ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը

ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց նրա՝ նոյեմբերի 15-ի ուղերձը, որում նշվում էր նաև․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ 2 տարի ողջ հանրությանն ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Պատգամավորը ԲԴԽ նախագահին հարցրեց՝ «Ինչո՞վ է պայմանավորված ձեր կոչի մեջ ՀՀ վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական խոսքին հղումը, ինչո՞ւ չսահմանափակվեցիք ձեր մասնագիտական իրավական բառապաշարով»։

«Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են իմ կոչը դատավորներին: Ես գտնում եմ, որ իմ կոչը և՛ տեղին էր, և՛ իր արդյունքին հասել է, որովհետև առնվազն, իմ կարծիքով, այսօր, քան երբեք դատարանները աշխատում են առավել անկախ»,- ասաց Վարդազարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է օգտագործել քաղաքական գործչի՝ վարչապետի արտահայտությունը, Վարդազարյանը նշեց. «Այո, օգտագործել եմ այդ բառակապակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարի ու կես ամբողջ դատական համակարգը ալեկոծված էր այդ հարցադրումով: Ոնե՞նք, թե՞ չունենք վնգստացող դատավորներ: Բազմաթիվ դատավորներ նույն հարցը տվել են, և ես գտնում եմ, որ այդ հարցին մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի: Այսօր էլ է այդ հարցը օրհասական, և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք վնգստացող դատավորներ: Ամեն ինչ պետք է անել, որ այդ հարցը օրակարգից դուրս գա»:

Նշենք, որ Վարդազարյանն այս կոչով դատավորներին դիմել էր այն ժամանակ, երբ դատարանները պետք է քննեին վարչապետի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված անձանց կալանավորելու միջնորդությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2015 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ