Երևան
12 °C
2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ՝ մաքսային իրավախախտման 426 դեպք: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:
«Դա գերազանցում է 2018 թվականի ցուցանիշին՝ 141 տոկոսով, 2018-ին ունեցել ենք իրավախախտումների 177 դեպք, իսկ 2019-ի ցուցանիշին՝ 112 տոկոսով, 2019-ին ունեցել ենք 202 իրավախախտում: Հայտնաբերված 426 դեպքից 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ»,- ասաց Վարդանյանը:
Նա հայտնեց, որ 2020 թվականի ցուցանիշը հանդիսանում է վերջին 10 տարիների ընթացքում լավագույն ցուցանիշը:
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ լավագույն արդյունքները, Վարդանյանը պատասխանեց, որ կորոնավիրուսի ժամանակ կտրուկ աճել են փոստային առաքանու միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով նվազել է. «2020 թվականի փետրվարի վերջին ուղեւորների եւ հետիոտների համար հայ-իրանական սահմանը փակվել է, մինչդեռ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքանիների վրա: Միաժամանակ, անհամեստություն չհնչի, կարելի է նաեւ փաստել, որ բարձրացել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատանքի արդյունավետությունը»:
Նրա խոսքով՝ ՀՀ տարածքով ապրանքներ տեղափոխելի իրավախախտները կիրառում են տարատեսակ հնարավորություններ. «Հայտնաբերել ենք դեպքեր, երբ ապրանքը մաքսային հսկողությունից թաքցված է եղել տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում նախապես կառուցված գաղտնարաններում, օրինակ՝ գազաբալոնային համակարգում: 2020 թվականին Հայաստանից Իրան մեկնող 2 բեռնատարի անվադողերի մեջ թաքցվել էր ավելի քան 500 կգ մետաղի ջարդոն»:
2020 թվականին հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 6.1 կգ մետամֆետամին, 5.2 կգ ափիոն, 3.1 կգ մարիխուանա, 2.9 կգ կետամին, 1.6 կգ հերոին եւ այլ տեսակի թմրադեղեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT