Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարարի հարցազրույցը՝ ՀԺ-ին

Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը:

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի, պատերազմի ընթացքում ապաստարանների խնդրի մասին նախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն նախարար, վերջին օրերին ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցվեցին: Սեյսմոլոգիական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորում այս իրավիճակը:

- Սեյսմիկ ռեժիմի հերթական ակտիվացումն է։ Շատ հաճախ նման ուժի երկրաշարժերին հետեւում են հետցնցումներ: Այսօր, կարելի է ասել, որ երկու երկրաշարժից (Շորժայի եւ Երեւանի) հետո էլ գրանցվել է 100-ից ավելի հետցնցում, որոնք եղել են ավելի թույլ եւ վկայում են ցնցումների ուժի մարման մասին: Մեր մասնագետների կողմից պարբերաբար կատարվող վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը պահպանվում է:

- Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ իրավիճակում:

- Հարցի բուն հասցեատերը Քաղաքաշինության կոմիտեն է: Ինչ վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներին, ասեմ, որ մեր մասնագետներն այցելում են երկրաշարժի էպիկենտրոնային գոտի եւ կատարում շենքերի ու շինությունների նախնական օպերատիվ գնահատում:

- Վերջին տարիներին նման հաճախականությամբ երկրաշարժերի գրանցման դեպքեր եղե՞լ են:

- Տեղի ունեցած երկրաշարժերի քանակով Հայաստանի տարածքի ամենաակտիվ սեյսմիկ գոտին Ջավախքի ընդարձակման գոտին է, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ երկրաշարժեր, առավելապես՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ:  

- Մասնագետները նշում են, որ, օրինակ, Երեւանում շենքերը նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ եւ բարձր է: 

- Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ եւ բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել եւ կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են:

Սակայն ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին:

- Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված՝ երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեն:

- Խորհրդային Միության ժամանակ դպրոցներում դասավանդվում էր քաղաքացիական պաշտպանություն առարկան, որը տալիս էր անհրաժեշտ գիտելիքներ. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նոր թափ ստացան բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Մեր համոզմամբ՝ քաղպաշտպանության պարապմունքները դպրոցներում պետք է վերականգնել որպես առանձին առարկա: Ավելին՝ նման աշխատանքները պետք է ակտիվացնել՝ սկսած մանկապարտեզներից՝ երեխաներին սովորեցնելով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

- Պարո՛ն Փիլոյան, վերջին պատերազմը ցույց տվեց, որ ապաստարանների առումով պատրաստված չէինք: Քայլեր արվո՞ւմ են այդ խնդիրները լուծելու համար: Ըստ ձեզ՝ ի՞նչն էր խանգարում անցյալում այդ խնդիրը լուծելուն, պատերազմի մեջ գտնվող երկրում նման անհրաժեշտություն չէի՞ն տեսնում:

- Իհարկե, անկախ նրանից՝ մենք պատերազմի մեջ ենք գտնվում, թե այլ պայմաններում, ապաստարանների անհրաժեշտությունն առկա է: Տարահանումը չպետք է պայմանավորված լինի միայն պատերազմով: Սկսած տարերային աղետից՝ վերջացրած ցանկացած այլ արտակարգ իրավիճակով, մենք պետք է մեր բնակչությանը կարողանանք ժամանակին ազդարարել եւ նաեւ անհրաժեշտության դեպքում տարհանել: Ես հիմա պատսպարման մասին չեմ խոսում, որովհետեւ այն հիմնականում պատերազմի ժամանակ է անհրաժեշտ:

Դժվարանում եմ պատասխանել, թե ինչն էր խանգարում, որովհետեւ մի քանի գործառույթներ կան, որոնք պետք է ժամանակին կա՛մ կատարվեին, կա՛մ չկատարվեին: Օրինակ՝ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը, չգիտեմ ինչ կարգով, ժամանակին թույլատրվել է բնակչությանը կա՛մ սեփականաշնորհել, կա՛մ առանց փաստաթղթերի տիրապետել դրանց: Ամբողջ պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան մոտ 1 ամսվա  ընթացքում ամենօրյա ռեժիմով տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն ենք ստացել մեր պատսպարանների պատրաստվածության վիճակի վերաբերյալ: Այդ առումով աշխատանքներ կատարվել են եւ հիմա էլ շարունակվում են կատարվել: Վիճակը առավել մտահոգիչ է Երեւանում, քանի որ Երեւանը նաեւ խիտ բնակեցված տարածք է:

Պաշտոնավարման հենց առաջին օրվանից իմ ուշադրության կենտրոնում է այս հարցը, եւ, իմ ցուցումների համաձայն, մեր մարզային կառույցների կողմից արդեն պատրաստվել են ուսումնավարժական պարապմունքների անցկացման պլաններ մարզպետարանների, քաղաքապետարանների կողմից, եւ ամեն օր իրականացվում են ազդարարման, պատսպարման պարապմունքներ, ու դա լինելու է շարունակական:

- Պարո՛ն նախարար, կա՞ն խնդիրներ, որոնք դեռ զինվորական պաշտոն զբաղեցնելու ժամանակ նկատել եք ԱԻ համակարգում եւ հիմա զբաղվում եք դրանցով:

- Ամենաառաջին խնդիրներից մեկը նշեցի՝ բնակչության տարհանման եւ պատսպարման խնդիրն է, քանի որ դա նաեւ անվտանգության խնդիր է: Պատերազմի ժամանակ սահմանամերձ շրջանում գտնվող բնակչությանը ժամանակին տարհանելու եւ պատսպարելու հարցերը եթե չկարողանանք նորմալ կազմակերպել, ապա առաջնագծում կունենանք խնդիրներ:

Երկրորդ խնդիրը մեր փրկարար ծառայության աշխատակիցների ֆիզիկական, կրակային պատրաստության մակարդակի բարձրացումն է: Այս առումով ՊՆ-ի հետ համատեղ որոշ փոփոխություններ ենք արել, դասաժամեր ենք ավելացրել, որ մեր անձնակազմը նույնպես պատրաստ լինի, որպես զինվոր անհրաժեշտության դեպքում խնդիր իրականացնելու:

- Դուք ԱԻ նախարար դարձաք զինծառայությունից հետո, արժանացաք ՀՀ Ազգային հերոսի կոչման: Պարտավորեցնո՞ղ է քաղաքական պաշտոնում այդ կոչումը:

- Ես համոզված եմ, որ աշխարհում ամենաշատ խաղաղություն ցանկացողները զինվորականներն են, քանի որ իրենք են կարողանում ճշտորեն գնահատել պատերազմի վնասները, հետեւանքները, թե ինչ են կորցնում պատերազմի հետեւանքով: Կորցնողներից առաջինը հենց զինվորականներն են:

Նախարարի պաշտոնը, լինելով քաղաքական, ե՛ւ պարտավորեցնում է, ե՛ւ նաեւ պատասխանատու է, էլ չեմ ասում՝ ՀՀ Ազգային հերոսի կոչումը: Սակայն ես կարծում եմ, որ պատասխանատվությունը գալիս է մարդու էությունից: Անկախ նրանից, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում, եթե քո էությամբ դու պատասխանատու անձ չես, ո՛չ նախարարի կարգավիճակը, ո՛չ Ազգային հերոսի կոչումը քեզ չեն կարող օգնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2208 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ