Երևան
12 °C
Սոցփաթեթի հատկացման կարգը Հայաստանում գործում է 2012 թվականից և առաջին անգամ ենթարկվում է արմատական փոփոխությունների:
Համապատասխան փոփոխությունների նախագծով առաջարկվում է ոչ միայն ընդլայնել սոցփաթեթի ծառայությունները, այլ նաև շահառուների ցանկը:
Եթե գործող կարգով սոցփաթեթի շահառուները կարող են օգտվել հանգստի, հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի վճարման, լրացուցիչ ապահովագրական ծառայություններից, ապա փոփոխություններն ընդունվելուց հետո հնարավորություն կունենան օգտվել նաև լողավազանների, մարզաառողջարանական և այլ սպորտային հաստատությունների ծառայություններից: Ընդ որում, այդ հաստատությունները սահմանվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ցանկում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի վստահեցմամբ, սա կնպաստի, որպեսզի շահառունները իրենց աշխատանքը համատեղեն առողջ ապրելակերպի հետ:
Փոփոխություններ են նախատեսվում նաեւ սոցփաթեթի գումարներով ուսման վարձի փոխհատուցման առումով:Հիմա նախատեսվում է հնարավորություն տալ վճարելու ոչ միայն ուսման վարձերը, այլ նաև ուսման վարձի վճարման համար վերցրած վարկերը:
Մյուս փոփոխությամբ շահառուները կարող են օգտվել առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայություններից, որը չնայած գործող կարգով սահմանված է, բայց ապահովագրական ընկերությունները չեն մատուցում: Որպես լրացուցիչ առողջության ապահովության ծառայություն նախատեսված է ատամնաբուժական ծառայությունը: Այսինքն՝ շահառուները կարող են օգտվել ստամատոլոգիական ծառայությունից և սոցփաթեթի գումարը ուղիղ փոխանցել բուժհաստատությանը: Կազմակերպությունների և բուժհաստատությունների ցանկը կազմվելու է Առողջապահության նախարարության կողմից:
Նախատեսվում է նաև, որ այն շահառունները, ովքեր ունեն նախակրթարան հաճախող երեխա, կկարողանան սոցփաթեթի շրջանակներում վճարել իրենց երեխայի վարձավճարը:
Սարգսյանը նաև նշեց, որ չնայած հանրակրթական հաստատությունների աշխատակիցները նույնպես օգտվում են սոցփաթեթի ծառայությունից, բայց բուհերին կից կան դպրոցներ, որոնք չունեն կազմակերպաիրավական ձև և արդյունքում չեն օգտվում այդ ծառայություններից: Առաջարկվում է այդ դպրոցներին նույնպես տալ հնարավորություն օգտվել սոցփաթեթից:
Այսուհետ նաև փոփոխություն կարվի ընտանիքի անդամների հասկացության մեջ, եթե գործող կարգով սահամանվում է, որ ընտանիքի անդամ են համարվում կին կամ ամուսինը, մինչև 27 տարին չլրացած երեխան, ապա հիմա երեխայի տարիքի սահմանափակումը հանվում է և ցանկության դեպքում ծնողը կարող է իր երեխային տրամադրել սոցփաթեթի կողմից իրեն տրամադրվող գումարը: Ընտանիքի անդամներ հասկացության մեջ կներառվեն նաև շահառուի ծնողները, հոգաբարձուները, խնամակալները:
Առաջարկվող մեկ այլ փոփոխության համաձայն շահառուներին հնարավորություն կտրվի վճարել իրենց հիպոթեքային վարկը: Գործող կարգի համաձայն շահառուն սոցփաթեթից տրամադրվող գումարը կարող է ուղղել վարկի մարմանը, եթե այն վերցրել է երիտասարդներին տրամադրվող կամ պետական այլ ծրագրերով: Նախագծով առաջարկվում է, որ շահառուները հնարավորություն ստանան այդ գումարով մարել ցանկացած տեսակի հիպոթեքային վարկ: Սակայն հիփոթեքային վարկ ասելով, ըստ Սարգսյանի, պետք է հասկանալ կառուցապատման կամ որպես գույք ձեռք բերման համար վերցվող վարկը:
Իսկ այն շահառուները, որոնք ազատվել են աշխատանքից և աշխատանքի են անցել մեկ այլ տեղ, կարող են սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը վերականգնել միանգամից եւ ստիպված չլինել դրան սպասել վեց ամիս, ինչպես այժմ է:
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նաեւ նշեց. «Մասնավորապես եղել են շահառուներ, որոնք ունեցել են այդ ծառայություններից օգտվելու իրավունքը, բայց ներկայումս չունեն. Շատ աշխատողներ եղել են պետակական ոչ առևտրական կազմակերպոությունների աշխատող, հետագայաւոմ այդ կազմակրեպությունը դարձել է հիմնադրամ և այդ փոփոխության պատճառով իրենք այլևս չեն կարողացել օգտվել ծառայությունից, որովհետև գործող կարգավորումներով հիմնադամների աշխատողները չեն կարող օգտվել սոցփաթեթեից: Առաջարկվում է, որպեսզի այն հիմնադրամները, որոնք ժամանակին որպես ՊՈԱԿ-ներ, կարողացել են օգտվել սոցփաթեթի ծառայություններից, ներկայումս ևս օգտվեն»:
Հավելենք, որ նախագիծն ընդունվելուց հետո սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար պարտադիր չի լինի ներկայացնել նույնականացման քարտ: Այդ քարտը չունեցող շահառուների դեպքում անձնագիրը կարող է բավարար լինել:
Այս պահին սոցփաթեթի շահառուների թիվը կազմում է 147 հազար 500 մարդ: Նշված փոփոխություններով նախատեսվում է այս թիվը ավելացնել 700-900-ով: Նախագիծը քննարկվում է, երկու ամիս հետո այն կներկայացվի կառավարություն:
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT