր կարծիքները եւ բանավիճել, այսինքն՝ անհրաժեշտ է ծնող-երեխա հարաբերությունները կառուցել այս հիմքերի վրա»,- խորհուրդ տվեց մասնագետը:

Հոգեբանը կարծում է, որ այսօր շատ ծնողներ սոցիալական եւ խոցելի վիճակում են այնպես, ինչպես երեխաները: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ ծնողները կարծես նորովի պետք է ճանաչեն իրենց երեխաներին:

«Ծնողին սարսափեցնում է երեխայի՝ ինքնասպանություն անելու թեման, ու նա չի կողմնորոշվում՝ ինչպես երեխայի հետ խոսի այդ թեմայի մասին, իսկ երբեմն էլ չի կողմնորոշվում՝ ինչպես սկսի խոսակցությունը կամ ինչ ուղղությամբ տանի այն, որ նրան վնաս չտա: Ծնողները մի բան պետք է լավ իմանան՝ դեռահասի հետ պետք է խոսել ոչ միայն մահվան մասին, այլ կյանքի, կյանքի ինքնարժեքի, նույնիսկ սեփական զգացմունքների ու ապրումների մասին: Պետք է անել այնպես, որ դեռահասը ինքնակամ ցանկանա կիսվել իր զգացմունքների մասին: Շատ կարեւոր է նաեւ ինտերնետային աշխարհի մասին խոսել, միասին նայել, քննարկել հոլովակներ, սովորեցնել այդ տարածքում կատարել ընտրություններ: Դեռահասային տարիքում երեխաները սկսում են ընկերներին նմանակել, եւ սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ այս ձեւով դեռահասն իրեն սոցիալական խմբի մաս է զգում եւ ընդունված համարում»,- նշում է նա:

Հոգեբանը կարեւորում է նաեւ ծնողների եւ մանկավարժների համագործակցությունը:

«Ինչպես ծնողն իր օրվա մեծ մասը անցկացնում է աշխատավայրում, այնպես էլ երեխան իր օրվա մեծ մասը անց է կացնում դպրոցում: Եվ դպրոցը միայն ուսման վայր չէ, այն նաեւ շփման, հաղորդակցման, ընկերանալու վայր է: Մանկավարժների համար էլ շատ դժվար է լինում, երբ դեռահասների կողմից այդ մերժողական ռեակցիան են ստանում, բայց երբ դեռահասը հասկանում է, որ մանակավարժը իրականում կարողանում է ընդունել իրեն, նա սկսում է վստահել այդ մանկավարժին եւ ավելի պատրաստ է նրա հետ կիսվել իր դժվարություններով, քան ծնողի հետ: Մանկավարժները եւ դպրոցի հոգեբանները պետք է միշտ դիտարկեն երեխաների հոգեբանական խնդիրները, բացահայտեն սուիցիդալ ռիսկ ունեցող երեխաներին, եւ նրանց հետ զրուցեն հույզերի, ընկերության, կյանքի մասին»,-  ընդգծեց Մարիա Թեւոսյանը:

Խոսելով լրատվամիջոցների, հեռուստատեսության թողած ազդեցությունների մասին՝ հոգեբանը նշեց, որ դրանք մեծ ազդեցություն են ունենում երեխաների մոտ սուիցիդալ մտքեր առաջացնելու վրա, որովհետեւ, որպես կանոն, դեռահասներն ավելի ներշնչվող են եւ գերզգայուն: Հատկապես ինքնասպանությունների մեծ հոսք է լինում, երբ որեւէ հայտնի  մարդ է ինքնասպանություն գործում: Շատ համակարգչային խաղեր, տեսանյութեր էլ օգտագործում են այդ խոցելիությունը, եւ եթե դեռահասը չի խոսում այդ խնդրի մասին, հայտնվում է ծուղակում՝ չկարողանալով դիմակայել ու հաղթահարել տարբեր տեսակի դժվարությունները:

Մասնագետը ծնողներին եւ ուսուցիչներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել երեխայի հաջողություններին, անհաջողություններին, եւ, ամենակարեւորը, զգացմունքներին, ցանկացած պարագայում պատրաստ լինեն լսել, համագործակցելու ուղիներ փնտրել եւ գտնել:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2363 դիտում

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել