Տաշի-տուշին էրել են, խաշ ու ճաշը կերել են, հմի էլ եկել 54 մլն գուզեն, ամոթ է ուղղակի. Սամվել Բալասանյան

Համայնքի կարիքների համար փաստաբանական անհետաձգելի ծառայության գնման պայմանագրի կնքման համար Գյումրու բյուջեից կհատկացվի 2 մլն 700.000 դրամ: Ավագանու նիստում նախագծին հավանություն տրվեց, քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ներկաներին զայրացած տոնով բացատրեց, թե ինչո՞ւ  է անհարժեշտ նման փաստաբանական ծառայությունից օգտվելն ու դատական ինչ նիստի են պատրաստվում:

Խնդիրը կապված է Գյումրու Բորյան փողոցում «Դվին»  ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցված մեկ այլ շինության հետ, որի շահագործման համար, ըստ սեփականատերեր Արմեն Մովսեսյանի և Անահիտ Գրքիկյանի, քաղաքապետարանից ժամանակին չեն ստացել շահագործման համապատասխան ակտը, շինությունը չեն շահագործել, շահույթ չեն ստացել: Սրանով պայմանավորված էլ սեփականատերերը, որոնց անունով գրանցված է տվյալ շինությունը, դիմել են ՀՀ վարչական դատարան և պահանջել 54 միլիոն դրամ՝ որպես իրենց պատճառված վնասի հատուցում։

«Գիտեք չէ՞, տերն ով է, գիտե՞ք, թե՞ չէ: Գրքիկյանն է: Իմացա՞ք: Իրա ընտանիքն է, այ ըդոր համար էլ ստիպված ենք էսօր հատուկ փաստաբանական ծառայություն վարձել, որպեսզի կարողանանք մեզ պաշտպանել: Չիդես դատավորն ինչ կանի, դատավորն ում կպաշտպանի, ինչ պայմանավորվածություն կարող է ունենալ ըստ օդից կախված լուրերի»,-զայրացած ներկաներին դիմեց Բալասանյանը:

Գրքիկյանը՝ նույն ինքը Հովհաննես Գրքիկյանն է, որը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակահատվածում զբաղեցնում էր կառույցի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը:

Ըստ Սամվել Բալասանյանի, համայնքի բյուջեից 54 մլն դրամ պահանջելն անամոթություն է, հատկապես այն պարագայում, որ մշտապես և «Դվին»  ռեստորանային համալիրն է շահագործվել, և այն հարակից շինությունը, որի մասով դիմել են դատարան և ապացուցել, որ չեն շահագործել:

«Սա զավեշտ է, որը պատել է մեր գլխին: «Դվին» ռեստորանում տաշի-տուշի բոլորդ էրել եք, հարսնիք, բան, կողքը մե ուրիշ շենքըմ էլ կա, բանկետնիներ են, ըդտեղ էլ բոլորս շատ կերուխում եք էրել, չէ՞: Խաշ, ճաշ, 2013-ից 17 թիվը: Հմի էս մարդիկ 54 մլն փող գուզեն: Հարևանները բողոքեցին մեզ, որ ճանապարհը փակել են, մենք էլ թույլտվություն չտվեցինք: Գնացին դատարաններով, հասան նրան, որ թույլտարությունը տանք: Տվեցինք, հետո էլ կսեն, թե թույլտվությունը տվել ես, լավ ես արել, բայց ես որ դա աշխատացնեի, շահույթ կունենայի: Բայց ինքը աշխատացրել, տաշի-տուշին էրել է, բոլորդ կերել-խմել եք, երևի բոլորս, ես էլ: ճանապարհի վրա էլ կերևա, որ կաշխատի: Ուղղակի ամոթ է:

Զավեշտ է, որ ասում է չի աշխատել: Ամոթ է, էսօր համահայկականը բերել շենքեր կսարքե բնակիչների համար, բարեգործական կազմակերպությունները բերել այգի կսարքեն, ու մեկըմ եկել է, մեզնից փող գուզե: Մեջ-մեջ արին սաղ քաղաքը,(նկատի ունի Հովհաննես Գրքիկյանին) հողերով, ամեն ինչով: Հմի էլ եկել, 54 մլն գուզե»,-զայրացավ քաղաքապետը:

Կառույցի իրավաբանն էլ ավագան անդամներին բացատրեց, որ լուրջ և պրոֆեսիոնալ փաստաբանական ծառայությունն այս դատական գործընթացում պարտադիր է, քանի որ խոսքը հսկայական գումարի մասին է:

«Վարչական դատարանում նիստը նշանակված է 2021-ի մարտի 17-ին: Քանի որ գումարի չափը մեծ է, անհրաժեշտ է իրականացնել Գյումրի համայնքի իրավունքների որակյալ և ուժեղ պաշտպանություն՝ հնարավոր բացասալան հետևանքներից խուսափելու համար»,-ասաց իրավաբանը:

Այն, որ դատական հայցը ներկայացնողներն ակնհայտ ստում են, ըստ Սամվել Բալասանյանի, Գյումրիում ցանկացածը կարող է վկայել:

«Թող հասարակությունը իմանա, գյումրեցիներն իմանան, հասկնան, որ ինքը գնացել, ըդտեղ խաշ ու ճաշ է կերել, էդ խաշ ու ճաշ տվողը կսե, որ ինքը չի աշխատե: Հլը ապօրինի աշխատել է, երևի հարկայինին էլ հարկ չեն տվել: Թող բոլորը պայքարեն, բոլորդ կերել-խմել եք ընդեղ, ամոթ է»,- ներկաներին ասաց Բալասանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19152 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում