ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագիծը

10/02/2021 schedule12:39

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության եւ գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, նպատակաուղղված է եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ինտեգրումը սերտացնելուն, բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության ապահովմանը:

Նախարարի խոսքով՝ նախագիծը մեծ հնարավորություն է տալիս գիտական կազմակերպությունների ու բուհերի աստիճանական ինտեգրման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծման համար՝ ներկայիս Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում  գործող եւ գերատեսչական գիտական կազմակերպություններին հնարավորություն տալով ինքնուրույն գործելու, միավորվելու գիտական ցանցերում կամ ընդգրկվելու բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ:

Վահրամ Դումանյանը նկատեց, որ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ, եւ այսօր առաջացել է դրանք վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտություն։

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ու «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքները վերանայելու եւ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտները կարգավորող նոր օրենքներ մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնյակի պատմություն: Գործող օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության եւ գիտության համակարգում արդեն իսկ իրականացվել են կարեւոր  կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումներ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունը սահմանափակվում էր համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ նախագծի հետազոտությունների համար հիմք են հանդիսացել դեռեւս 2012 թվականից ՀՀ ԿԳ նախարարության պատվերով պատրաստված մի շարք զեկույցներ ՀՀ  բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակի եւ հեռանկարների մասին, իսկ 2015 թվականից շրջանառության մեջ էին դրվել «Բարձրագույն կրթության մասին» եւ «Գիտական, գիտատեխնիկական գործունեության մասին» առանձին օրինագծերը, որոնք, սակայն, չէին ապահովում միջազգային միտումներին համապատասխան բարձրագույն  կրթության եւ գիտության ոլորտների ինտեգրում, հետազոտահեն կրթական ծրագրերի իրականացումը բուհերում եւ գիտահետազոտական գործունեության մեջ երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը

Խոսելով օրենքի նախագծի նորամուծությունների մասին՝ նախարար Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ անցումը բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր, առանձնացրեց բուհերում ուսումնառության կազմակերպման անցումը լրիվ կամ մասնակի բեռնվածության, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, կառավարման խորհուրդների կազմի թվաքանակի կրճատումը, բուհերի ընդունելության նոր սկզբունքների մեխանիզմների ներդրում, որում կարեւորեց հատկապես հայոց լեզվի առարկայի միասնական քննության պարտադիր լինելը բոլոր մասնագիտությունների ընդունելության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3742 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս