Երևան
12 °C
Վերջին օրերին Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կտրուկ աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Վերլուծության արդյունքներով՝ վերջին 14 օրվա տվյալները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ունենք արդեն 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը կազմում է 1.3: Սա նշանակում է, որ մոտակա 7 օրերի ընթացքում, եթե զգոն չլինենք, չպահպանենք անվտանգության կանոնները, կունենանք լրացուցիչ 3700 նոր դեպք»,- ասաց Աբովյանը՝ հիշեցնելով՝ ԱՀԿ-ի կողմից առաջարկված 3 կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում:
Աբովյանը ընդգծեց՝ հիվանդանոցներում մահճակալների թիվը սուղ է, ավելացել է հոսպիտալացման թիվը: Հիվանդները դիմում են բժշկի ծայրահեղ ծանր վիճակում: Ավելանում է նաև նոր վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը. «Արդեն բացվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը, մահճակալների թիվը բավականին սուղ է, քանի որ ավելանում է նաև հոսպիտալացման թիվը: Առավել շատ կլինիկական ախտանիշներով հիվանդներ են ընդունվում բժշկական հաստատություններ, երբ մնում են տանը և ժամանակին չեն դիմում համապատասխան հիվանդանոց կամ էլ շատ դեպքերում այլ մասնագետների կողմից են բուժում ստանում կամ էլ ինքնաբուժում են ստանում: Մասնավորապես՝ հակաբիոտիկների նշանակումը տան պայմաններում օգտագործելը ավելի է վատացնում հիվանդի վիճակը, դրա համար էլ ընդունվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցներն էլ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով»:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ նաև մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում կա դեպքերի կտրուկ աճ: Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ:
Անդրադառնալով դպրոցների հետ կապված քննարկումներին՝ Աբովյանը նշեց՝ դպրոցներում սահմանափակող միջոցառումների մեղմացման աշխատանքներ տարվել են, սակայն դրանք գուցե խստացնելու կարիք լինի. «Երկու շաբաթ առաջ մասնավորապես դպրոցների սանիտարական նորմերի կանոններում փոփոխություն եղավ, թույլատրվեց 20-ից ավելի աշակերտների ուսուցումը մեկ դասարանում՝ անվտանգության պայմանների խիստ պահպանման պայմաններում: Բայց չի բացառվում, որ այդ միջոցառումները կխստացվեն, եթե դեպքերի աճը շարունակվի»:
Իսկ արդյոք կարիք կա՞ անցնել նոր սահմանափակումների. «Հիմա որևէ սահմանափակող միջոցառումների կարիք չկա, դա կախված է մեզանից, եթե շարունակվի մեկ օրում արձանագրվել 700-ից ավել դեպք, այդ ժամանակ հնարավոր է մտածել որոշակի սահմանափակումների մասին: Հունվարի 15-ից հետո մենք ունենք անվտանգության կանոնների չպահպանում, գրեթե բոլորը դիմակ չեն կրում: Յուրաքանչյուրս պետք է լինենք պատասխանատու, ուղղորդենք, որ բոլորը կրեն դիմակ, միգուցե այդ դեպքում կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT