Երևան
12 °C
«Դարի ղողանջ» հիմնադրամի նախաձեռնած «105 ռոյալ» նախագիծը, որը պետք էր դեռևս 2020 թվականին դառնար իրականություն, բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ օրեր առաջ:
«105 ռոյալ» նախագծին նվիրված տաղավարի լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո մայրաքաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին՝ նշելով՝ մայրաքաղաքի կենտրոնում չեն ցանկանում տեսնել տվյալ տաղավարը, իսկ ահա ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ ֆեյսբուքյան էջում նշել էր, որ 34 այլ ավագանու անդամների հետ միասին հայտնել են դիմում-բողոք, որպեսզի ապամոնտաժվի այս տաղավարը: Ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված տաղավարը միջոցառումների ավարտից հետո ապամոնտաժվելու է:
Քաղաքացիները սոցիալական ցանցերում նաեւ հորդորում էին ռոյալների ձեռք բերման գումարներն ուղղորդել արցախյան պատերազմին մասնակցած զինվորների առողջական խնդիրները լուծելուն:
«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 24-ին 105 ռոյալները չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. «Կորոնավիրուսի հետ կապված՝ ճանապարհները լիարժեք դեռ չեն բացվել, և վտանգ կա, որ ապրանքը ժամանակին տեղ չհասնի, լինեն խնդիրներ: Մենք քաղաքապետարանի թույլտվությամբ մարտի 2-ից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրելու ենք ռոյալ և հայտարարում ենք մշակութային վերազինման տարի: Միջոցառմանը մասնակցելու են տարբեր երաժշտական դպրոցների սաներ, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ»:
Ավելի վաղ Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ մոտ 60 դաշնամուրի գումար արդեն հավաքվել է: Հարցին՝ իսկ այժմ ամբողջ գումարը հավաքվե՞լ է, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ՝ ոչ. «ԱԳՆ-ի հետ հուշագիր ունենք կնքած, որով իրենք աջակցելու են մեզ, որպեսզի տարբեր երկրների հայ համայնքները մասնակցեն համահայկական դրամահավաքին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նախագիծը որոշ ժամանակով դադարեցրել էինք: Այդ պատճառով այս տարի հայտարարում ենք մշակութային վերազինման տարի: Կազմակերպվելու է համահայկական դրամահավաք, որի ստացված արդյունքներով էլ մենք մեր առաքելությունը կատարելու ենք՝ 105 ռոյալները կնվիրաբերենք Հայաստանի և Արցախի տարբեր երաժշտական դպրոցներին»:
Խոսելով Շառլ Ազնավուրի հրապարակում ռոյալի տաղավարի հետ կապված դժգոհությունների մասին՝ Հովհաննիսյանը նշեց՝ կարծում է, որ շատ սիմվոլիկ է շախմատի համար նախատեսված վայրում ռոյալի տեղադրումը. «Շախմատի մարդիկ իրենց հարթակը ժամանակավորապես տրամադրում են մշակույթի մարդկանց, ովքեր երեխաների համար բարի գործ են անելու: Սա սիմվոլիկ շախմատային քայլ է: Հայերը սովոր են մինչև վերջ չկարդացած, չիմացած մեկնաբանություններ թողնել: Սա ժամանակավոր հարթակ է, միջոցառումը տևելու է մարտի 2-ից ապրիլի 24-ը»:
Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով քննարկումներին, թե ռոյալները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով, նշեց, որ գնման գործընթացում ոչ հիմնադրամը, ոչ պետությունը կապ չունեն. «Լինելու է համահայկական դրամահավաք, դա կապ չունի համահայկական հիմնադրամի հետ ընդհանրապես: Միջոցառումը նաեւ պետական բյուջեի վրա որևէ ազդեցություն չի ունենալու»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը դեռ 2020 թվականին էր որոշել ներկայացնել «105 ռոյալ» մեգանախագիծը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչելու էին ոչ թե զանգեր, այլ ռոյալներ։ 105 ռոյալ միասին սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ նվագելու էին 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ Կոմիտասից մինչեւ մեր օրեր:
Սակայն նոր կորոնավիրուսը, ինչպես փոխեց հազարավոր ծրագրեր ու մարդկանց կյանքեր, այնպես էլ այս նախագծի ընթացքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան
Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները
«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում
Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT