Երևան
12 °C
Փետրվարի 12-ին կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Ելույթներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ‹‹Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի›› ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Պետական ռեզերվների գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեգ Խաչատրյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը:
ԱԻՆ գլխավոր քարտուղարի ելույթի համաձայն՝ 2020թ.-ի գործունեության արդյունքում տարեվերջին ՀՀ պետբյուջե է վերադարձվել մոտ 192 մլն դրամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ԱԻՆ-ին ամրակցված քաղաքացիներին վճարվել է մոտ 131.3 մլն դրամ:
Ծրագրվել, կազմակերպվել, իրականացվել և ամփոփվել են նախարարության և ՊՈԱԿ-ների 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման 2021թ. տարեկան ամփոփ հայտի մշակման աշխատանքները:
ՃԿԱԿ 911 ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում մեկուկես միլիոնից ավելի զանգ է գրանցվել: Արտակարգ դեպքերի թիվը կազմել է 15 հազարից ավելի: Հաշվետու ժամանակահատվածում հետևողական աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ:
Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ տակտիկական նախապատրաստման նպատակով անցկացվել են 45 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 4 հակավթարային և հակահրդեհային վարժանք, 8 գործնական պարապմունք և 9 դասընթաց:
ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ավելի քան 2600 փրկարար, մոտ 3000 քաղաքացիական անձ: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին լրագրողների համար կազմակերպվել է ռազմական գործողությունների գոտում աշխատելու անվտանգության թեմայով վերապատրաստում:
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ օրվա հրամակայականն է արտակարգ իրավիճակների ռիսկերի արդյունավետ կառավարումը և դեպքերի օպերատիվ արձագանքումը: ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսվում է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, բնակչության պաշտպանության ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովում՝ ՔՊ հենակետերի միջոցով, քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության, ինչպես նաև համայնքների աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2020 թվականի գործունեությունը, առանձնացրել է այս տարվա անելիքները՝ պահանջելով շարունակել նույն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ:
Նիստի ավարտին նախարարը խրախուսական պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին: ԱԻ նախարարը պարգևներ է հանձնել նաև մի շարք փրկարար ծառայողների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔարտդ այսուհետ կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT