«Ակադեմիական ինստիտուտները կհալվեն ու ի վերջո կփոշիանան». ԳԱԱ ինստիտուտները ցանկանում են մնալ ԳԱԱ կազմում

17/02/2021 schedule13:34

Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա ճակատագրի շուրջ քննարկումները դեռ շարունակում են մնալ ակտիվ փուլում. ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հիմնական մտահոգությունը մնում է այն, որ ըստ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի՝ ակադեմիական ինստիտուտները ստանում են առավել ինքնուրույնություն, սակայն ինտիտուտները չեն ցանկանում դուրս գալ ԳԱԱ կազմից: Նրանք գտնում են, որ ԳԱԱ բաժանմունքները ցանց են, որոնց շրջանակում քննարկվում են գիտական հարցերը, եւ ակադեմիայից դուրս գալու հետեւանքով կտուժի միայն գիտությունը:

Ինստիտուտների հետագա գործունեության ու կառավարման վերաբերյալ եւս նրանք  ունեն որոշակի մտահոգություններ:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագծով հստակ դժվար է ասել, թե ակադեմիան՝ որպես մեկ  կառույց, դադարո՞ւմ է գոյություն ունենալուց, թե՞ ոչ,  քանի որ նախագծում ձեւակերպումներն էլ շատ հստակ ու հասկանալի չեն, թեկուզ հենց նրանով, որ նշվում է՝  ինստիտուտները գիտահետազոտական տարբեր հաստատությունների հետ կարող են կազմել մեկ ընդհանուր միավորում: Մելքոնյանի դիտարկմամբ՝ Ղազախստանն ու Վրաստանն են օգտագործել ինստիտուտները բուհին միացնելու հանգամանքը եւ այսօր շատ դժգոհ են մնացել, քանի որ ֆինանսական առումով հայնվել են բուհերից կախվածության մեջ:

«Այսօր օրենքում նշվում է, որ ինստիտուտներին տրված է ինքնուրույնություն. գոնե այդ իմաստով կարելի է համարել, որ տեղ է թողած՝ ակադեմիական հաստատությունն ինքը որոշի իր ճակատագիրը: Անցյալ տարվա ընթացքում ակադեմիական բոլոր ինստիտուտների գիտական կոլեկտիվների քվեարկությունը հաստատեց այն, որ ակադեմիայի կազմում գտնվող բոլոր ինստիտուտները գտնում են, որ միանշանակ պետք է պահպանել ակադեմիական համակարգը»,- ասաց Պատմության ինստիտուտի տնօրենը: 

Հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում այն կարծիքը, որ ակադեմիան իր կառուցվածքով եւ գործունեությամբ ժամանակավրեպ է ու ընդամենը Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն, Մելքոնյանը պատասխանեց, որ թյուր է այն կարծիքը, թե իբր Գիտությունների ազգային ակադեմիան խորհրդային ժամանակի վերապրուկ է, եւ պետք է այն արմատապես բարեփոխել: Ակադեմիան դեռեւս գալիս է Եվրոպայից. այն գերմանական մոդել է, որը հետագայում անցել է Խորհրդային Միությանը, Խորհրդային Հայաստանին, ապա նաեւ՝ անկախ Հայաստանին:

Օրենքի ընդունումը, ըստ Մելքոնյանի, կհանգեցնի նրան, որ հատ-հատ ակադեմիական ինստիտուտները կհալվեն եւ իր վերջո կփոշիանան: Մելքոնյանի խոսքով՝ ակադեմիական հաստատությունները մեկ կառույցի մեջ շատ ավելի վստահ են զգում, քան թե ակադեմիական հաստատությունից դուրս: Նա մտահոգություն հայտնեց նաեւ ակադեմիայի նախագահության մասին եղած պատկերացումների վերաբերյալ՝ մասնավորապես ընդգծելով հետեւյալը.

«Տարիներ շարունակ նախագահության դեմ եղած  տրամադրվածությունը ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է: Շատերը կարծում են, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ինչ-որ մահակ է մեր գլխին եւ անընդհատ խանգարում է մեր գործունեությանը եւ սպառնում է մեր ինքնավարությանը: Այնինչ, ես կարծում եմ, որ ակադեմիայի նախագահությունը կոորդինացնող կառույց է. նա իր բաժանմունքերում կարողանում է ակադեմիական տասնյակ ինստիտուտների բարդ կառույցը համադրել եւ նրանց աշխատանքը շատ ավելի արդյունավետ է դարձնում: Երբ, օրինակ, ֆինանսական առումով մենք հայտնվել ենք ծանր վիճակում, չենք կարողացել  գործուղումներ իրականացնել, դիմել ենք ակադեմիայի նախագահությանը, եւ նրանք միշտ մեզ օժանդակել են տարբեր երկրներում գիտաժողովների մասնակցելու, ծրագրեր իրականցնելու, գրքեր հրատարակելու հարցերում: Նախագահությունը կոորդինացնում է գիտական համագործակցության համար ինտիտուտների աշխատանքը, միջգիտակարգային աշխատանքներն է համադրում»,- ասաց նա:

Հարցին՝ օրենքի նոր նախագծով նախատեսվող ֆինանսավորումը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ինստիտուտների  վրա, Մելքոնյանը նշեց, որ իրականության մեջ որեւէ բան չի փոխվում. նախկինում ակադեմիական ինստիտուտների ֆինանսական միջոցները միշտ եկել են նախագահություն,  եւ նախագահությունը նույն ֆինանսները հասցեագրել է ինստիտուտներին: Հիմա նախատեսվում է ԿԳՄՍ-ից կամ Գիտության պետական կոմիտեից ուղղակի ֆինանսավորում ինստիտուտներին: Նա կարծում է, որ նախագահությունն էլ այդ հարցում դժգոհություն չի ունենա:

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Արթուր Հարությունյանն էլ այն կարծիքին է, որ որ պետք է շատ զգույշ լինել, որպեսզի բարեփոխումները նպատակային լինեն ու իրականացվեն ճիշտ ուղղությամբ, իսկ ակադեմիայի կազմում մնալով՝  ինստիտուտներն ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն կստանան:

«Ակադեմիային պետք է հանգիստ թողնել: Պետք է փոխել այն, ինչն արդեն սպառվել է: Իսկ ակադեմիան այսօր մեծ պոտենցիալ ունի: Տասնամյակներ շարունակ չնչին աշխատավարձով պահպանվել, նույնիսկ զարգացել է գիտական ժառանգությունը, ու դրա մեջ գերակշիռ ներդրումը ունի հենց ակադեմիան: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, պետությունը, այսպես թե այնպես, մեր ձեռքերը չի կապում. մենք ունենք նաեւ արտաբյուջե, ունենք դրամաշնորհներ. այստեղ միայն տուժելու է այն, որ թուլանալու է կապը մյուս ինստիտուտների հետ»,- նշում է  Ա. Հարությունյանը:

Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ կոպիտ սխալ է համարում ակադեմիայի ինստիտուտների դուրս բերումը ակադեմիայի կազմից:

«Ինչո՞ւ տարրալուծել, ինչո՞ւ ցրել գիտությունը՝ ես դա չեմ հասկանում: Օրինակ՝ հայագիտության եւ հասարակական կազմակերպությունների բաժանմունքում մենք շատ լավ համագործակցում ենք մյուս ինստիտուտների հետ. միջոցառումներ ենք կազմակերպում, միասնական գիտաժողովներ ենք անցկացնում, կոորդինացնում ենք շատ հարցեր: Եթե մենք կարող ենք իրար չխանգարել եւ իրար օգնել, ուրեմն ի՞նչ իմաստ կա այդ եղածը քայքայել՝ ինքնուրույնության տակ քողարկելով ամեն ինչ»,- նշում է նա:

Հարցին՝ օրենքի ընդունումից հետո ակադեմիաներն ավելի ինքուրույն չե՞ն դառնա իրենց որոշումների կայացման մեջ, քանի որ գիտխորհրդում ընդունված որոշումները այլեւս նախագահության կողմից հաստատվելու կարիք չեն ունենա, պարոն Կատվալյանը պատասխանեց, որ այսքան ժամանակ գիտխորհրդում ընդունված որեւէ որոշում նախագահության կողմից երբեք չի չեղարկել, ընդհակառակը՝ եթե խնդիրներ են առաջացել, ապա նախագահությունն ինքն է փորձել լուծել դրանք:

«Ինչի մասին է խոսքը, ինստիտուտներն այսօր էլ ինքնուրույն են, ոչ մի ինստիտուտ իրեն կախյալ վիճակում չի զգում: Երեւի այն են ուզում անել, որ նախագահության գոյությունն էլ անիմաստ համարվի, բայց ակադեմիայի նախագահությունը պատիվ է: Յուրաքանչյուր երկիր հպարտանում է իր ակադեմիայով: Երբեմն օրինակ են բերում՝ այս երկիրը ակադեմիա չունի, այն երկիրը չունի, այո՛, շատ երկրներ շատ բաներ չունեն, պարտադի՞ր է, որ մենք գնանք վատագույն օրինակների հետեւից: Նման դրույթը տանում է դեպի անորոշություն. ես չգիտեմ՝ նպատակը որն է եւ ինչու ամեն մի ինստիտուտ առանձին, համակարգից դուրս պետք է աշխատի: Ասացվածք կա՝ «Ցախավելը միասնական չեն կարողանում կոտրել, ճյուղերն առանձին-առանձին կոտրելը շատ հեշտ է». երեւի դա է հիմա: Ես ընդհանրապես գտնում եմ, որ օրենքը շատ վատն է: Չեմ կարծում, որ հիմա այնքան է բարեփոխվել, որ կարելի լինի գործադրել: Կարծում եմ, որ ակադեմիայի մասին հատվածը պետք է նորից գրել եւ խնդրել, որ ակադեմիան ինքն իր մասին այդ հատվածը գրի: Ովքե՞ր են այսօրվա խորհրդարանում, նրա՞նք պիտի օրենք գրեն ակադեմիայի կամ գիտության համար: Եղած օրենքում գիտությունը հայտնվել է կրթության սպասավորի դերում, մինչդեռ գիտությունը միայն կրթությունը չի սպասարկում, որ տարել, խցկել են օրենքի նախագծում»,- կարծիք հայտնեց Վիկտոր Կատվալյանը:

Հարցին՝ որքանո՞վ է կարեւոր նախագահությունը, եթե, միեւնույնն է, ակադեմիան շարունակում է ֆինանսավորվել պետությունից եւ շարունակել իր գործունեությունը, նա նա պատասխանեց.

«Գիտնականը մարդ է, որը լավ է զգում, որ իր աշխատանքը գնահատվում է. այդպես մի ամբողջ ինստիտուտ լավ է զգում, երբ իր աշխատանքը գնահատվում է, իսկ գիտական հաստատության գնահատողը գիտական հաստատությունը պետք է լինի, մենք չենք սպասում, որ մեզ պետք է գնահատեն Ազգային ժողովում կամ կառավարությունում՝ անկախ նրանից, թե ովքեր են այնտեղ նստած: Մեզ  համար՝ իբրեւ ինստիտուտի, կարեւոր է, որ մեր աշխատանքը գնահատում են մեզնից գիտականորեն ավելի մեծ փորձ ունեցող եւ ավելի մեծ կշիռ ունեցող մարդիկ: Բացի դրանից՝ ակադեմիական համակարգը գիտությանը ուղղորդում է, նպաստում է գիտության զարգացմանը: Ամեն մի ինստիտուտ իր համար, իր գլուխը վերցրած ինչպե՞ս կարող է այնպես զարգանալ, ինչպես որ հիմա է զարգանում՝ իբրեւ մեկ միասնական համարգ: 1943 թվականին պատերազմի բոցերի մեջ ակադեմիա էր ստեղծվում Հայաստանում, իսկ հիմա չգիտես ովքեր եկել են եւ ակադեմիա են փակում: Մենք գտնում ենք՝ ակադեմիան պետք է մնա եւ հզորանա, ու ակադեմիայի կազմից դուրս գալու հարցը նույնիսկ չենք քննարկում»:

Իհարկե, ըստ մեր զրուցակից գիտնականի, ակադեմիայի համակարգում կարելի է բարեփոխումներ անել, բայց նախեւառաջ դա պետք է անել իշխանություն-ակադեմիա փոխհարաբերություններում, պետք է իշխանություն-ակադեմիա երկխոսություն կազմակերպել, հետո նոր մտածել, թե արդյոք ինքնուրույնություն տալով՝ ինչ արդյունքի կհասնենք կամ էլ ընդհանրապես կկորցնենք: «Ակադեմիան պետք է լինի կառավարության գլխավոր գիտական խորհրդատուն»,-իր խոսքն այսպես եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԳԱԱ նախագահության անդամների հետ փետրվարի 15-ին քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Նախարարն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ կքննարկվեն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2464 դիտում

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել