ԱԺ հանձնաժողովը մերժեց զինվորականներին չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում տրամադրելու նախագիծը

15/03/2021 schedule12:46

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները և լրացումներ կատարելու նախագծին:

Նախագծի հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ առաջարկում են զինվորականներին  փոխհատուցում տրամադրել չօգտագործված արձակուրդի դիմաց: «Առաջարկում ենք առկա կարգավորումը վերաշարադրել նոր խմբագրությամբ. Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում՝ չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»:

Սիմոնյանը հիշեցրեց, որ առկա կարգավորումը 2018 թվականից Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական: «Առկա կարգավորումը նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ՝ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում»:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց հարցին ինստիտուցիոնալ լուծում տալ: «Միգուցե պետք է ինստիտուցիոնալ նայենք՝ պիտի ստիպել, որ այդ հանգստյան օրերը օգտագործվեն, որովհետև բոլորս լավ գիտենք՝ եթե դու հանգիստդ չես կազմակերպում, քո աշխատանքի արդյունավետության վրա ազդող գործոն է»:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ օրենքին հետադարձ ուժ տալո՞ւ են, թե՞ ոչ:

«Օրենքով հետադարձ ուժ չենք նախատեսել՝ հաշվի առնելով հնարավոր մեծ բեռը, որը կառաջանա, բայց էլի կիրառական պրակտիկան ասեմ, որ աշխատողը դիմի դատարան, իր նկատմամբ հետադարձ ուժ կկիրառվի»,- պատասխանելով հարցին՝ ասաց Տարոն Սիմոնյանը:

Կառավարության տեսակետն էլ ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին վերջնական որոշում չեն կայացրել: «Նկատի ունենալով, որ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում կատարվում են փոփոխություններ՝ այս հարցին ևս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու ընդհանուր համապարփակ փոփոխությունների շրջանակներում»:

ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանն էլ առաջարկեց այս պահին զերծ մնալ օրենսդրական փոփոխությունից՝ առավել ընդգրկուն և ամբողջական փոփոխություն կատարելու, կարգավորում կատարելու նպատակով: «Համապատասխան օրենքի նախագիծը մինչև մարտի վերջ կդրվի շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, նաև՝ հանրային քննարկման»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց մեկ ամսով հետաձգել նախագծի քննարկումը, սակայն հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը չհամաձայնեց՝ ընդգծելով, որ Կառավարությունը կարող է իր առաջարկները առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ներկայացնել: «Ես չեմ վստահում Կառավարությանը, որովհետև չվստահելու փորձ ունեմ»,- ասաց Սիմոնյանը:

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1346 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի