Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած և 2019թ. ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված աշակերտին 2020թ. հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու դիմաց 2020թ. օգոստոս ամսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով աշակերտի ծնողից որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ ընդհանուր 145.575 ՀՀ դրամ գումարին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար, որի փոխարեն վերջինս կաշառք տալու միջնորդ հանդիսացած ծնողին է փոխանցել ընդհանուր 150.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև 2021թ. փետրվարի 16-ին նույն դպրոցի տնօրենը, կաշառք տվող ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ պահանջված 300 ԱՄՆ դոլարից իրեն է փոխանցվել ընդամենը 100 ԱՄՆ դոլար, պահանջել է 104.984 ՀՀ դրամ գումարին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով:

2021թ. մարտի 2-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1798 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին