Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերադարձավ երկու ճակատներով. պայքար կար թե՛ խաղադաշտում, թե՛ ֆեյսբուքում

Հանգստյան օրերին 4 հանդիպումներով վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։ «Նոան» զարմանալիորեն հեշտ «լուծեց» «Վանի» հարցերը (4-0): Մարզչական փոփոխությունը իր ազդեցությունն ունեցավ, «Վանը» դեռ պետք է համակերպվի նոր մարզչի պահանջներին, նորեկներն էլ դեռ պետք է մերվեն թիմին, մինչդեռ «Նոան» հաճելի տպավորություն թողեց դադարից հետո։ 

«Լոռի» - «Շիրակ» խաղը անցավ լարված պայքարում, թեև գյումրեցիները ավելի լավ տեսք ունեին խաղի ընթացքում, բայց «Լոռին» հերթական անգամ բնավորություն ցույց տվեց՝ վերջին րոպեին կորզելով հաղթանակը։ «Արարատը» առանձնակի խնդիրներ չունեցավ «Ուրարտուի» հետ խաղում, վերջապես իր ռմբարկուական հատկանիշները դրսևորեց Մորի Կոնեն։ 

Սակայն տուրի ամենահետաքրքիր դիմակայությունը տեղի ունեցավ «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» միջև, ընդ որում, ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս։ Չեմպիոնը հաղթեց 2-1 հաշվով, ընդ որում, կամային հաղթանակ տարավ․ առաջինը հաջողության էր հասել «Փյունիկը»։ Սակայն էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին խաղից հետո։ Սողոմոնյանը խաղի հաջորդը ֆեյսբուքյան իր էջով մեկնաբանություն թողեց «Փյունիկի» ֆեյսբուքյան գրառմանը՝ պատասխանելով օգտատերերից մեկին, որը բողոքում էր հանդիպման մրցավարությունից։

«Միանշանակ մրցավարը մարտավարություն էր որդեգրել բոլոր մանր տուգանքները դատել մեկ թիմի օգտին։ Նաև մաքուր տասնմեկ մետրանոց չնշանակեց։ Իսկ «Արարատ-Արմենիայի» առաջին գոլից առաջ Կարապետյանը խախտել էր կանոնները մրցավարից մի քանի մետր այն կողմ, բայց նա լռեց։ Այդքան ցավալի չէ պարտությունը, որքան այն, որ նորից կեղտոտ խաղեր են սկսվել։ Այդպես սպանում են հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը»,- գրել էր Սողոմոնյանը։ Սակայն այդքանով նա չէր սահմանափակվել։ Հետագա մեկնաբանություններում զրույցի բռնվելով «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչներից մեկի հետ, Սողոմոնյանը բացահայտ մեղադրեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանին՝ կեղտոտ խաղերի մեջ։ «Ցավոք, Պողոս Գալստյանը հայտնի է Ռուսաստանում մրցավարների հետ իր աշխատանքով, ինչպես նաև այլ փոքրիկ խաբեբայություններով։ Ցավում եմ, որ հիմա էլ նա նույն բանն անում է Հայաստանում։ Ցավոք, շատ լավ եմ ճանաչում Պողոսին, ավելի լավ կլիներ, եթե չճանաչեի»,- գրել է Սողոմոնյանը։

Գալստյանն այդ մեղադրանքներին պատասխանեց ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով. 

«Այսօր ծանոթացա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ կողմից ինձ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը. ուզում եմ հստակ ասել, որ անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում:

Երկար ժամանակ է արդեն «Փյունիկ» ակումբի սեփականատերը վարկաբեկում է մեր ակումբը և փորձում խեղաթյուրել մեր կարճ, բայց հաղթանակներով լի պատմությունը: Միգուցե պատճառն այն է, որ մեր ակումբի ստեղծման օրվանից ի վեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում միայն պարտություններ և ձախողումներ են գրանցվում:

Այսօր այդ մարդն անցավ բոլոր սահմանները՝ վիրավորելով իմ անձը և իմ շուրջ 50 տարվա ֆուտբոլային փորձը: Հորդորում եմ նրան կրկին կարդալ և վերհիշել իմ անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները և պատմական հաղթանակները: Իմ կարիերայի ընթացքում ես հաջողություններ եմ գրանցել և՛ որպես ֆուտբոլիստ՝ հանդես գալով լեգենդար «Արարատի» կազմում, և՛ որպես ղեկավար՝ ինչպես Ռուսաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Մեր ակումբի հաջողություններն ու «Փյունիկի» ձախողումներն ուղղակի կուրացրել են այդ մարդուն:

Արդեն բազմիցս հանդես եմ եկել նմանատիպ հորդորներով, բայց կրկին կոչ եմ անում «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջը զբաղվել միայն իր ակումբի աշխատանքով. վիրավորանքներ եւ անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով: Խորհուրդ եմ տալիս սեփական անհաջողություններում այլ մեղավորներ չփնտրել և վերջ տալ էժանագին վարքագծի դրսևորմանը:

Սրտանց ցանկանում եմ «Փյունիկի» սեփականատիրոջն իմ անցած ֆուտբոլային ուղու գոնե մեկ տոկոսն անցնել, և միայն դրանից հետո իրեն իրավունք վերապահել որևէ գնահատականներ հնչեցնել իմ կատարած աշխատանքին»,- Նշված էր հայտարարության մեջ:

Իհարկե, Սողոմոնյանին կարելի է հասկանալ. 2019թ.-ին մրցավարական կոպիտ սխալը զրկեց «Փյունիկին» չեմպիոնական տիտղոսից՝ այն նվիրելով «Արարատ-Արմենիային»: Սակայն այդ օրվանից արդեն գրեթե երկու տարի է անցել, և եթե «Արարատ-Արմենիան» շարունակում է գտնվել բարձունքում, ապա «Փյունիկը» այդ ընթացքում հասցրել է իջնել մրցաշարային աղյուսակի հատակը: Սողոմոնյանի՝ ակումբի նկատմամբ ունեցած սրտացավությունը ոգևորիչ է, սակայն ընդհատակից դուրս գալ է պետք, և դրա լավագույն եղանակը, թերևս, լուռ աշխատանքն է: Տվյալ խաղում փյունիկցիները վատ չէին նայվում, առաջինը հաջողության հասան, բայց չեմպիոնն իր ֆուտբոլիստների կարգով ու խաղակցվածությամբ նկատելիորեն գերազանցում էր «Փյունիկին»: Ալեքսանդր Կարապետյանը, սպասվածի պես, գերազանց մեկնարկային հանդիպում անցկացրեց, իր պահը չկորցրեց: Մրցավարական սխալներ, իրոք, կային, երբեմն նույնիսկ զարմանալի, բայց չնշանակված  մետրանոց կամ խախտում գոլից առաջ չկար: 

Գաղտնիք չէ, որ մրցավարությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա (երբեք էլ չի եղել), բայց ասել, որ սխալները կանխամտածված են, չի կարելի, քանի դեռ ապացույցներ չկան: Հակառակ դեպքում, այդ ամենը նմանվում է օդում կախված խոսակցությունների: Միգուցե կրկնապատկերների համակարգի (VAR) ներդրումը (եթե ստացվի դա իրականացնել) Հայաստանի առաջնությունում այդ խնդիրը որոշ չափով լուծի, բայց, մինևնույն է, այդ դեպքում էլ բողոքներ լինելու են:

Այնպես որ, այս պահին նման խոսակցությունները պատվաբեր չեն: «Փյունիկը», թվում է, ճիշտ ուղու վրա է՝ վստահելով Եղիշե Մելիքյանին գլխավոր մարզչի պաշտոնը և թարմացնելով թիմի կազմը: Իսկ Հայաստանի առաջնությունում լավ կլիներ տեսնել ճիշտ աշխատանքի արդյունքները և ոչ թե հետևել ֆեյսբուքյան ճակատամարտերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1899 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս