«Էրեբունի» թանգարանի տարածքում մոտ 15 թարմ ծառ են հատել․ տնօրենը պատճառներն է նշում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքում մոտ 15 ծառ է հատվել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ տարածքը, որտեղ հատված են ծառերը, տեսախցիկների հսկողությունից դուրս է: Շաբաթ օրը՝ փետրվարի 6-ին, թանգարանի աշխատակիցն է նկատել թարմ կտրված ծառերից մնացած կոճղերը։

«Արգելոց թանգարանի ներքեւի կողմում է՝ ոչ այնքան տեսանելի մասում»,- պարզաբանեց տնօրենը՝ նշելով՝ տեսնելուց հետո անմիջապես հաղորդում է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին։

«Մասնագետ չեմ, բայց կարծես թե ոչ պտղատու ծառեր են, այնտեղ կա կտրված ակացիա, հացենի»,- ասաց նա։ Հատված ծառերի տարիքը իմանալու համար դեռ պետք է մասնագիտական եզրակացություն, սակայն, ըստ նախնական ուսումնասիրության, կան նաեւ բազմաթիվ երիտասարդ ծառեր։

Միքայել Բադալյանը կատարվածը կապում է թանգարանի տարածքի հետ կապված դեռեւս անլուծելի խնդրի հետ․ «Ցավոք, ժամանակին դեպի թանգարան տանող աստիճանների աջ եւ ձախ հատվածները՝ մոտ 500 քառակուսի մետր տարածք, տրվել է վարձակալության՝ սրճարան աշխատեցնելու նպատակով։ Հենց այդ հատվածում են հատված ծառերը՝ վարձակալած տարածքից ներքեւ։ Այդ տարածքը կտրում է թանգարանի մի մասը, բաժանում է, որը լուրջ խնդիր է մեզ համար»։

Ըստ Բադալյանի՝ արգելոց թանգարանի տարածքը վարձակալության է տրված մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։ Տնօրենը նաեւ նկատեց՝ վարձակալը 500 քառ․ մետրի համար տարեկան վճարում է ընդամենը 130 հազար դրամ։

Թանգարանի տարածքում նախկինում գործող սրճարանը

Թանգարանի տարածքը վարձակալության է տրվել սրճարանի նպատակով։ Այդտեղ բացօթյա սրճարան է գործել մոտավորապես 2007-2008 թվականներին։ Դրանից հետո տարածքն առանձնապես չի էլ շահագործվել, սակայն վարձակալության պայմանագիրը ուժի մեջ է։

Բադալյանի խոսքով՝ խնդրին բազմիցս անդրադարձել է։ Մի քանի անգամ՝ դիմել Երեւանի քաղաքապետարան։

Երեւանի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ դեռեւս 2000 թվականին քաղաքապետի որոշմամբ քաղաքացի Արմեն Օսիպյանին բացօթյա սրճարան շահագործելու նպատակով 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է 500 քառակուսի մետր մակերեսով հողատարածք։

2013 թվականին քաղաքացի Օսիպյանը կրկին դիմել է քաղաքապետարան՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու խնդրանքով։ Այդ ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ էլ հողամասի պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչեւ 2030 թվականը։

«Ինքս՝ որպես արգելոց թանգարանի տնօրեն, մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետարանին ու ստացել պատասխան, որ հարցը ուսումնասիրվել է, եւ տարածքը մինչեւ 2030 թվական պիտի տրվի վարձակալությամբ, բարձրացրել ենք հարց, թե որքանով է որոշումը իրավաչափ»,- ասաց նա։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքում հատված ծառերի փաստի առիթով Էրեբունու ոստիկանության բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4129 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել