Երևան
12 °C
2020 թվականի մարտի մեկին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Մեկ տարի անց էլ վիրուսը շարունակում է մնալ Հայաստանում և կարծես հեռանալ չի շտապում:
Ավելին, վարակի դեպքերը, որոնք վերջին շրջանում էապես նվազել էին, նորից աճ են գրանցում, եւ առողջապահության նախարարությունը կրկին քննարկում է մահճակալների կրճատված թիվը մի շարք բուժհաստատություններում դարձյալ մեծացնելու մասին, ինչի մասին հայտարարել էր նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը:
Օրինակ փետրվարի 2-ի տվյալով մեկ օրում կատարված 1921 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, այսինքն՝ 7,4 տոկոսը: Մարտի 2-ի տվյալով մեկ օրում կատարվել է 2951 թեստավորում եւ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 դեպք՝ 8,1 տոկոսը:
Ըստ մասնագետների՝ հիվանդության դեպքերի աճը պայմանավորված է ինչպես կրթական հաստատություններում առկա ուսուցմամբ դասապրոցեսը վերսկսվելով, այնպես էլ հակահամաճարակային կանոնները պատշաճ կերպով չպահպանելով:
Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ վիրուսի տարածմանը, դեպքերի կտրուկ աճին նպաստում է մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների անտեսումը, բուհերում և դպրոցներում առկա ուսուցման վերականգնումը:
Ըստ համաճարակաբանի՝ 2020 թվականին վարակի դեպքերի աճին նպաստեցին թե կորոնավիրուսային երկրորդ ալիքը, որը սկսվեց հունիս-հուլիս ամիսներին, և թե սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված Արցախյան երկրորդ պատերազմը: Հիմա՝ 2021 թվականին, վարակվածության դեպքերը ավելանում են, որովհետև մարդկանց մտածելակերպը հիվանդության նկատմամաբ փոխվել է:
«2020 թվականին ունեցանք երկու ալիք, առաջինը՝ հունիս-հուլիս ամիսներին, համաճարակի բուռն ընթացքը, երկրոդը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժշամանակաշրջանն էր, այդ ժամանակ էլ ունեցանք հիվանդության կտրուկ բարձրացում, գերլարված աշխատանք: Հիմա նույնպես ունենք դեպքերի աճ, որը կարող է կապված լինել բուհերում դասերի վերականգնման հետ, մեր բնակչության կողմից կանոների անտեսման, հակահամաճարակային կանոնների պահպանման թուլացման հետ: Բացի դրանից, քանի որ բնակչության մեծ մասը հիվանդացել է, ապավինում է, որ հիվանդության նկատմամբ ունի հակամարմին, իսկ այն մասը, որը չի հիվանդացել, մտածում է՝ մեծ մասը հիվանդացել է՝ ուրեմն վիրուսը կնահանջի,- ասաց նա, հավելելով՝ համավարակի տարածման երրորդ ալիքի հավանականություն գուցե կա, բայց դա կլինի ոչ այնքան ինտեսիվ, ինչպես երկրորդ ալիքը:
«Հայաստանում կորոնավիուսային հիվանդությամբ հիմնականում վարակվում են այն մարդիկ, ովքեր օրվա մեջ ունենում են շատ շփումներ»,- նշեց մասնագետ, իսկ հիվանդության տարածումն էլ, ըստ նրա, կախված է, թե ինչքանով է ինտեսիվ տվյալ համայնքում ակտիվ մարդկանց միմյանց հետ շփումը: «Մեզ մոտ վարակվում են հիմնականում ավելի ակտիվ տարիքի մարդիկ, ավելի շատ շփում ունեցող մարդիկ, որոնք համարվում են գերտարածողներ, դրանք օրինակ, ուսանողներն են 40-50 տարեկան աշխատող մարդիկ են: Որոշ համայնքներում էլ համավարակի ակտիվությունը կախված է, թե ինչքան ինտեսիվ են միջհամանքային շփումները: Դրա համար անհրաժեշտ է, որ նորից ավելի խստացվեն իրազեկման աշխատանքները:
Խոսելով նաև 2020-2021 թվականների համաճարակային իրավիճակների միջև եղած տարբերությունների մասին, օրինակ՝ ինչ ձեռքբերումներ ունի առողջապահական համակարգը հիմա, մասնագետը նշեց՝ համեմատել երկու տարիների համաճարակային իրավիճակները, ճիշտ չէ, բայց 2021 թվականին կա մեկ ձեռքբերում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը: Միևնույն ժամանակ Տեր-Ստեփանյանը զգուշացնում է՝ շարունակական համաճարակի վտանգ կլինի, եթե մարդիկ հրաժարվեն պատվաստվել. «Այս տարի ունեցանք շատ կարևոր ձեռք բերում՝ վարակի դեմ պատվաստանյութերը: Դրանք շատ կարևոր են: Պետք է նշել նաև, որ այն մարդիկ, որոնք արդեն վարակվել են, ձեռք են բերում հակամարմիններ, բայց հակամարմինը լիարժեք չի պաշտպանում, անհրաժեշտ է, որպեսզի պատվաստվեն առողջանալուց 14 օր հետո: Բայց քանի որ պատվաստվելը կամավոր հիմունքներով է լինելու, այլ ոչ թե պարտադիր, հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր հրաժարվեն պատվաստվելուց: Այդ դեպքում կսկսվի շարունակական համաճարակը, որովհետև չպատվաստված և չհիվանդացած մարդը միշտ լինելու է թիրախ վիրուսի համար»,- ասաց նա հավելելով՝ այժմ սահմանափակումների կարիք չկա՝ ելնելով դեպքերի թվից, բայց հակահամաճարակային կանոների պահպանումը կարևոր է:
Երեխաների շրջանում էլ կորոնավիրուսային հիվանդության տարածումը նույնպես պայմանավորված է դպրոցներում, նախակրթարաններում դասապրոցեսի առկա ուսուցման վերականգմամբ. այս մասին էլ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը, սակայն, մասնագետը կոնկրետ թիվ նշել չկարողացավ, քանի որ դեռ պետք է համեմատել հունվար, փետրվար ամսվա տվյալները, որոնք պատրաստ կլինեն երկուսից-երեք օրվա ընթացքում:
«Երեխաների դեպքում նույնպես ունենք թվերի աճ, բայց էական տարբերություն չկա: 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով երեխաների շրջանում վարակվածության դեպքերը կազմում էր 6 հազար 615, բայց հիմա հստակ թիվ նշել չեմ կարող, որովհետև փետրվար ամիսը նոր է ավարտվել, պետք է հաշվենք նաև այդ ամսվա տվյալները»,- ներկայացրեց Սարգսյանը:
Մասնագետի խոսքով՝ երեխաների վարակվածության համակցված և ավելի ծանր դեպքերը հոսպտալացվել են «Արաբկիր» ԲԿ-ում, միջին ծանրության դեպքերը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որոշակի դեպքեր կան «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներում:
Մերի Խաչատրյան
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT