ՀՖՖ-ն նամակ է ստացել «Ռոմայից» Մխիթարյանի վերաբերյալ, իսկ Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այսպիսով, Մխիթարյանը, նախնական տվյալներով, բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումների ընթացքում: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Շախտյորի» հետ խաղում, որը տեղի էր ունեցել մարտի 11-ին։ Մխիթարյանը երկրորդ ֆուտբոլիստն է, որը մարտին ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել հավաքականին։ Ավելի վաղ վնասվածք էր ստացել հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Նա բաց կթողնի 3-4 շաբաթ։

Միևնույն ժամանակ, ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի և Նուրսուլթանի «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի վնասվածքը, որ նա ստացել է շաբաթ օրը տեղի ունեցած «Տուրանի» դեմ խաղում, լուրջ չէ և չի խանգարի ֆուտբոլիստին մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Ուսի վնասվածքի պատճառով Բարսեղյանը բաց է թողել «Աստանայի» այսօրվա մարզումը, սակայն հավաքականի հետ հանդիպումներին ֆուտբոլիստը պատրաստ կլինի։

Հայաստանի հավաքականը մարտի 25-ին իր առաջին հանդիպումը կանցկացնի 2022թ․-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ արտագնա խաղում հանդիպելով Լիխտեյնշտեյնի հավաքականին։ Երեք օր անց Խոակին Կապառոսի սաները սեփական հարկի տակ կընդունեն Իսլանդիայի հավաքականին, իսկ մարտի 31-ին նույնպես Երևանում կհանդիպեն Ռումինիայի ընտրանուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1923 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ