Երևան
12 °C
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի N1 ավագ դպրոցի ուսուցիչները այսօր դպրոցում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին՝ իրենք էլ ԿԳՄՍ նախարարի հնչեցրած հայտարարություններն են համարում անհիմն՝ նշելով, որ կատարում են իրենց սահմանադրական իրավունքը։
Հիշեցնենք՝ երեկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր՝ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի N1 ավագ դպրոցում չդադարող բողոքի ակցիաները իր համար զարմանալի են, իսկ դպրոցի անձնակազմի բողոքը՝ անհիմն, դրանք որևէ նպաստ չեն բերելու դպրոցին:
«Նախարարի հայտարարությունները շատ վիրավորական էին։ Մենք բոլորս այստեղ մտավորականներ ենք և կարծում ենք, որ մեր բարձրացած ձայնը պատշաճ վերաբերմունքի պետք է արժանանա: Դուք տեսե՞լ եք, թե նորանշանակ տնօրենն ինչպես է խոսում ուսուցիչների և աշակերտների հետ։ Մի՞թե դա վայել է իսկական ուսուցչին։ Մենք ուսուցչի մեր կերպարը վայել ենք պահում, և մեր խնդրանքը ընդունվելուց հետո պատրաստ ենք անցնել աշխատանքի»,- հայտարարեց դպրոցի Հայոց լեզվի և պատմության ուսուցչուհի Արմինե Սմբատյանը:
Ըստ ուսուցիչների՝ 26 ուսուցիչների բոլոր դիմումները մինչ օրս մնացել են անպատասխան, իսկ դպրոցում բողոքի ակցիան չի դադարի՝ մինչև խնդրին արդարացի լուծում չտրվի: «ՀՀ կրթական տեսչական մարմինն է միայն արձագանքել մեր բողոքի ակցիային և աշխատանքի ու առողջապահության տեսչական մարմինը, իսկ նախարարության կողմից լսել ենք միայն ճեպազրույցը: Դասադուլը, գործադուլը չեն դադարի՝ մինչև մեր ձայնը չլսեն և արդարացի լուծում չտան հարցին»,- ասաց ուսուցիչը:
Իսկ բաց թողնված դասերը իրենք նախատեսում են լրացնել ամռանը, երբ խնդիրը կարգավորված կլինի. «Դասապրոցեսի առաջին պատասխանատուն մենք ենք, մենք պատրաստ ենք ամռանը վերականգնել այդ խաթարված պրոցեսը: Մինչ այդ պետք է արդարությունը վերականգնել, որպեսզի մենք կարողանանք նայել մեր աշակերտների աչքերին»,- հավելեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը:
Հավելենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ դպրոցի անձնակազմը բողոքի ակցիա է անում: Նրանք շարունակում են պահանջել, որ նոր տնօրենը հեռանա և հետ վերադառնա նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը: Նրանք երկուսն էլ մասնակցել են թափուր պաշտոնի մրցույթին եւ ստացել հավասար՝ չորսական ձայն, ուստի, ըստ գործող կարգի, ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարը եւ նշանակել Քարմիլե Առաքելյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT