ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր

«ԱԺ-ի աշխատանքները շարունկավում են բնականոն հունով: Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, «Իմ քայլ»-ի պատգամավոր իմ գործընկերները նույնպես խորհրդարանում են: Մենք քննարկում ենք այն նախագծերը, որոնք լինելու են առաջիկա նիստերի օրակարգում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ երեկ ընդդիմադիրների՝ ԱԺ-ն շրջափակելուց հետո ոչ մի պատգամավոր ներսում չի մնացել:

Խաչատրյանը հավելեց՝ ոչ ոք չի կարող խաթարել պատգամավորների աշխատանքը. «Խորհրդարանն այն կառույցն է, որի աշխատանքները ոչ մի վայրկյան չեն կարող խաթարվել: Դա մի քանի հոգու որոշելիքի հարցը չէ: Մինչ այս պահը ոստիկանությունը հանդուրժող է, բայց խորհուրդ կտամ սահմանները չանցնել»:

Խոսելով ընդդիմության երեկվա քայլերի մասին՝ պատգամավորը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում. «Չեն կարող օրենքից դուրս գործընթացներ լինել: Չեն կարող ինչ-որ խմբավորումներ հավաքվեն և որոշում կայացնեն, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի ապագան: Որևէ բան իրենց նշածների մեջ հանդուրժելի չէ, և ես նկատում եմ, որ ընդդիմություն կոչվածը հոգեվարքի մեջ է և այդ հոգեվարքից ելնելով՝ փորձում են կտրուկ քայլերի գնալ, բայց պետք է ասեմ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ բոլոր սխալները տեղի են ունենում հոգեվարքի մեջ գտնվող մարդկանց կողմից: Խորհուրդ չեմ տալիս տաք գլխով որոշումներ կայացնել»:

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որ իրենց պլան «Ա»-ն լավ է ընթանում, սակայն ունեն նաև պլան «Բ»՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանի մոտ շատ են պլանները. «Իր մոտ միշտ պլաններ կան կազմված՝ Ա, Բ, Ց, սակայն խորհուրդ չեմ տալիս նրան անգամ հնչեցնել այդ մտքերը, որովհետև դա կարող է վտանգավոր լինել իր առողջության համար: Նա այն տարիքում չի գտնվում, որ կայծակնային պլաններ կազմի»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն այսօր մինչեւ 12:00 ժամանակ են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու, և ժամը 16:00-ին լինելու է հանրահավաք, որի ընթացքում արդեն կխոսվեն վճռական քայլերի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ նրանք արդեն սպառել են իրենց ռեսուրսները. «Իրենց խորհուրդ կտամ սառը դատել, վերլուծել ամեն բան, արկածախնդրության չգնալ, քանի որ այս ամենը հղի է վտանգավոր հետևանքներով, որի պատասխանատուն լինելու է ընդդիմություն կոչվածը, իսկ այդ ժամանակ այսպիսի հանդուրժողականություն և բարեհոգություն իրավական մարմինների կողմից չի դրսևորվելու»,- եզրափակեց պատգամավորը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4752 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել