Երևան
12 °C
Հայկական գրանցմամբ եւ համարանիշով «Բոինգ-737» ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին, զրուցել ենք նաեւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ․
- Պարոն Ճաղարյան, կխնդրեի ասել, թե ե՞րբ եք տեղեկացել օդանավի հետ կապված խնդրի մասին, եւ, եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք իմացել։
- Խնդրի մասին իմացել եմ կիրակի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող գործընկերներիցս մեկից։ Քանի որ ես Էմիրաթներում եմ աշխատել, ավիացիոն շուկայում բազմաթիվ գործընկերներ ունեմ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ Էմիրաթներում լուրեր են տարածվել, թե հայկական օդանավ են առեւանգել, հարցրեց՝ ես ի՞նչ գիտեմ այդ մասին։ Հարցրի՝ ե՞րբ են առեւանգել, ասաց՝ այսօր (հեղ․՝ կիրակի)։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության տեխնիկական թռիչքի մասին է, որը Տալլինից պիտի գար Երեւան եւ հայտնվել է Թեհրանի օդանավակայանում։ Մինչեւ երկուշաբթի ես ձայն չէի հանում, սպասում էի․ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մի ռեակցիա պիտի տայի՞ն, չէ։ Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է: Կան հատուկ կարգավորումներ, որ եթե օդանավը նախանշված օդանավակայան չի հասնում, պլանավորված ժամանակից 30 րոպե հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Չեն կատարվել ո՛չ որոնողափրկարարական աշխատանքներ, ո՛չ էլ հայտարարություն է տարածվել օդանավի առեւանգման մասին։ Այսինքն՝ այստեղ (ՔԱԿ-ում) այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ չի եղել։
- Երբ հայտարարեցիք ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին, դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով «Բոինգ-737» օդանավի առեւանգման մասին: Այդ գրության մասին կոմիտեի՞ց էիք տեղեկացել։
- Այդ մասին Էմիրաթների իմ գործընկերներից էի իմացել ու գիտեմ, որ իրենք այդ առնչությամբ գրություն են ուղարկել կոմիտե։
- Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ՀՀ քաղավիացիայում իսկապես խնդրի մասին տեղյակ չեն եղել, թե՞ դա անհնար է, պարզապես հարկ են համարել լռել։
- Այ հենց սա է հարցը՝ օդանավը առեւանգվե՞լ է, թե՞ գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով։ Լավ, եթե գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով, ինչո՞ւ ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ չեն եղել։ Եթե ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ իրենք առաջինը չեն զանգել միջազգային ավիացիոն ստրուկտուրաներին։ Ինչո՞ւ են հիմա անմեղսունակ հայտարարություններ անում, թե համապատասխան իրավասու մարմիններից այդպիսի տեղեկություն չեն ստացել։ Թող հիմա ասեն, թե ովքե՞ր են այդ իրավասու մարմինները։ Իրավասու մարմինները հենց իրենք են՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները։ Հենց իրենք պիտի մեզ հայտնեին, հայտարարեին առեւանգման մասին կամ ժխտեին այդ փաստը։
- Իսկ տեղյա՞կ եք դեպի Տալլին թռիչքի նպատակների մասին։
- Օդանավը կատարել է տեխնիկական թռիչք։ Իմ տեղեկություններով՝ օդանավը վարձակալվել է լիտվական ընկերության կողմից, բայց գտնվել է (Էստոնիա) Տալինում: Այստեղ իրավական որեւէ խախտում չկա, սա չէ խնդիրը։
- Կոմիտեի երեկվա հայտարարության մեջ կարծես հատուկ շեշտվում էր, որ ինքնաթիռի օդաչուները օտարեկրացիներ են։ Այդ փաստը որեւէ կասկածի առիթ կարո՞ղ է տալ։
- Ես ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչի համար էին ընդհանրապես դա նշել։ Իրենք կարող էին նույնիսկ այդ օդաչուների կոշիկների չափը նշել, որը ոչինչ չէր տալու տվյալ իրավիճակում կամ կատարված գործողության շրջանակներում։ Եթե նրանք չընդգծեին, որ օդաչուները հայեր չեն եղել, շատերի մոտ հարց չէր առաջանա՝ բա էդ արտասահմանցուն ինչի՞ էին վարձել օդանավը բերելու համար։ ՀՀ-ում եւս համապատասխան օդաչուներ կան։ Ինչո՞ւ ՀՀ-ից չենք ուղարկել այդ օդանավը բերելու, գուցե հենց այն պատճառով, որ իրենք այդ բանը չէի՞ն անի։ Եվ մի բան էլ՝ ի՞նչ պայմաններով են օտարեկրացի օդաչուները իրավունք ստացել հայկական գրանցմամբ օդանավ վարելու։ Ես բազմիցս ասել եմ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտը մեր ամենաձախողված ոլորտներից մեկն է, նրա մասին գրված միջազգային փաստաթղթերն ամեն ինչ ասում են։ Կա՛մ օդանավը նախօրոք նշված երթուղուց շեղվել է, կա՛մ չի շեղվել։ Եթե նախապես նշված երթուղուց չի շեղվել, նշանակում է՝ օդաչուները այստեղ կապ չունեն, ավիաընկերությունն է տվել այդ երթուղին, ասել է՝ Տալլինից քշի Թեհրան։ Իսկ եթե նախօրոք նշված երթուղուց շեղում են կատարել ինքնակամ, այս դեպքում թռիչքն ընկնում է առեւանգման տակ, որտեղ պատասխանատու են օդաչուները։ Այս երկու պարզ հարցերի պատասխանները կարող են տալ Հայաստանի քաղաքացիական ավիացիոն կոմիտեն ու Fly Armenia ավիաընկերությունը․ նրանք լռում են։
- Որպես ոլորտի մասնագետ՝ խնդրում եմ նշեք, թե մեր օրերում օդանավ առեւանգելն արդյո՞ք այդքան հեշտ է, եւ իրականում ի՞նչ կարող է եղած լինել։
- Ընդհանրապես նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում։ Բացի դա՝ Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը, իմ բերած արգումենտները։ Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի վերջին ես նրան տեղեկացրել եմ այս ավիաընկերությունը ղեկավարող անձի, ամբողջ աշխարհում նրա գործունեության մասին, թե քանի երկրի կողմից է հետախուզվում, ինչ կասկածելի կապերի մեջ է գտնվում։ Ընկերությունը նաեւ կասկածելի պայմաններում գրանցվեց, դա այն ժամանակ էր, երբ տեղական ընկերությունները խնդիրներ ունեին թռիչքների հետ կապված (հիմա էլ ունեն): Բազմաթիվ ռիսկեր կան, ընդհուպ մինչեւ այն, որ ընկերություն բացողը կարող է նաեւ բանկից գումար վերցնել օդանավը մնա բանկի վզին։
Հ.Գ. «Հայկական ժամանակը» օդանավի վերաբերյալ շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով հարցեր էր ուղղել Fly Armenia ավիաընկերությանը։ Fly Armenia-ից տեղեկացրին, որ տեղի ունեցածի առնչությամբ այժմ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Քննությանը չխոչընդոտելու պատճառաբանությամբ տրամադրել են միայն հետեւյալ տեղեկատվությունը․
«Fly Armenia ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում՝ EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը»։
Ընկերությունից նաեւ տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Սակայն, թե որտեղ, չի նշվում։
Հավելյալ տեղեկացնում են, որ այս պահին ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։
«Հայկական ժամանակը» հարցեր էր ուղղել նաեւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, սակայն դրանց պատասխանելու համար կոմիտեից պաշտոնական հարցում են պահանջել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT