Այս պահին պարիտետային հանձնաժողովի ստեղծումը Սահմանադրության և օրենքների հետ կապված խնդիր ունի. Մակունց

19/02/2021 schedule15:40

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկին, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է:

«Մենք պարոն Մարուքյանի հետ քննարկել ենք այս հարցը: Քաղաքական մեծամասնությունը իր պատրաստակամությունը հայտնել է, և մենք ասել ենք, որ նաև ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելու քայլը, ուսումնասիրություններ կատարելու և ակներև դարձնելու այն ամենը, ինչը հարցեր է հարուցում (այնքանով, որքանով դա չի առնչվում գաղտնի կամ փակ հատվածին)»:

Մակունցի խոսքով, սակայն, ներկա կարգավորումներով Սահմանադրությունը թույլ չի տալիս ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ: «Հետևաբար, մենք պարոն Մարուքյանին առաջարկել ենք այլ տարբերակ, որպեսզի լրացուցիչ բարդություններ չառաջանան, և քանի որ արդեն օրենքը կարգավորումներ ունի, մենք կարող ենք գնալ այդ տարբերակով: Նաև առաջարկել ենք իրենց խմբակցության անդամների հետ հանդիպում ունենալ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում և քննարկել իրավաբանների հետ, թե արդյոք կարող ենք լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը»:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այլ դիրքորոշում ունի այս հարցում: «Իրենք գտնում են, որ միայն կարող է այլ իշխանության պարագայում դա անցկացվել: Այստեղ կա նաև ուրիշ հարց: Այսինքն՝ մենք առարկություն չունենք այս առումով, բայց, բնականաբար, դա պետք է լինի օրենքի շրջանակներում, իսկ պարիտետային հանձնաժողովի ստեղծումը այս պահին Սահմանադրության և օրենքների հետ կապված խնդիր ունի»:

Մակունցը նաև նշեց, որ պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու պարագայում ընդդիմության բարձրացրած խնդիրը չի լուծվում:«Եթե ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու պարագայում հակափաստարկ է բերվում, որ իշխանությունը այդ պարագայում մեծամասնություն է կազմում, պարիտետային հանձնաժողովի դեպքում տեսնում ենք, որ համամասնությունը և հավասարակշռումը խախտված է՝ հօգուտ ուժերի, որոնք նախկինում են իշխանության եղել: Այս պարագայում էլ այդ հարցը չի լուծվում»:

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ, որը «կքննի պատերազմի ամեն դետալը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1529 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս