Նախատեսվում է բարձրացնել 90 և ավելի տարիք ունեցող անձանց կենսաթոշակը, իսկ ամեն տարի բանկ այցելելը ոչ միշտ կլինի պարտադիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը:

Ըստ այդ փոփոխությունների՝ նախարարությունը նպատակ ունի բարձրացնել նաև 90 և ավելի տարիք ունեցող անձանց կենսաթոշակները: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Նպատակ ունենք բարձրացնել 90 և ավելի տարիք ունեցող անձանց կենսաթոշակները: Այսինքն՝ անձի 90 տարեկանը լրանալուն պես զուգահեռ կենսաթոշակին լինի հավելում: Հնարավոր է նաև այդ անձանց կենսաթոշակի բարձրացումը լինի պրոգրեսիվ եղանակով, այսինքն՝ որքան տարիքը բարձրանա, այդքան էլ ավելանա կենսաթոշակի գումարը: Չեմ կարող ասել, թե որքան կբարձրանա, գուցե մարդը ստանում է 40 հազար կենսաթոշակ, 90 լրանալուն պես այն բարձրանա 30, 40 տոկոս»:

Նոր նախագծով կհանվի նաև յուրաքանչյուր տարի կենսաթոշակառուների բանկ գնալու պահանջը՝ վերահաստատելու կենսաթոշակի իր իրավունքը: Ինչպես նշեց Խաչատրյանը, այդ պահանջը դուրս կգա 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար: Նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից. «Ըստ օրենքի՝ 12 ամիսը մեկ անհրաժեշտություն կա, որպեսզի թոշակառուն ներկայանա բանկ և այդպիսով հաստատի, որ ինքը գտնվում է Հայաստանում: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք այդ դրույթը հանել, այսինքն՝ իդենտիֆիկացիան կկատարվի արդեն տնայցերի միջոցով, կենսաթոշակառուներին կայցելեն սոցիալական աշխատողները»:

Նախարարությունը առաջիկայում կհայտարարի նաև, թե ինչ որոշում է կայացվել 63 տարին լրացած այն մարդկանց մասին, ովքեր համավարակի պատճառով չեն կարողացել վերադառնալ Հայաստան և ստանալ կենսաթոշակը.

«Որոշակի լուծումների կգանք, քանի որ քաղաքացիների պահանջը օբյեկտիվ է, և շատերի դեպքում իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չեն կարողացել այցելել Հայաստան և թոշակը վերականգնել։ Կարծում եմ՝ առաջիկայում կհայտարարենք մեր լուծումների հնարավոր տարբերակների մասին»,- ասաց նա։

Խաչատրյանը անդրադարձավ նաև Երևանի, Գյումրիի և Վանաձորի բոլոր նոր կենսաթոշակառուների հետ կապված հարցին, որոնք այս տարվա հունվարի 1-ից իրենց կենսաթոշակները պետք է ստանային անկանխիկ՝ բանկային քարտերով՝ նշելով. «Այդ գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն կան քաղաքացիներ, որոնք իրենց գումարը ստացել են բանկային քարտի միջոցով. դա նախարարության վերահսկողության ներքո է»:

Նախարարի տեղակալը հավելեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագծի քննարկումները արդեն երեկ ավարտվել են: Այն առաջիկայում կներկայացվի Կառավարությանը, որից հետո նախագիծը կգնա Ազգային ժողով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2897 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ