Երևան
12 °C
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համայնքը գործնական և առարկայական համագործակցության տևական փորձառություն ունի: Քաղաքապետը հիշեցրել է, որ 2020-ին COVID-19-ի և պատերազմական իրավիճակի հետևանքով համայնքի առջև ծառացած խնդիրները հնարավոր եղավ օպերատիվ կերպով կարգավորել ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ «Յունիսեֆ»-ի, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի երևանյան գրասենյակի, ինչպես նաև Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ փոխգործակցության շնորհիվ:
Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի, մասնավորապես, Արցախի Հանրապետությունից ժամանակավոր տեղահանված քաղաքացիների հետ աշխատանքների, համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև՝ հանրակրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշել է, որ 2020-ին ի հայտ եկած խնդիրները հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը նկատելիորեն ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, մայրաքաղաք Երևանին վերաբերող ծրագրերում կիրառվող ռեսուրսները: ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողն իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ հետճգնաժամային կայուն, կանաչ և հեռանկարային զարգացման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP), փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), մանկական հիմնադրամի (UNICEF), պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP), բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները
Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ
Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ
Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի
Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը
Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին
Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից
Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը
Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը
Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ
Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ
Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում
Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է
Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին
Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան
Հնարավոր է թույլ ձյուն․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը նման մտքի հեղինակին հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելն է. Հակոբյան
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել
Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT