Երևան
12 °C
Արմավիրի մարզի Թալինի ջրանցքում խեղդվող երեխայի կյանքը փրկած եւ այսօր դրա համար պարգեւատրված 10-ամյա Արմենի մայրը՝ Ագապին, «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ դեպքից հետո որդին երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել: «Երկար ժամանակ երեխան կատարվածը չէր մոռանում, գիշերները քնելիս էլ էր հիշում, անընդհատ աչքի առաջ էր այն պահը, թե ոնց է խեղդվող տղան ջրում տանջվելիս եղել, մի քանի անգամ սուզվել ջրի հատակն ու նորից վեր բարձրացել»,- ասաց Ագապին: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի ամռանը, պարզապես համավարակով, ապա նաեւ պատերազմի պատճառով տղայի պարգեւատրումը հետաձգվել է: Արմավիրի մարզպետն այսօր է Արմենին խիզախության մեդալ եւ դիպլոմ է շնորհել:
«Ես տանը չէի, աշխատում էի՝ բերքահավաքի ժամանակ էր, եկա, տեսա բոլորը մեր այդ ջրի կանալի մոտ են հավաքվել: Արմենս դեպի ինձ վազեց, բայց այնքան վախեցած էր, որ անգամ խոսել չէր կարողանում»,- վերհիշեց մայրը:
Ագապիի խոսքով՝ տղայի խաղընկերներից երկուսն են ջրում սուզվելիս եղել: Արմենը արագ կողմնորոշվել է, տեղանքում քար ու թել գտել, քարը կապել թելից, շպրտել ջուրը, որ ընկերներին կարողանա օգնել. «Մի տղան, որ ափին ավելի մոտիկ է եղել, բռնվելով թելից, կարողացել է արագ դուրս գալ: Մյուս տղային էլ է փորձել նույն կերպ օգնել, բայց նա արդեն ափից հեռացած է եղել, ալիքը քշել է ջրանցքի մյուս կողմը»:
Արմենը շնչակտուր այնքան է գոռացել, որ մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը հասել է օգնության: Վերջինս նետվելով ջրանցքը՝ լողալով հասել է սուզվող երեխային ու դուրս բերել նրան:
Ագապիի խոսքով՝ ջրանցքում հայտնված երկու երեխաներն էլ իրենց լավ են զգում եւ հետագա առողջական խնդիրներ նրանց մոտ չեն առաջացել: Իսկ այն երեխան, որը ջրնացքի մյուս ափ էր հասել եւ դուրս բերվել ավելի ուշ, երբ գրեթե արդեն խեղդվում էր, ամառային արձակուրդներին Արգինա գյուղ էր գնացել տատիկին հյուր: Ագապին նաեւ ասաց, որ դեպքից հետո մի քանի անգամ հետաքրքրվել են՝ փրկված տղայի որպիսությամբ. «Դե գյուղ է, մեկս մեկով իմանում ենք բոլոր լուրերը»:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 10-ամյա Արմենի հետ լուսանկարներ ու գրել տղայի մարդասիրության մասին:
«Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով եւ խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Դրսեւորած վճռականության, անձնուրաց եւ անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգեւատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաեւ խիզախության մեդալ եւ դիպլոմ»,-գրել էր մարզպետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT