Երևան
12 °C
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Պատգամավորները շարունակում են հարցեր ուղղել ԲԴԽ նախագահին:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հարցը կրկին վերաբերում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը: «Այդ օրը, երբ դուք հրապարակեցիք այդ հայտարարությունը, և ինչպես գործընկերս՝ Արման Բաբաջանյանն է սիրում ասել՝ մարտակոչը, այդ օրը ձեր վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի դատական նիստի գործի քննության օրն էր: Եվ, կներեք, բայց նման զուգադիպությունները թույլ չեն տալիս մեզ՝ որպես քաղաքական գործիչների և, առհասարակ, որպես բանական մարդկանց, չմտածել, որ ձեր այդ կոչը քաղաքական էր: Էլ ի՞նչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք՝ ձեր հայտարարությունը քաղաքական էր»:
Վարդազարյանն էլ ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԲԴԽ-ն և դատական իշխանությունը հաշվետու չեն Ազգային ժողովին: «Եվ հետևաբար ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ Ազգային ժողովին: Խնդրում եմ չշփոթել. սա գլխավոր դատախազի կամ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ: Եվ տպավորություն է ստեղծվել, որ դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցադրումները, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»:
ԲԴԽ նախագահն ընդգծեց, որ պատգամավորներին պատրաստ են հրավիրել ԲԴԽ՝ դատական իշխանության վերաբերյալ հարցերի բաց քննարկման: «Սակայն այս օրակարգում Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2 դատավորի թեկնածության քննարկման հարցն է: Պատրաստ եմ պատասխանել այդ հարցերին: Քաղաքական բնույթի հարցերին, դատական իշխանության վերաբերյալ հարցերին, իմ գործունեությանը վերաբերող հարցերին այսօր չեմ պատասխանելու: Երեկ համբերատար փորձեցի պատասխանել: Այսօր չեմ պատասխանելու»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց չսահմանափակել Ազգային ժողովի պատգամավորների՝ հարց տալու իրավունքը:
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքելով ասաց, որ ԱԺ պատգամավորները ժողովրդին են ներկայացնում, հետևաբար Վարդազարյանը հաշվետու է ԱԺ-ին: Պատգամավորը նաև նշեց, որ Ռուբեն Վարդազարյանը իր պատասխաններով պետք է «փարատի» դատական իշխանության նկատմամբ եղած անվստահությունը:
Վարդազարյանը կրկնեց, որ քաղաքական բնույթի հարցերի չի պատասխանելու: Դիմելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին՝ Վարդազարյանն ասաց, որ չի սահմանափակում պատգամավորների հարց տալու իրավունքը, սակայն պատասխանել-չպատասխանելը իր իրավունքն է:
«Դուք կարող եք ընդհանրապես որևէ հարցի չպատասխանել, և՛ քաղաքացիները, և՛ մենք մեր հետևությունները կանենք, դա ձեր իրավունքն է, բայց պատգամավորները նաև իրավունք ունեն հարցեր հղել, որովհետև օրենքը չի սահմանափակում, թե պատգամավորը կոնկրետ ինչ հարց պետք է և կարող է հղել»,- արձագանքելով Վարդազարյանին՝ ասաց Սիմոնյանը:
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանին էլ ԱԺ փոխխոսնակը կոչ արեց չընդհատել և տեղից չբղավել:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT