Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարարությունը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան կներկրվի ռուսական «Sputnik V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Նախատեսվում է ձեռք բերել 15 000 դեղաչափ 7 500 մարդու պատվաստելու համար: Սկզբնական փուլում կամավոր հիմունքով կարող են պատվաստվել ռիսկի խմբերը՝ 65 և բարձր տարիքի անձինք, 16- 64 տարեկան քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
Սահակյանը նշեց նաև, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր է ստացել պատվաստանյութի 2000 դեղաչափ՝ 1000 մարդու համար: Այժմ պատվաստումները սկսել են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողների շրջանում: Պատվաստված բուժաշխատողների քանակն արդեն 200-ն է: 2020 թվականի մարտից 2021 թվականի փետրվարի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 5588 բուժաշխատող, որից 1697-ը բժիշկներն են, 2489-ը բուժքույրերը, 704 մայրապետեր, այլ աշխատակիցները 698:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը պատասխանեց նաև մեր մի քանի հարցին.
- Տիկին Սահակյան, նշեցիք, որ հիմա պատվաստվում են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողները, հետպատվաստումյանը շրջանը նրանց մոտ ինչպե՞ս է անցել, արդյո՞ք եղել են որևէ ռեակցիաներ:
- Պատվաստվողներից մեկը ես եմ, և կարող եմ ասել՝ արտառոց որևէ բան չի գրանցվում, տեղային ռեակցիա գրանցվում է, բայց չէի ասի, որ գերակշռող մեծամասնության մոտ է դա եղել: 200 պատվաստված բուժաշխատողներից մի քանիսի մոտ էլ եղել են կարճատև ջերմային ռեակցիա, մինչև 38 աստիճան, բայց դա մաքսիմում 2 օր է տևել, դրանից հետո անցել է: Ջերմությունը նորմալ է, դա պատասխան ռեակցիա է:
- Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվելուց հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը կարողանա պատվաստվել և արդյո՞ք պատվաստվելուց առաջ կարիք կա ՊՇՌ թեստ հանձնել՝ գուցե մարդը վարակված է, բայց հիվանդությունը իր մոտ առանց ախտանիշ է ընթանում:
- Կարող են պատվաստվել ապաքինվելուց 14 օր հետո: Իրականում այո, մարդը կարող է գտնվել հիվանդության գաղտնի շրջանում և պատվաստվել, բայց արդեն հիվանդությունը իր մոտ բարդ չի ընթանա, ինքը չի մահանա, չի հոսպիտալացվի: Շատ կարևոր նրբություն էլ կա, մտածում են պատվաստվեցինք և վերջ, բայց պատվաստանյութը աշխատում է պատվաստվելուց հետո 10-րդ օրը, իսկ արդեն մեկ ամսվա վերջում ապահովում է պաշտպանությունը: Պատվաստվելուց հետո կարևոր է նորից դիմակ կրել, կանոններին հետևել, որովհետև գուցե վարակը լինի մարդու կոկորդում և նա հետո վարակի շրջապատին:
- Այդ պատվաստանյութերը որքանո՞վ են արդյունավետ, որքանո՞վ կպաշտպանեն մարդկանց կորոնավիրուսային հիվանդությունից և կնվազեցնեն վիրուսի տարածումը:
- Եթե խոսենք պատվաստանյութերի ընդհանուր արդյունավետության մասին, ապա ընդհանրապես որևէ պատվաստանյութ 100 տոկոս պաշտպանություն չունի: Դա կախված է առաջին հերթին մարդու օրգանիզիմի առանձնահատկությունից: Ընդհանուր միջինացված թվերով դրանց արդյունավետությունը տարբեր է՝ սկած 70-ից մինչև 95 տոկոս: Օրինակ Սպուտնիկի առաջին դեղաչափի արդյունավետությունը եղել է 91 տոկոս, երկրորդ դեղաչափինը, համաձայն որոշ գրականության տվյալների, 94 տոկոս: Ասել, որ պատվաստումների դեպքում վիրուսը կնահանջի, վաղ է: Ամբողջ աշխարհում զանգվածային պատվաստումներ պետք է արվեն նաև, որպեսզի հնարավոր լինի խոսել վիրուսի շրջանառության վրա ազդելու մասին: Դրա համար հիմա աշխարհի բոլոր երկրեների և մեր նպատակը մեկն է՝ նվազեցնել մահացությունը, կանխել բարդությունները: Ոչ ոք դեռևս չի պայքարում, որ վիրուսի շրջանառությունը միանգամից ընդհատվի:
- Իսկ արդեն վարակված եւ ապաքինված մարդիկ, որոնք ձեռք են բերել հակամարմիններ, պատվաստվելու կարիք ունե՞ն:
- Այո, ունեն, քանի որ այդ հակամարմինները գուցե մարդկանց որոշ չափով պաշտպանում են վարակվելուց, բայց դա բավարար չէ եւ լիարժեքին մոտ պաշտպանություն ապահովում է միայն պատվաստանյութը:
- Տիկին Սահակյան, հասարակության շրջանում տարածված է նաև այն միտքը, թե պաստվաստումը կարող է իրենց մոտ հավելյալ հիվանդություն առաջացնել կամ մահվան պատճառ հանդիսանալ, որքանո՞վ է սա հավանական:
- Հավելյալ հիվանդություն կամ կորոնավիրուսային վարակ պատվաստումը չի կարող առաջացնել, որովհտեև պատվաստանյութի մեջ ամբողջական վիրուս չի լինում: Պատվաստանյութի պատրաստման տեխնոլոգիան թույլ չի տալիս, որ մարդը վարակվի քովիդով: Մահ առաջացնելու մասին մարդիկ սկսեցին մտածել մամուլի հրապարակումներից, երբ Նորվեգիայում և Գերմանիայում պատվաստումից հետո գրանցվել էր մահ, բայց այդ երկրների կողմից արդեն ապացուցվել է, որ մահի և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապ չկա: Այդ երկրները պատվաստումները սկսել էին 85 տարեկանից բարձր անձանց շրջանում, այսինքն հատուկ հաստատություներում ապրողներին, որոնք ունեին այլ հիվանդություններ, համեմատություն էր կատարվել մինչ պատվաստումը և պատվաստումից հետո եղած ժամանակահատվածում և որևէ տարբերություն չէր եղել, այդ մարդիկ առանց պատվաստման էլ մահանալու էին:
- Քննարկվո՞ւմ է բացի «Sputnik V» պատվաստանյութից, ձեռք բերել այլ երկրների կողմից արտադրվածները:
- Այո, հնարավոր է, որովհետև «COVAX Facility»-ի միջազգային պլատֆորմի միջոցով, որտեղ բոլոր երկրների արտադրած պատվաստանյութերը գրանցվում են վերջնական կլինիկական փորձարկումներից հետո, մեզ առաջարկվել է երեք պատվաստանյութ՝ «AstraZeneca»-ն, «Pfizer»-ը, «Novavax»: Թե դրանցից որը կլինի առաջինը, ժամանակը ցույց կտա:
Գայանե Սահակյանը, պատասխանեց նաև այն հարցին, թե ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք ուզում են պատվաստվել, սակայն խոցելի խմբերից որևէ մեկում ընդգրկված չեն. «Նախարարությունը չի կարող ազդել մասնավոր սեկտորի վրա, որ պատվաստանյութ ձեռք բերեն։ Սակայն մենք հեշտացնող ուղեցույց ենք մշակում, որը հնարավորություն կտա, որ մասնավոր սեկտորը նույնպես ընդգրկված լինի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, ինչպես, օրինակ, ՊՇՌ թեստերի դեպքում էր։ Սակայն մասնավոր կազմակերպության դեպքում պատվաստումը վճարովի կլինի»:
Նշենք նաև, որ մինչ պատվաստանյութերի Հայաստան ներկրվելը, երբ հայտնի էր դարձել դրանց արժեքները, քաղաքացիներից շատերը սոցիալական ցանցերում հայտնում էին, որ թերահավատորեն են վերաբերվում էժան պատվաստանյութերին և չեն ցանկանում պատվաստվել: Այդ նպատակով «Հայկական Ժամանակը» փոքրիկ հարցում կատարեց, հասկանալու՝ ինչ է փոխվել քաղաքացիների մոտեցումներում: Հիմա, երբ պատվաստանյութը շուտով Հայաստանում կլինի, կպատվաստվե՞ն արդյոք:
Մեր հարցմանը մասնակցած շուրջ 30 քաղաքացիներից 6-ը դեմ էին և մտադիր չէն պատվաստվել: Նրանց կարծիքով պատվաստվելու կարիք չկա, քանի որ իրենք արդեն վարակվել են այդ հիվանդությամբ և առողջացել: 5-ը դժվարացան պատասխանել, նշելով, որ ցանկանում են պատվաստանյութերի մասին հավելյալ ինֆորմացիա ունենալ, 16 քաղաքացու պատասխանն էլ «այո»-ն էր: Մնացածներն էլ մտավախություն ունեին՝ պատվաստումը իրենց մոտ կարող է հավելյալ հիվանդություն առաջացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT