Ընդդիմությունը Գախարիայի հրաժարականը մեծ հաղթանակ է համարում. Վրաստանում քաղաքական նոր զարգացումներ են

նկարում՝ ձախից առաջինը՝ Նիկա Մելիան, վերին անկյունում՝ Գիորգի Գախարիան, ներքևում՝ Իրակլի Ղարիբաշվիլին

Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել: Imedi հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել էր ինքը վարչապետը՝ նշելով, որ պատճառն իր կուսակցության հետ տարակարծությունն է, երբ չեն կարողացել համաձայնության գալ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային կալանավորելու իշխանությունների փորձի պատճառով:

«Երեկ դատարանը որոշեց պարոն Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկում սահմանել: Նա այն անձն է, որը երբևէ առանձնապես չի հարգել վրացական օրենսդրությունը, և նա, ով հունիսի 20-ին կոչ արեց մեր քաղաքացիներին ներխուժել խորհրդարան, և հանդիսանում է խորհրդարանի վրա հարձակման կազմակերպիչ: Բայց անկախ ամեն ինչից, իմ հաստատուն դիրքորոշումն այն է, որ անընդունելի է մեկ անձի նկատմամբ արդարադատություն իրականացնելը, նույնիսկ եթե դա օրինական է, եթե դա վտանգ է ստեղծում համայնքի միասնականության համար, վտանգում մեր քաղաքացիների կյանքը կամ ստեղծում քաղաքական իրավիճակի սրացման հնարավորություն»,- ասել է Գախարիան:

«Ելնելով այն փաստից, որ, ցավոք, ես չկարողացա իմ թիմի հետ համաձայնության գալ այս հարցում, ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից»,- ասել է նա: 

Գախարիան շեշտել է, որ կարծում է՝ իր հրաժարականը «կօգնի նվազեցնել բևեռացման մակարդակը երկրի քաղաքական կյանքում», քանի որ վստահ է՝  բևեռացումը և առճակատումը «երկրի ապագայի, նրա զարգացման և ցանկացած ճգնաժամ հաղթահարելու ունակության ամենամեծ վտանգն  են»:

Գախարիան վարչապետ է ընտրվել 2019-ի սեպտեմբերի 8-ին` իր դեմ բողոքի ակցիաների ֆոնին։ Մինչ այդ, նա 2 տարի ղեկավարում էր երկրի ներքին գործերի նախարարությունը:

Օրվա ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց վարչապետի նոր թեկնածուի մասին՝ չմոռանալով նշել, որ Գախարիայի հրաժարականի որոշումն ընդունելը ցավալի է եղել կուսակցության համար: Նոր թեկնածուն Իրակլի Ղարիբաշվիլին է, որը Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2013-2015 թվականներին, այժմ էլ երկրի պաշտպանության նախարարն է: Արձագանքելով կուսակցության կողմից իր թեկնածության առաջարկին, Ղարիբաշվիլին հայտարարել է, որ շնորհակալ է քաղաքական թիմից վստահության համար ու խոստացել է երկրում հաստատել կարգուկանոն:

Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրներից է, 2012 -ին ակտիվ պայքարով նա մտել է խորհրդարան՝ որպես պատգամավոր, այնուհետ զբաղեցրել ՆԳ նախարարի պաշտոնը: 2013 թ․ Բիձինա Իվանիշվիլիի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, նշանակվել է վարչապետ, հեռացել 2 տարի անց ու վերադարձել 2019-ին՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում: Հայտնի է, որ Ղարիբաշվիլին ու Սահակաշվիլին ատում են միմյանց ու ոխերիմ թշնամիներ են:

Ֆեյսբուքյան իր էջում Գախարիայի հրաժարականին անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ, երկրից վտարված ու այժմ ընդդիմության հեռակա համակրգողներից Միխայիլ Սահակաշվիլին: Հրաժարականը նա որակել է որպես «ընդդիմության, Նիկա Մելիայի ու վրաց ժողովրդի մեծ հաղթանակ»՝ հավելելով, որ Գախարիան հեռանում է՝ չցանկանալով իր պատասխանատվություն կրել Իվանիշվիլիի դրդած արյունահեղության համար:

Հինգշաբթի օրը ոստիկանությունը փորձեց բերման ենթարկել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած Միացյալ ազգային շարժման (ՄԱԿ) ընդդիմադիր կուսակցության ղեկավարին: Մելիան արդեն երրորդ օրն է՝ գտնվում կուսակցության գրասենյակում, որտեղ ներկա են նաև ընդդիմության այլ կուսակցությունների առաջնորդներ և աջակիցներ: Նրանք գիշերել են շենքում: Այսօր առավոտյան ոստիկանական խումբը փորձել է մտնել կուսակցության գրասենյակ` Նիկա Մելիային դատարանի որոշումը փոխանցելու համար, սակայն գրասենյակում հավաքված աջակիցները թույլ չեն տվել մուտք գործել շենք: Իրավապահները շենք դուրս գալուց հետո լքել են տարածքը, ընդդիմության և ուժայինների միջև առճակատում տեղի չի ունեցել:

Չորեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում կայացրեց Մելիային կալանքի տակ պահելու մասին: Դատավարությունն ընթանում էր շուրջ 6 ժամ, որին չէր մասնակցում մեղադրյալ Նիկա Մելիան: Ըստ դատախազության՝ նա հրաժարվել է 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գումարի գրավը վճարել 2019 թվականի հունիսին խորհրդարանի շենք ներխուժելու փորձի գործով: Մելիան գործը համարում է քաղաքական դրդապատճառներով հորինված, շինծու և չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը:

2020-ի դեկտեմբերին Միացյալ ազգային շարժումը գլխավորած Մելիայի դեմ քրեական գործը հարուցվել է 2019-ի հունիսին: Նա մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու համար: Ավելի հստակ, 2019-ի հունիսի 20-ին և 21-ին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու մեջ է նա մեղադրվում, անկարգություններն ավարտվել էին խորհրդարանի շենք ներխուժելու փորձով: 2019-ի հունիսին դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակեց՝ սահմանելով 30 հազար լարի տուգանք և կարգադրեց տեղանքի վայրի տեղորոշման ապարանջան կրել, բայց 2020-ի նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի ժամանակ նա ցուցադրաբար հանեց ապարանջանը և նետեց այն: Դրանից հետո դատախազությունը միջնորդեց դատարանին ավելացնել գրավի չափը, ինչը  վճարելուց Մելիան հրաժարվեց ՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եթե քաղաքական գործիչը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1371 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը