Երևան
12 °C
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի և մի քանի հասարակական գործիչների գլխավորությամբ, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել։ Քաղաքացիները պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
Լրագրողների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց՝ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ նախագահը պետության գլուխն է, և ինքն է հետևում Սահմանադրության պահպանմանը. «Սա նշանակում է, որ եթե նա տեսնում է Սահմանադրության խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի»:
Արա Զոհրաբյանն ընդգծեց՝ Սահմանադրական մարմինների միջև վեճ է առաջացել.
«ՀՀ նախագահը հետ էր վերադարձրել ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը՝ նշելով, որ այն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև նշել էր, որ ԳՇ պետի ազատումը կարող է հանգեցնել այդ կարևոր կառույցի բնականոն գործունեության խաթարմանը՝ դրանից բխող Սահմանադրական կարգի սպառնացող վտանգներով: Վարչապետը չէր ընդունել նախագահի առարկությունը և նորից էր ուղարկել միջնորդությունը: Նախագահը այս դեպքում կարող է ստորագրել հրամանագիրը կամ դիմել ՍԴ, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը: Նախագահն արդեն հայտարարել է, որ չի ստորագրելու հրամանագիրը, բայց նախագահի կեցվածքից երևում է, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ: Այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել ՍԴ: Ստացվում է՝ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի: Նա փոխանակ Սահմանադրական երկու լուրջ մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ՝ հրաժարվում է այդ գործիքից»:
Լրագրողների հետ զրույցից հետո Արա Զոհրաբյանը նախագահի աշխատակազմին փոխանցեց ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջը և հավելեց՝ եթե նախագահն այն անտեսի, և վաղը մենք ունենանք նախագահի անգործությամբ պայմանավորված հրամանագիր, իրենք վաղվանից սկսելու են ՀՀ նախագահի վախերի բացահայտման գործընթաց. «Օրինակ՝ երկքաղաքացիության պահանջը: Նախկինում էլ դա կար, բայց նախագահը վարչապետին ցույց էր տվել այդ փաստաթուղթը, կփորձենք պարտադրել, որ հանրությանն էլ ցույց տա: Միգուցե դրանով է կաշկանդված: Եթե նախագահին դրանով են վախեցնում, մենք ուզում ենք ասել՝ մի վախեցեք, նույն բանը մենք կարող ենք անել ավելի բարձր հարթակներով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT