Այդ պնդումների ներկայացուցիչը տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ․ Դումանյանը՝ Աբովյանի դպրոցում նշանակման մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի N1 ավագ դպրոցում չդադարող բողոքի ակցիաները իր համար զարմանալի են, իսկ դպրոցի անձնակազմի բողոքը՝ անհիմն, դրանք որևէ նպաստ չեն բերելու դպրոցին:

«Ես շատ զարմացա, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության մոտ և բողոքում էին. ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք՝ պայքարենք անարդարության դեմ»,- տարակուսեց նախարար Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ «Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, և այսօր այդ անհիմն շահարկումները որևէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Աբովյանի համար 1 ավագ դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Այսինքն՝ ձայները բաժանվել են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի և նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի միջև։ Այս դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակել էր Քարմիլե Առաքելյանին:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ երբ պարզվել է, որ թեկնածուները հավասար ձայն են ստացել, ինքը ցանկացել է անվավեր ճանաչել մրցույթը, բայց գործող կարգը այլ բան է սահմանում. «Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել,  ասացի, որ այս մրցույթը պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել»: 

Նախարարը պարզաբանեց, որ իր ընտրությունը եղել է բացառման սկզբունքով՝ հաշվի առնելով մյուս կողմի ներկայացուցիչների պահվածքը, կանխակալ վերաբերմունքը և քաղաքականացված հայտարարությունները: «Ընդամենը հասկացա, որ այդ կողմը, այսինքն՝ այդ պնդումների ներկայացուցիչը, տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ»,- ընդգծեց Վահրամ Դումանյանը:

Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի հետ, մասնավորապես ասում են՝ կնոջ ընկերուհին է, նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա ինձ պրոֆեսիոնալ տեսանկյունից հետաքրքիր էլ չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»։

Նախարարը հավաստիացրեց, որ դպրոցներում չկան հովանավորչություն և կոռուպցիոն սխեմաներ։ Իսկ հարցին, թե ինչու են այդ դեպքում աղմկում, պատասխանեց․ «Չկան ոչ հովանավորչություններ, ոչ էլ կոռուպցիոն սխեմաներ: Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Բայց եթե կան մարդիկ, որ համարում են՝ ինչ-որ բան եղել է անօրինական, անօրինականությունը պարզելու իրավական մարմիններ կան, թող դիմեն պարզեն: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, հավաքվել ինչ-որ տեղ բողոքներ անել, դա չի կարելի»:

Անդրադառնալով այն հարցին, թե նախարարը անձամբ հետաքրքրվո՞ւմ է խնդրով, գնացե՞լ է դպրոց, թե՞ ոչ՝ Դումանյանը պատասխանեց. «Չեմ գնացել: Ես եմ որոշում թե ինչ ձևով բավարարեմ հետաքրքրությունս: Այդ հարցով տեսչական մարմին է գնացել դպրոց: Հիմա գործը ընթացքի մեջ է»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտներն ստանան իրենց կրթությունը, բաց թողած գիտելիքները. «Իսկ դասադուլի կազմակերպիչները կրում են պատասխանատվություն այդ ամենի համար: Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել»:

Հավելենք, որ այսօր էլ դպրոցի անձնակազմը բողոքի ցույց էր անում դպրոցում: Նրանք շարունակում են պահանջել, որ նոր տնօրենը հեռանա: Բողոքող ուսուցիչները նշում էին. «Մենք երկար տարիներ է՝ աշխատում ենք մեր նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի հետ,  և նրա կենսափորձը ու մարդկային հատկանիշները շատ բարձր ենք գնահատում ու դա չենք պատրաստվում կիսել նոր տնօրենի հետ»:

Քիչ անց նաև դպրոցի մանկավարժական խորհուրդը արձագանքեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ նշելով՝ «ԿԳՄՍ նախարարը իր ճեպազրույցում խիստ քաղաքականացրեց նշանակման պատճառը. աշակերտները, ուսուցիչները և ծնողները եկել էին ԿԳՄՍՆ բացառապես խնդրանքով և ոչ թե բողոքի ակցիա անցկացնելու նպատակով»,- ասված է դպրոցի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7837 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի