Ես ինձ այլ կերպ կպահեի. Վազգեն Մանուկյանը՝ Օնիկ Գասպարյանի՝ վարչական դատարան դիմելու մասին

Այսօր ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության» շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը նշեց՝ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հանելն է. «Ընդդիմությունն ունի մեկ նպատակ. Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից, բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար»:

Մանուկյանն ընգծում է՝ Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելուց հետո ամեն բան նորմալ է լինելու, բայց այդպես չեղավ. «Բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Փաշինյանը վտանգ է հանդիսանում Հայաստանի անվտանգությանը»:

Հարցին՝ հիասթափվա՞ծ է Օնիկ Գասպարյանից, Վազգեն Մանուկյանը նշեց. «Ես ինձ այլ կերպ կպահեի: Ինքը զինվորական մարդ է, և իրենք որոշել էին, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը, այլ անելու են այդ հայտարարությունը և հիմա մնացել են իրենց դիրքերում»:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանին ազատելու ամենավճռական քայլն արել է ՀՀ նախագահը. «Ինքը չուղարկեց հրամանագիրը Սահմանադրական դատարան: Հետագա բոլոր գործողությունների համար նա կրում է պատասխանատվություն: Ընդ որում, շատ հստակ էր, որ նախագահն առաջին անգամ հայտարարեց, որ դա չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ 3-4 օրում Սահմանադրությունը չէր փոխվել, բայց նա երկրորդ անգամ դա չհայտարարեց: Եթե երկրի նախագահը ճնշումների ենթարկվելով պետք է որոշումներ կայացնի, ո՞ւմ է պետք այդ նախագահը»:

Նկատառմանը, որ երեկ Մանուկյանը հայտարարեց շրջափակել ԱԺ-ի շենքը, որպեսզի պատգամավորները չկարողնան մուտք ու ելք կատարել, սակայն այսօր խորհրդարանը շարունակում է իր աշխատանքները, ընդդիմության շարժման ղեկավարը նշեց, որ ԱԺ-ի շենքը շատ ծակուծուկ ունի. «Իսկ ծակուծուկը միշտ կարելի է փակել: Պետք է փորձենք այդ մուտքն էլ փակել: Բայց և՛ բանակի հարցը, և՛ այն մուտքը, որով սոխ ու կարտոլ են բերում, փակելը դետալներ են: Խնդիրը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է: Մենք այդ խնդիրը փորձելու ենք լուծել և կլուծենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1997 դիտում

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանը հայտնաբերվել և կալանավորվել է