Մարդակերներին չեք կալանավորել, բայց մեզ կալանավորելու եք. կալանավորելու եք հինգ րոպեում. Արեն Մկրտչյան

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի երեկվա պատասխաններին:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ԱԺ նիստերի դահլիճում Ազգային ժողովի 132 պատգամավորի ասում է՝ մի շփոթեք, սա գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ: Պարոն Վարդազարյան, դուք եք շփոթել ձեր գտնվելու վայրը, դուք Բարձրագույն դատական խորհրդի նիստի չեք, ձեզ կոռեկտ պահեք: Ի տարբերություն շատերի՝ մեզ արյունոտ ձեռքերով բորենիներ չեն նշանակել պաշտոնի, ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում»:

Մեջբերելով Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը՝ Մկրտչյանն ասաց. «Այս հայտարարությունն ու նոյեմբերի 15-ը կարող ենք հռչակել Ռուբեն Վարդազարյանի քաղաքական բենֆիսի օր և այն ընդգրկել տոների և հիշատակի օրերի ցանկում, քանի որ նոյեմբերի 15-ին հուղարկավորվեցին որոշների՝ երկիրը 20 տարի հետ շպրտելու բաղձալի երազանքները»:

Մկրտչյանն ասաց՝ մարդակերներին չեն կալանավորել, բայց իրենց պատրաստ են կալանավորել: «Կալանավորելու եք հինգ րոպեում, առանց ձեռքը դողալու, որովհետեւ ձեզնից որոշների տերերը մեզ չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ արդեն երեք տարի դասավորված են պատմության փոշոտ դարակներում: 2018-ը մեզ չեն ներելու որոշ դատավորներ, որոնք 2018 ապրիլ-մայիսին շտապօգնության մեքենաների տակ պաղկված գնում էին գործի, գալիս էին տուն»:

Պատգամավորն ասաց՝ իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորը: «Վստահ եմ, որ թե՛ Բարձրագույն դատական խորհրդում, թե՛ մյուս դատական մարմիններում կան հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց ներդրումն են ունենալու մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Ռուբեն Վարդազարյան, դուք արատավոր անցյալի ուրվականն եք ներկայում: Նոյեմբերի 15-ի ձեր մարտակոչը մարտակոչ էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դուք պատերազմ եք հայտարարել ՀՀ քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1793 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ